Իրավունք 17:20 19/01/2021 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազներին

Տևական դադարից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր վերսկսեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Նիստը բացելուց անմիջապես հետո դատավորը մեկ ժամով ընդմիջում հայտարարեց, քանի որ Յուրի Խաչատուրովի թարգմանիչն այդ պահին մասնակցում էր մեկ այլ դատական նիստի։ 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի փոխանցմամբ, ընդմիջումից հետո ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին, Գևորգ Բաղդասարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, խնդրելով հեռացնել նրանց այս վարույթից։

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ Արթուր Դավթյանը 2019թ․ մայիսի 13-ից որպես մեղադրող ներգրավված է սույն գործով, և մինչ օրս նրա դատավարական կարգավիճակը դադարեցված չէ։ Նա հիշեցրեց, որ 2020թ․ նոյեմբերի 30-ին գլխավոր դատախազը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը, որտեղ խոսվել է կոնկրետ գործերի ընթացքը քննարկելու հնարավորության մասին, ինչն, ըստ պաշտպանի, հակասում է Դատախազության մասին օրենսդրությանը։

Ալումյանի խոսքով, գլխավոր դատախազի և վարչապետի նման հարաբերությունները չեն կարող վկայել դատախազի ինքնուրույնության և անկողմնակալ լինելու մասին։ Պաշտպանը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 2008թ․ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու մեղադրանքով։ Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, բայց չի բեկանվել և մինչ օրս ուժի մեջ է։ 

Պաշտպան Արամ Վարդևանյանը բացարկ հայտնեց դատախազ Գևորգ Բաղդասարյանին, նշելով, որ նա չի կարող լինել անկողմնակալ։ Վարդևանյանի խոսքով, Բաղդասարյանի աշխատանքային առաջխաղացումը տեղի է ունեցել 2018 թ-ից հետո, հենց այն դեպքերից հետո, որոնք հանգեցրել են Արցախի տարածքի ավելի քան 70%-ի հանձնմանը, Շուշիի հանձնմանը, հազարավոր հայորդիների մահվանը։

Նա հիշեցրեց, որ դատական նիստերը միշտ նշանակվում են երեքշաբթի օրերին, սակայն երկարատև ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննությունը նշանակվել է մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը։

«Այդ օրը նա ասաց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չէ։ Այդ օրը Շուշին ազատագրված էր, Շուշին կանգուն էր։ Հիմա արդեն այդպես չէ, Շուշին չկա, ու հասարակության մի ստվար զանգվածի մոտ կա հստակ ձևավորված կարծիք, որ Շուշին հանձնել են։ Հիմա հարց է առաջանում․ եթե Շուշին ազատագրելու համար ոչ ոք նստած չէ, հիմա Շուշին հանձնելու համար ի՞նչ գործողություններ են կատարվում», - ընդգծեց Վարդևանյանը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին, Գևորգ Բաղդասարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ պաշտոնաթող նախագահների հանդիպման մասին, որտեղ նշել էր, որ խնդրել է դատախազներին չառարկել և Մոսկվա մեկնելու համար Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել անձնագիրը։

«Այս գրառումից պարզ է դառնում, որ սույն գործով մեղադրող դատախազները դատավարական գործողություններ են կատարում կամ ձեռնպահ են մնում դրանք կատարելուց գործադիր իշխանության ցուցումներին, հորդորներին կամ պահանջներին համապատասխան», - ասաց Խուդոյանը։

Ըստ նրա՝ դատախազները չեն կարող շարունակել պաշտպանել մեղադրանքը, քանի որ կաշկանդված են Նիկոլ Փաշինյանի կողմից գործադրված սահմանափակումներով։

Բացարկի միջնորդություններին միացան նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը և Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:54
ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ
Մարտի 3-ից 5-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Ա.Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՀՅԴ Հայ դատի հայտարարությունը` ՀՀ խորհրդարանում արտգործնախարարի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարություն է տարածել` ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազյանի հնչեցրած դիրքորոշման...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մերկասառույց Վանաձոր-Դիլիջանի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան. Վահե Հովհաննիսյան
«Արոնյաններ քիչ կան աշխարհում։ Ընդանրապես պետք է հասկանալ, որ Արոնյան ունենալը, զարգացնելը, պահելը շատ բարդ խնդիր է։ Եվ դա երբեք ինքնահոսով չի լինում»:
Աղբյուր` Panorama.am
19:13
«Իմ քայլի» պատգամավորը գումար է վերցրել հարցեր կարգավորելու համար․ Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր զանգ եմ ստացել քրեակատարողական հիմնարկից։ Ազատազրկված մի տիկին (անունը...
Աղբյուր` Panorama.am
19:08
«Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով Երևանում և Արարատում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման...
Աղբյուր` Panorama.am
19:02
Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հետ
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ԱԱԾ-ն  քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հատուկ պետական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ճապոնացիների կարծիքով՝ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի
«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնել է օլիմպիական և...
Աղբյուր` Panorama.am
18:42
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց մեկ պատգամավոր
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծի քվեարկությունը, որը ստացավ ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
18:31
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Մարտի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել,...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մարուքյանն ու Սիմոնյանն անհամաձայնություն են հայտնել ՍԴ եզրահանգումների և հիմնավորումների հետ կապված
Որպես Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ուղիղ մեկ ամիս անց ՊՆ-ից պատասխանեցին՝ տեղեկատվություն առկա չէ
Հայ գերիներին չվերադարձնող Ադրբեջանին անցած ամսվա՝ փետրվարի 1-ին 16 հիվանդ ադրբեջանցի զինծառայող էր հանձնվել։ Ռուսական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
17:55
Եթե միայն ռեկտորի հարցն է կարևոր, ապա բանավեճը դառնալու է աննպատակ. Սոֆյա Հովսեփյան
«Այս օրենքը քննարկելիս կարծես միայն մի կետ է բոլորին հետաքրքրում՝ բուհի ռեկտորի ընտրության հարցը։ Կարծես ուրիշ թեմա չկա»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաստաբանների պալատը կոչ է անում զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու գործերով պետտուրքի արտոնություն կիրառել
ՀՀ Փաստաբանների պալատը հանդես է եկել զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու գործերով պետական տուրքի արտոնություն կիրառելու կոչով....
Աղբյուր` Panorama.am
17:45
ԲՈւՀ-ը լինելու է կառավարության ներկայացուցչի քաղաքական քմահաճույքները կատարող կառույց. Թագուհի Թովմասյան
«Փաստորեն դուք համաձայնել եք, որ ԲՈւՀ-ի խորհուրդը երեք հոգու չընտրի, այլ մեկ հոգու ընտրի, բայց, այնուամենայնիվ, վերջինիս կազմում 5 հոգի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Գործադիրը միջամտում է տեղական ինքնակառավարմանը. Համայնքապետերը դիմել են ՍԴ
Հանրապետության չորս համայնքների գործող և նախկին համայնքապետեր դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով գործադիր իշխանության կողմից տեղական...
Աղբյուր` Panorama.am
17:34
Արփինե Հովհաննիսյան. Արմեն Սարգսյանը ՍԴ դիմելու ժամկետ դեռ ունի
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին փոխնախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Կառավարությունը և Ա.Սարգսյանը ընդունեցին ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Աղքատության մակարդակը ՀՀ 4 ղեկավարների օրոք
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հայտնում է, որ վերջին 30 տարիների ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
17:21
Համայնքային հողամասերն ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրգործերով վերականգնվել է պատճառված 127 մլն դրամի վնաս
2020թ.-ի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Աղբյուր` Panorama.am
17:15
Խորհրդարանը չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Խորհրդարանը չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ 132 պատգամավորներից...
Աղբյուր` Panorama.am
17:11
«Արմեն Սարգսյանը վախեցավ իր տուն այցելած դավաճան վիժվածքից»
Իրավաբան Աննա Մկրտչյանը գրում է. «Արմեն Սարգսյանի տարածած հայտարարություններում մշտական դարձած հղումները հեղինակավոր իրավաբաններին ոչ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Կա նախնական համաձայնություն Boeing-ը Թեհրանից Երևան տեղափոխելու համար
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}