Իրավունք 16:26 19/01/2021 Հայաստան

Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը

Համաձայն ՀՀ Կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։

Ոստիկանությունից մանրամասնում են, որ ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Նախատեսվում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։

Նախատեսվել է «A» կարգի, «A1» և «B1» ենթակարգերի դեպքում գործնական քննությունն ընդունել միայն ավտոդրոմներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։ «B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։ Մյուս բոլոր կարգերի և դրանց ենթակարգերի դեպքում իրականացնել և´ ավտոդրոմներում, և՛ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

«A», «B» և «BE» կարգերի, ինչպես և «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։ Այդ անձինք բժշկական հավատարմագրում կանցնեն նաև, եթե լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

«C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք: Իսկ եթե անձը դիմել է հիշյալ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար, ապա պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ, փախստական ճանաչված, ինչպես և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձինք պետք է ներկայացնեն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապաստան հայցող անձինք` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական, իսկ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները պետք է ներկայացնեն ժամանակավոր ապաստանի վկայական:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:27
Բայդեն. ԱՄՆ զինված ուժերում սեռական բռնությունը սպառնալիք է ազգային անվտանգության համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի բանակում սեռական բռնության և ոտնձգությունների տարածված խնդիրը սպառնալիք է ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
11:25
Առատ ձյան պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով, զոհված զինծառայողների աճյունների...
Աղբյուր` Panorama.am
11:16
Լիբանանի ՀՕՊ-ը խոցել է իսրայելական ԱԹՍ
Լիբանանյան լրատվամիջոցները այսօր առավոտյան հաղորդել են, որ լիբանանյան բանակի հակաօդային պաշտպանությունը խոցել է իսրայելական ագրեսոր ԱԹՍ: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:08
09.03.2021. Կորոնավիրուսի 182 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4064 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:06
Քաղաքագետ. Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար
Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար։ Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն...
Աղբյուր` Panorama.am
11:04
ԵՄ-ն միջնորդ է նշանակել՝ Վրաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսություն կազմակերպելու համար
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստան է ուղարկում իր ներկայացուցչին, որը ներգրավվելու է Եվրամիության կողմից աջակցվող քաղաքական երկխոսությանը:...
Աղբյուր` Panorama.am
11:01
Արա Այվազյանը Կուբայի իր պաշտոնակցի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները
Մարտի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ:...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարեց համավարակ
Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարեց համավարակ:Սակայն դատարկ փողոցները շուտով...
Աղբյուր` Panorama.am
10:47
«Sputnik V»-ի ստեղծողները ներողություն են պահանջում Դեղերի եվրոպական գործակալությունից
«Sputnik V» ռուսական պատվաստանյութի ստեղծողները ներողություն են պահանջում Դեղերի եվրոպական գործակալության (EMA) նախագահ, Ավստրիայի...
Աղբյուր` Panorama.am
10:36
Նյու Յորքի բնակչուհին իր բաղնիքի հայելու ետևում նոր բնակարան է հայտնաբերել
Նյու Յորքի բնակչուհին իր բաղնիքի հայելու հետևում մի ամբողջ դատարկ բնակարան է հայտնաբերել, փոխանցում է «Միր 24»-ը։ Սամանտա...
Աղբյուր` Panorama.am
10:31
Արամ Վարդևանյան. Միջնորդելու եմ կարճել Վազգեն Մանուկյանի դեմ քաղաքական գործը
Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:25
5 աշակերտ ու նրանց ուսուցուչը վիրավորվել են ինքնաշեն ռումբի պատահական պայթյունի հետևանքով
Միչիգանի Նևիգո քաղաքի դպրոցներից մեկի աշակերտը դպրոց է բերել ինքնաշեն պայթուցիկ սարք և պատահաբար գործի դրել դասարանում: Ինչպես տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
10:23
Այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ. Պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը հայտնում է, որ երկօրյա այցով եղել են Տավուշում: ...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԱԳՆ. Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Մարին Քլարկ-Հաթթինգի աշխատելաոճը
«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և...
Աղբյուր` Panorama.am
10:16
Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է 119 թեժ գիծը
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը գործարկել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով՝ քաղաքացիների ու Արցախի այցելուների...
Աղբյուր` Panorama.am
10:08
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է Հայաստանից
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ-ի աղբյուրը:
Աղբյուր` Panorama.am
10:04
Պահանջ նախագահին. ԱՅՍՕՐ դիմել Սահմանադրական դատարան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարերել է՝  այսօր ժամը 11:30-ին լինելու են Երևան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնավարման հարցով շուրջ մեկ շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ է անում...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Փաստ». Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում, այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Պատգամավորը հետպատերազմական կյանքն ակտիվացնելու համար առաջարկում է Սևանում օդանավակայան կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ «Իմ քայլի» ծաղկաձորյան հավաքի ժամանակ, երբ որոշվեց, որ արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Փաստ». Ոստիկանությունից և ԱԱԾ-ից իրենց դիմումի համաձայն նկատելի թվով մարդիկ են աշխատանքից դուրս եկել
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը բոլոր ոլորտներում առաջացրել է փակուղային իրավիճակ, ինչի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». Զորավարժությունների լուրը ուրախալի է, բայց ուշագրավ է, որ այն տեղի է ունենում բանակի կատարյալ պառակտման պայմաններում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». ԲԴԽ նախագահի սրախողխող անելու երկրորդ սերիան կլինի ԱԺ հաջորդ քառօյայում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի հաջորդ քառօրյայի ընթացքում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին սրախողխող անելու երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». «Մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլևս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում»
«Փաստ» թերթը գրում է. «Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Պատերազմի օրերին ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանի հետևանքով 60-հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված...
Աղբյուր` Panorama.am
09:29
ՄԻՊ. Ալիևի այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի նախագահի ելույթում հնչած...
Աղբյուր` Panorama.am
09:27
Բազմաթիվ ճանապարհներ ծածկված են մերկասառույցով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը,...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ժամանակն է ազգային հեղափոխություն անելու. Իշխան Սաղաթելյան
«Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի համակարգող, ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր ջում գրել է՝ իրական...
Աղբյուր` Panorama.am
09:23
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}