Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն
Հանուն հայրենիքի փրկության շարժումը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:
Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:
Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:
Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:
Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները