Քաղաքական 15:08 20/01/2021 Հայաստան

Խորհրդարանի վավերացրած համաձայանագիրը հակասում է ՀՀ մի շարք օրենքների դրույթներին

Այսօր ԱԺ-ն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը, որը հակասում  է Հայաստանի մի քանի օրենքի բազմաթիվ դրույթներին:  Ձեռքի տակ ունենալով այդ հակասությունների մասին հիմնավորումը՝ Խորհրդարանական մեծամասնությոնը՝ «Իմ քայլը» վավերացրեց համաձայանգիրը:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը համաձայնագրին կցած իր եզրակացությունում գրել է, որ նրանում թեև առկա չեն օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր:

«1. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն` Հիմնադրամի տարածքներն անձեռնմխելի են, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներին, մասնավորապես` 55-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին, որի համաձայն` քննիչը լիազորված է հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ, ինչպես նաև նույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:

2. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն` Հիմնադրամն օգտվում է ցանկացած տեսակի իրավական գործընթացի անձեռնմխելիությունից, բացառությամբ այն դեպքերի, որոնք ծագում են կամ կապված են իր լիազորություններն իրականացնելիս փոխառված գումարների, պարտավորությունների դիմաց երաշխիք տրամադրելու կամ գնման և վաճառքի կամ արժեթղթերի վաճառքի երաշխավորման հետ, որոնց դեպքում Հիմնադրամի դեմ կարող է դատական հայց հարուցվել այն երկրի տարածքում գտնվող իրավասու դատարանում, որտեղ Հիմնադրամը գլխավոր գրասենյակ կամ մասնաճյուղ ունի, կամ որտեղ Հիմնադրամը գործակալ է նշանակել դատական փաստաթղթեր կամ գործընթացի ծանուցագիր ընդունելու նպատակով կամ արժեթղթեր է թողարկել կամ դրանք երաշխավորել, հակասում է ՀՀ վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքի 9-րդ հոդվածին, ըստ որի` սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Սույն օրենսգիրքը նախատեսում է մի շարք իրավախախտումներ, որոնց համար կարող են պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձինք: Միաժամանակ օրենսգրքում առկա չեն դրույթներ, որոնք կսահմանեին միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիություն վարչական պատասխանատվությունից:

3. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի` մինչև Հիմնադրամի նկատմամբ վերջնական դատական ակտի կայացնելը, Հիմնադրամի գույքի և տարածքի վրա, անկախ դրանց գտնվելու վայրից և դրանք տնօրինողից, չի կարող որևէ տեսակի բռնագրավում, զննություն, կալանք, արգելանք կամ հարկադիր կատարում կիրառվել, հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  226-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ և փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում և, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ և ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում, նույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն` կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում, ինչպես նաև նույն օրենսգրքի 217-րդ հոդվածին, որի համաձայն` հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու, հանցագործության դեպքը, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում է տեղանքի, շինությունների, առարկաների, փաստաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում:

4. Համաձայնագրի 5-րդ հոդվածը, որի համաձայն` Հիմնադրամի գույքն ու ակտիվները անկախ գտնվելու վայրից և տնօրինողից, անձեռնմխելի են գործադիր կամ օրենսդիր գործունեությամբ սահմանված հետախուզման, արգելանքի, առգրավման, բռնագրավման, կամ որևէ այլ տեսակի պահանջագրի և իրավազրկման գործողություններից, հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, այնպիսի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները և միջոցները, որի կատարման արդյունքում ստացվել է գույք, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215.1-ին, 235.1-ին և 267.1-ին հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման` հօգուտ պետության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  232-րդ հոդվածի   2-րդ մասին, որի համաձայն` կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում, նույն օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ և փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում և, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ և ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում:

5. Համաձայնագրի 6-րդ հոդվածը, որի համաձայն` Հիմնադրամին պատկանող կամ նրա մոտ պահվող արխիվները և, ընդհանրապես, բոլոր փաստաթղթերը և տվյալները, ինչ տարբերակով էլ դրանք կազմված լինեն, այդ թվում` էլեկտրոնային ձևով, անձեռնմխելի են անկախ դրանց գտնվելու վայրից, հակասում է ՀՀ քրեական դատավարության 239-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի` երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներում կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին` նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար, ինչպես նաև նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` քննիչն ստորագրությամբ կապի հաստատության պետին, իսկ անհրաժեշտության դեպքում` տվյալ հաստատության այլ ծառայողներին, ծանոթացնում է զննում և առգրավում կատարելու մասին որոշմանը և նրա (նրանց) մասնակցությամբ բացում և զննում է նամակագրությունը:

6. Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետի a) ենթակետը, որի համաձայն` Հիմնադրամի համար առաքելություն իրականացնող պաշտոնյաներն ու փորձագետները իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում օգտնվում են իրենց կատարած գործողությունների համար իրավական գործընթացների անձեռնմխելիությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հիմնադրամը հրաժարվում է անձեռնմխելիությունից, ինչպես նաև Համաձայնագրի նույն հոդվածի 3-րդ կետը, ըստ որի` սույն հոդվածի 1-ին կետում չընդգրկված դիտորդները և անհատները, որոնք Հիմնադրամի կողմից հրավիրվել են մասնակցելու գիտաժողովներին և հանդիպումներին, հանդես գալով որպես Հիմնադրամի կողմից հրավիրյալներ, իրենց բանավոր կամ գրավոր խոսքի, ինչպես նաև կատարված բոլոր գործողությունների առումով օգտվում են ցանկացած տեսակի իրավական գործընթացի անձեռնմխելիությունից, հակասում է ՀՀ վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքի 9-րդ հոդվածին, ըստ որի` սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Հարկ է նկատել, որ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվության հանդեպ միջազգային պայմանագրերով անձեռնմխելիության իրավունքի սահմանման հնարավորություն: Միաժամանակ համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի i) ենթակետը «Պաշտոնյաներ» եզրույթի առնչությամբ տարբերակում չի դնում կապված քաղաքացիության հետ: Այսպիսով, ՀՀ վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքի 16-րդ հոդվածը հնարավորություն է տալիս սահմանել վարչական անձեռնմխելիություն միայն օտարերկրացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների համար, այնինչ ելնելով Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի i) ենթակետի դրույթներից` Հիմնադրամի «Պաշտոնյաներ» կարող են լինել նաև ՀՀ քաղաքացիները:

Համաձայնագրի վերոնշյալ նորմը խնդրահարույց է նաև Հիմնադրամի պաշտոնյաների և փորձագետներին ընդունող պետության քաղաքացիական ընդդատությունից ազատելու մասով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` միջազգային կազմակերպությունների դատական իմունիտետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Սույն նորմից բխում է, որ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ դատական իմունիտետի սահմանման հնարավորությունը վերաբերում է միջազգային կազմակերպություններին` որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտի, այլ ոչ դրա պաշտոնյաներին և փորձագետներին:

7. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն` Հիմնադրամը, նրա ակտիվները, գույքը, եկամուտը, նրա գործառնություններն ու գործարքները, ներառյալ ցանկացած գործունեություն և նախագիծը, որն իրականացվում Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում, ազատվում են բոլոր հարկումներից և բոլոր մաքսատուրքերից: Հիմնադրամն ազատվում է նաև ցանկացած տեսակի հարկերի կամ տուրքի վճարման, պահման կամ գանձնման պարտավորությունից, հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն` հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով: Միաժամանակ Օրենսգրքում նախատեսված են որոշակի պայմանների առկայության դեպքում միայն որոշ հարկատեսակների նկատմամբ միջազգային պայմանագրերով հարկային արտոնություններ նախատեսելու հնարավորությունը:

Համաձայնագրի վերոնշյալ դրույթը հակասում է նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, որի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` Հիմնադրամը ունենալու է իրավաբանական անձի կարգավիճակ):

Համաձայնագրի նույն դրույթը հակասում է նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որի համաձայն` տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները: Սույն օրենքը չի պարունակում դրույթներ միջազգային կազմակերպությունների տեղական տուրքերից և վճարներից ազատելու վերաբերյալ: Միաժամանակ նշված օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները` ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

8. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի b) ենթակետի կապակցությամբ, որի համաձայն` Հիմնադրամն (...) իրավասու է ձեռք բերել և տնօրինել անշարժ և շարժական գույք, անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները (...): Վերոնշյալ նորմերի համալիր վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ ընդերքը և ջրային ռեսուրսները հանդիսանում են անշարժ գույք և պետության բացառիկ սեփականությունն են, որոնք չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը` գերակայությունը` Հիմնադրամն անշարժ գույք ձեռք բերելիս պետք է սահմանափակվի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նորմերով:

9. Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենքների ու կարգավորումների համաձայն Հիմնադրամը, սահմանափակված չլինելով որևէ ֆինանսական վերահսկողությամբ, կարգավորմամբ կամ մորատորիումով, a) կարող է ունենալ միջոցներ, ոսկի կամ ցանկացած արտարժույթ և վարել հաշիվներ ցանկացած արտարժույթով, և b) կարող է ազատորեն փոխանցել իր միջոցները, ոսկին կամ արտարժույթը մեկ երկրից մյուսը կամ ցանկացած երկրի ներսում (...): Միաժամանակ` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի: Նույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` միջազգային կազմակերպությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար գնանշումներն ու  վճարումներն իրականացնել արտարժույթով` Կենտրոնական բանկի և կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով սահմանված դեպքերում և կարգով: Հետևաբար, Հիմնադրամը ՀՀ տարածքում արտարժույթի օգտագործման դեպքում պետք է սահմանափակված լինի վերոնշյալ նորմի դրույթներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի  և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի դրույթների հիմքով», ասված է եզրակացության մեջ:

ՀՀ սահմանադրությունը ԱԺ-ին է լիազորել որոշելու վավերացնել նման համաձայնագրերը, թե ոչ: Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասում ասվում է, որ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք Հայաստանի համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ, կամ որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}