Քաղաքական 12:45 20/01/2021 Տարածաշրջան

Արտակ Զաքարյան․ Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը Հարավային Կովկասում ՌԴ դոմինանտ դերի հետ

Պաշտպանության նախկին փոխնախարար, հանրապետական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն անդրադարձել է ԱՄՆ-ում վարչակարգի փոփոխության արդյունքում հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումներին։

«Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Սակայն կկարողանա՞, կամ կցանկանա՞ արդյոք Վաշինգտոնը զգալի ուշադրություն դարձնել Կովկասին և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առայժմ բաց հարց է:

Ինքը՝ Բայդենը, դեռևս 1970-ականներից հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքական կորիֆեյներից մեկը: Որպես փոխնախագահ, նախկինում նա առաջնային դեր է ունեցել, և անձամբ ծանոթ է արտաքին քաղաքական բոլոր հարցերին:  Նրա անձնական ջանքերը հատկապես վրացական հարցերում՝ 2008թ-ից սկսած բավականին ցայտուն են եղել: Սակայն հետագայում, նրա կողմից համակարգվող «վերբեռնման» գործընթացը՝ որի նպատակն էր հարթել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կոշտ և սուր անկյունները, որևէ շոշափելի արդյունքներ չի գրանցել: 

Ամբողջ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը շարունակում է արմատական փոփոխությունների ենթարկվել՝ բերելով ավելի շատ ու ավելի մեծ սպառնալիքներ: Ներկայումս միակ գերտերությունը, որն ամենօրյա ռեժիմով շահագրգռված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությամբ ու կանխատեսելիությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն է: Այս իրավիճակում, դժվար է ասել, թե հատկապես ինչպիսի՞ դերակատարում կունենա ԱՄՆ-ը, որտեղ Բայդենի վարչակազմի հավանական ներկայացուցիչները հայտնի են ՌԴ նկատմամաբ իրենց՝ մեղմ ասած կոշտ դիրքորոշումներով:  

Էնտոնի Բլինկենը, Վենդի Շերմանը, Ուիլյամ Բերնսը, Վիկտորիա Նուլանդը, Անդրեա Սլոատը, Նենսի Մըքէլդաուին անշուշտ մեծ փորձառությամբ գործիչներ են, բայց արագ փոփոխվող աշխարհում ԱՄՆ-ը դերակատարությունը և նրա նկատմամաբ վստահությունը ևս փոխվել է: Այսպես կոչված ժողովրդավարության անվան տակ առաջ մղվող ծրագրերը, տարբեր երկրներում ներքաղաքական վարիացիաները, դրանց արդյունքում ձևավորված քաոսային «կառավարումը»-ը հանգեցրել են տարածաշրջանային բարդ ու պայթյունավտանգ հարաբերությունների:

Կարելի է ենթադրել, որ նոր նախագահի պարագայում ԱՄՆ-ը առնվազն կփորձի ակտիվացնել հարաբերություները Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Հատկապես, որ Թրամփի վարչակազմը շեղվել էր այդ ուղղություններից՝ կենտրոնանալով հիմնականում Չինաստանի, Իրանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի վրա: Դա առավել ցայտուն երևաց հայ-ադրբեջանական վերջին պատերազմում, որտեղ ԱՄՆ-ը արձագանքը զուտ ձևական և սիմվոլիկ բնույթ ուներ:

Վերջին երեք տարիներին, Հարավային Կովկասում ԱՄՆ միակ ներկայությունը եղել է 2018թ. Բոլթոնի այցելության տեսքով, ով Նիկոլի կառավարությանը խորհուրդ տվեց հրաժարվել պատմական կարծրատիպերից և լուծել ղարաբաղյան հակամարտությունը (բնականաբար՝ ստացվեց ի վնաս Հայաստանի):

Արցախյան պատերազմը սկսվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավի ամենաթեժ փուլերում, հետևաբար ԱՄՆ դերակատարությունը զրոյական էր, չհաշված նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի մի շարք սպոնտան հայտարարությունները: Իսկ պատերազմի ընթացքում Բայդենի արած մի շարք հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի վրա գործնական ազդեցություն ունենալ չէր կարող:

Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը միակ գերտերությունն է, ով ապացուցեց իր անվերապահ ազդեցությունը և դոմինանտ դերը Հարավային Կովկասում: Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը այս իրողության հետ, առայժմ դժվար է ասել, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը կրկին վերակենդանացնելու փորձեր ԱՄՆ կողմից կարծում եմ կարվի:

Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը Հարավային Կովկաս վերադառնալու համար ունի իհարկե Թուրքիայի խաղաքարտը, որի միջոցով Ադրբեջանի վրա կարող է ավելացնել ադեցությունը: Իսկ, որքանո՞վ Էրդողանի Թուրքիան կցանկանա ուղիղ մասնակցություն ունենալ ռուս-ամերիկյան հակադրություններին, ևս դժվար է ասել:

Հաջորդ հանգամանքը Իրանի հետ 2015-ից ընդհատված միջուկային հարցի շուրջ ԱՄՆ բանակցությունների վերսկսման քայլերը կարող է լինել, որի հեռանկարները նույնպես անկանխատեսելի զարգացումների կարող են բերել տարածաշրջանի համար: Հետևաբար, գոնե տեսանելի ապագայում ԱՄՆ-ի պասիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ամենայն հավանականությամբ չի փոխվի, հատկապես, որ Հարավային Կովկասից ԱՄՆ հեռանալը սկսվել էր դեռևս Օբամայի նախագահության տարիներից:

Մի բան կարծում եմ հստակ է, որ ապագայում Հարավային Կովկասի և Կենտրանական Ասիայի երկրների համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացման դինամիկան: Դատելով հայտարարություներից՝ ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել Չինաստանի դերը որպես սպառնալիք իր տարածաշրջանային գերակայություններին, չնայած որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում Պեկինի հետ համագործակցությունը գլոբալ հարցերում:

Միևնույն ժամանակ, Բայդենի կողմնակիցները Ռուսաստանը դիտարկում են որպես գլոբալ անվտանգության հարցերում հիմնական մրցակից ու հակառակորդ: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ Բայդենի նախագահության տարիներին ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կարող են ավելի սրվել, չի բացառվում, որ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ:

Միակ երկիրը, որտեղ դեռևս պոտենցիալ հնարավորություն կա ԱՄՆ-ՌԴ համագործակցության համար՝ Վրաստանն է: Իսկ արցախյան վերջին պատերազմը և հետևանքներն առայժմ ցույց են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հատաքրքրությունների բացակայությունը»,- գրել է Զաքարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:48
Բարոյական հասունացման կանգ է եղել իր մոտ. Հոգեբանը՝ Փաշինյանի մասին
Բավականին ծանր վիճակ է և  հասարակության պառակտումը շարունակում է ընթանալ՝ թե  երևացող, թե  ծածուկ ազդեցությունների կողմից։...
Աղբյուր` Panorama.am
18:43
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1490 աճյուն. ԱԻՊԾ
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ)...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն կտեսաձայնագրի դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները
Նվագախումբը հայտարարոււմ է շվեյցարական HomeOrchestra կրթական նախագծի հետ համագործակցության մասին։
Աղբյուր` Panorama.am
18:24
«Դու պետք է հավատաս գարնանը»
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով՝ մարտի 12, ժամը 19։00, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճ
Աղբյուր` Panorama.am
18:17
Պելեն անվանել է իր ժառանգորդին ֆուտբոլում
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հիացած է «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան  Մբապեի խաղով։ Ֆուտբոլի արաքան հայտարարել է,...
Աղբյուր` Panorama.am
18:11
Փաշինյանի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է. Արմեն Մինասյան
«Ընտրությունները ելք չեն։ Ելք է հնարավորինս  կարճ անցումային շրջանը, որպեսզի հասարկությանը փորձենք համերաշխություն ներարկել, բայց դրա...
Աղբյուր` Panorama.am
18:08
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան
«Վերջին իրադարձություններից հետո մեր երկիրը սկսել է անվստահություն վայելել, երկրի նկատմամբ արտաքին դերակատարների վերաբերմունքը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Դիսնեյլենդը ապրիլին կբացվի
Կալիֆորնիայի բոլոր զվարճանքների այգիները, ներառյալ Դիսնեյլենդը, ինչպես նաև համերգասրահներն ու մարզասրահները գրեթե 1 տարի դադարից հետո ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արմեն Սարգսյանը իրեն հերթական անգամ դրսևորեց լղոզված դիտորդի կարգավիճակում. Զոհրաբյան
«Եթե լինի հանդիպում Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, վստահաբար հանրությունն այդ մասին կիմանա. ի տարբերություն շատերի, Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է. Վազգեն Մանուկյան
«Մենք շատ համբերատար և կիրթ ազգ ենք։ Կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիևն...
Աղբյուր` Panorama.am
17:48
Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը՝ վիրտուալ
Ջավախքի Կարծախ գյուղում գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարան այսուհետ կարելի է «այցելել» նաև վիտուալ։ ATV12 հեռուսաալիքին Ջավախքի...
Աղբյուր` Panorama.am
17:39
Եկեղեցին տոնում է նշանավոր աստվածաբան-եկեղեցականների հիշատակության օրը
Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը։
Աղբյուր` Panorama.am
17:33
Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան
«Արդեն մեկ շաբաթից ավելի է, որ Բաղրամյան պողոտան մեր տրամադրության տակ է»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման»...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը
Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել քաղաքական գործընթացի կազմակերպումից. Մելիքյան
«Խնդիրն այն է, որ երեկվա դրությամբ իշխանությունները չհայտարարեցին, որ իրավունքի ուժով համարում են Օնիկ Գասպարյանի լիազորությունները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սրանք իրենց զինանոցում ունեն մեկ գործիք՝ քաղաքական ռեպրեսիաները. Բաբկեն Հարությունյան
«Ո՞վ պետք է պաշտպանի Հայաստանի սահմանները։ Հայոց բանակը։ Իսկ ինչպե՞ս պաշտպանի բանակը Հայաստանի սահմանները, եթե երկրի վարչապետը...
Աղբյուր` Panorama.am
16:48
Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան
«Մեր հասարակությունը նոկաուտի մեջ է հայտնվել երկրի դավաճանական իշխանության գործողությունների հետևանքով, բայց աստիճանաբար սկսում է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վնասը շատ մեծ է լինելու, քանի որ մեր առաջատար շախմատիստն էր Լևոն Արոնյանը. Լպուտյան
«Բնականաբար, վնասը շատ մեծ է  լինելու, քանի որ մեր առաջատար շախմատիստն էր Լևոն Արոնյանը, տարիներ շարունակ ներկայացնում էր մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր. Արփինե Հովհաննիսյան
«Իհարկե, իմքայլականների ինտելեկտը չի հերիքում հասկանալու, որ Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրելով իրենք չեն վնասում Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
16:11
Նախորդ երեք տարիներին կոնկրետ թիրախավորումներ են եղել բանակի, եկեղեցու, ընտանիքի նկատմամբ. Զոհրաբյան
«Երբ որ ազգին ցանկանում ես վերացնես, թուլացնես, մի շարք գործողություններ են իրականացնում այդ ազգի նկատմամբ՝ թուլացնում են այն...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
«Ողջ այս պրոբլեմը կհանգուցալուծվի մեր երկրի սահմանադրության և օրենքների շրջանակում»,- այսօր «Հայրենիքի փրկության...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կարծում եմ` դե ֆակտո ոստիկանությունը միացել է Գլխավոր շտաբի կոչին. Մալյան
«Շատ մոտ ապագայում, երբ այս խունտան կհեռանա իշխանությունից, պատերացնում եմ հետևյալ իրադարձությունները՝ հստակ արձանագրում, որ տեղի է...
Աղբյուր` Panorama.am
15:28
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հայաստանի տարածքում մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին...
Աղբյուր` Panorama.am
15:23
Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Նոր պատերազմի վտանգ չկա, չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին առանց  որևէ ջանք գործադրելու, առանց պայքարի, առանց մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ու թե, որքա՜ն թարս «կապուտներ է» անելու կյանքը քեզ, Նիկոլ, դեռ հայտնի չէ. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ահա այսպիսի կազուսներով լի է կյանքը Նիկո՛լ։ Կար ժամանակ, երբ իբրև թե դու էիր Բանակի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին. գեներալ-մայոր Մուրադյան
«Այսօր ձեռնոց է նետված Զինված ուժերին, որը հետպատերազմյան շրջանում կատարում է իր խնդիրները Նոյեմբերյանից մինչև Ագարակ»,- այսօր ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
15:03
Պատգամավորները թող պատասխանեն՝ քանի ԼԳՏՊ է ծառայել բանակում կամ մասնակցել կռվին. զինվորական
«Կոչ եմ անում հայ ժողովրդին, իմ մարտական ընկերներին ոտքի կանգնել՝ պաշտպանելու Հայոց բանակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Մեր հայրենիքը մի րոպե անպաշտպան չթողած սպայակազմն այսօր հայտնվել է պետության կողմից լքված վիճակում. թուրքագետ
«Այս օրերին Թուրքիան ավելի բացահայտ ու ինտենսիվ է թիրախավորում մեր ազգային արժեքները։ ԳՇ հայտարարությունը ամենաբուռն ձևով քննադատել է մեր...
Աղբյուր` Panorama.am
14:30
Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ մոտից գնացին Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր
Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին ներկա է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Այստեղ եմ ոչ թե որպես...
Աղբյուր` Panorama.am
14:27
Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
«Մեր թշնամին մեր հայրենիքը բզկտում է, կտոր-կտոր անում, սահմանամերձ մեր գյուղերը այլևս խոցելի են հակառակորդի համար»,- այսօր ՊՆ շենքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}