ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:40 20/01/2021 Հայաստան

«Ժողովուրդ». Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմից անցել է շուրջ երեք ամիս, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են անարձագանք թողնել պարտության հնարավոր պատճառների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: Որոշ բացատրություններ, իհարկե, տրվում են, բայց դրանք խորը և համապարփակ չեն ու է՛լ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ինչպես բազմիցս նշվել է, պատերազմում մեր պարտության խնդիրներից գլխավորը համարվում է զենք-զինամթերքի գնման հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

Մամուլում այդ հարցի վերաբերյալ տևական ժամանակ է՝ շրջանառվում է Դավիթ Գալստյանի անունը, որը հանրության շրջանում հայտնի է Պատրոն Դավո մականունով: Ըստ նույն տեղեկությունների՝ Հայաստանի բանակի զենքի գնումների 95%-ը իրականացվում է Դավիթ Գալստյանի միջոցով: Ու դա եղել է թե՛ նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին, թե՛ ներկայիս: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ Դավիթ Գալստյանն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շարունակեցին իրենց մտերիմ հարաբերությունները ու այդ ոլորտն «իրենցով արեցին»:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախկին իշխանությունների և Դավիթ Գալստյանի հետ կապող օղակը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն: Բանն այն է, որ Դավիթ Գալստյանի ամուսնության քավորը Վաչագան Ղազարյանն է, որը հետագայում դարձել է Գալստյանի դստեր կնքահայրը, այսինքն՝ խաչքավոր են:

Ու երբ դեռևս 2018 հունիսին Վաչագան Ղազարյանի մոտ հայտնաբերվել էր խոշոր չափերի գումար՝ հայտնի ճամպրուկով, ըստ լուրերի՝ քավոր Պատրոն Դավոն է նրան փրկել՝ հայտարարելով, թե այդ գումարներն իրեն են պատկանում: Հիշեցնենք, որ, ըստ Ազգային անվտանգության ծառայության, կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հունիսի 25-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ըստ Վաչագան Ղազարյանի՝ բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չէր ցանկացել հայտնել: Եվ Armlur.am-ին հասած լուրերի՝ հենց Դավիթ Գալստյանն է վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Նշենք նաև, որ Դավիթ Գալստյանը տարիներ առաջ կառուցել է Երևանում գտնվող «Յանս» ռեստորանային համալիրն ու այն նվիրել է Վաչագան Ղազարյանին: Իսկ ո՞վ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ու ի՞նչ տեղեկություններ են շրջանառվում նրա մասին, որին որևէ կերպ չի արձագանքում ո՛չ Գալստյանը և ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Գալստյանը մի քանի մասնագիտացված ընկերությունների բաժնետեր է. նա Հայաստանում արտադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս արտադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը: Ներկայիս իշխանությունների հետ ևս Գալստյանը սերտ հարաբերությունների մեջ է, բավականին մտերիմ Է նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որի թույլտվությամբ էլ, կարելի է ասել, Գալստյանը իրականացրել է զենք-զինամթերքի մատակարարման մասով բոլոր գործընթացները։

Ու, կարծես թե, քաղաքական իշխանությունների համար էլ վերջինս դարձել է սիրելի, քանի որ բոլոր այն սկանդալային հրապարակումները, որոնք կապվում են Գալստյանի հետ, ոչ մի հետևանք չեն ունենում, քննության առարկա չեն դառնում: Հիմա Տոնոյանն այլևս պաշտպանության նախարար չէ, բայց իր մտերիմը շարունակում է վայելել իշխանությունների համակրանքը:

Ըստ «ՊարաԹՎ»-ի հրապարակման՝ Դավիթ Գալստյանը Հայաստանին զենքը մատակարարում է իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Վիրջինյան և Կայմանյան կղզիներում: «Փաստաթղթերից մեկում երևում է, որ վերջնական շահառուն Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է, որին զենք է վաճառել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսթոն էնջիներինգը»։ Ղազախական 10 մլն 500 հազար փամփուշտները, որոնք Դավիթ Գալստյանը վաճառել է թուրքերին, հայոց բանակի առնվազն 10 տարվա պաշարն է կազմում։

Մոնոպոլիստ բիզնեսմենը, ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվում է ԱՊՀ երկրների համար 40 տոկոսանոց զեղչից, որն այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս»։ Իսկ երեկ արդեն «Սիվիլնեթը» տեղեկություններ հրապարակեց, որ Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։

«Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով, ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- պատասխանել են ԱԱԾ-ից։ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}