Քաղաքական 10:13 20/01/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Հայաստանի պարտված ղեկավարն անկարող է լուծել կորցրած պատերազմից առաջացած խնդիրները

Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում․

Առաջին պատճառն այն է, որ Հայաստանը, որպես պատերազմում պարտված կողմ, շատ քիչ լծակներ ունի «2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված «Հայտարարության» կամ համաձայնագրի իրագործման մեջ:

Երկրորդ պատճառը պայմանավորված է նրանով, որ «Հայտարարության» տեքստը հստակ չէր, հիմնական մանրամասները դուրս են մնացել՝ առաջացնելով անորոշություն:

Երրորդ խնդիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես պարտված կողմի բարոյալքված ղեկավար, անկարող է լուծել կամ նվազագույնի հասցնել պատերազմի պատճառած վնասը: Նրա անարդյունավետության պատճառներն են՝ պատերազմի ընթացքում ունեցած անհաջողությունները և վարչապետի պաշտոնավարման ողջ ընթացքում նրա վատ կառավարումն ու անփորձությունը:

Հայաստանի համար միակ ճիշտ ուղին այն է, որ Փաշինյանը իր կամքով հրաժարական տա՝ առանց որևէ ճնշման, ցույցերի և վտանգավոր առճակատումների: Չնայած սարսափելի է, որ պատերազմի ընթացքում Հայաստանը պարտվել է արտաքին հզոր թշնամիներին, սակայն շատ ավելի վատ է, երբ հայերն են թշնամաբար վերաբերվում իրար նկատմամբ։ Նրանք, ովքեր ասում են, որ ոչ ոք չի կարող փոխարինել Փաշինյանին, վիրավորում են հայ ժողովրդին: Ոչ մեկն անփոխարինելի չէ:

Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում կան շատ գրագետ և խելացի հայեր, որոնք կարող են լիիրավ կառավարել Հայաստանը: Նոր ղեկավարը չպետք է լինի ոչ ներկայիս իշխանության մաս, ոչ էլ անցյալի։ Հայ ժողովուրդը կընտրի Փաշինյանի իրավահաջորդին ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Հայաստանին թարմ ուժ է անհրաժեշտ․․․

Վերադառնալով 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրին՝ տարօրինակ է, որ դրա մի շարք դրույթների համար սահմանվել էին հստակ ժամկետներ, ինչպիսիք են՝ հայկական զորքերի դուրսբերումը Արցախի հարակից տարբեր տարածքներից, բայց համաձայնագրի 8-րդ կետի՝ «ռազմագերիների պատանդների և այլ պահվող անձանց ու մահացածների մարմինների փոխանակման» վերաբերյալ, որոշակի վերջնաժամկետ չկար: Փաշինյանը նախքան համաձայնագիրը ստորագրելը պետք է պնդեր վերջնաժամկետի մասով: Հազարավոր հայ ընտանիքներ հայտնվել են ծայրահեղ ողբերգական իրավիճակում՝ չիմանալով՝ իրենց սիրելիները ողջ են, թե մեռած:

Միևնույն ժամանակ, հայ ռազմագերիներից շատերը խոշտանգվում են ադրբեջանցի պաշտոնյաների կողմից՝ ի խախտումն Ժնևի կոնվենցիայի: Ադրբեջանցի զինվորներն անամոթաբար տեսագրել են գերեվարված հայ զինվորների ու խաղաղ բնակիչների գլխատումը կամ ականջների կտրումը և ոտքերի ու ձեռքերի  անդամահատումը։ Սա շարունակական ռազմական հանցագործություն է, որը պետք է ներկայացվի միջազգային դատարաններին:

Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո փոխանակեցին փոքրաթիվ գերիների: Մնացած գերեվարված հայ զինվորների թվաքանակն ու ճակատագրերը մնում են անհայտ:

Երկարատև ու հիասթափեցնող սպասումից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները վերջապես հանդիպեցին Մոսկվայում 2021 թ․ հունվարի 11-ին՝ որոշումներ կայացնելու երկու հիմնական կետերի վերաբերյալ. 1) ռազմագերիների և պատանդների փոխանակում. 2) Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ ըստ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի գրասենյակի արած հայտարարության:

Ապշեցուցիչ է, որ մոսկովյան հանդիպումից հետո երեք ղեկավարները նոր համաձայնագիր ստորագրեցին, որում նշված էր  միայն 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը՝ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը»: Սա նշանակում է, որ Հայաստանը կկարողանա օգտագործել երկաթգիծը, որն սկսվում է Հայաստանի հյուսիսից, անցնում է Նախիջևանը և դուրս գալիս Հայաստանի հարավում՝ դեպի Իրան։

Հայաստանը կարող է նաև օգտագործել երկաթգիծը, որն անցնում է Ադրբեջանի հիմնական տարածքով՝ հասնելով Բաքու, ապա Մոսկվա: Մյուս կողմից, Ադրբեջանը  ունենալու է երթուղի Հայաստանի հարավով՝ Նախիջևանը կապելով Ադրբեջանի հիմնական տարածքին: Տրանսպորտային ուղիներում բարձր մակարդակի հանձնաժողովներ ստեղծելու համար շատ կարճ ժամկետներ սահմանվեցին`առանց նշելու ոչ ռազմագերիների փոխանակման, ոչ էլ Արցախի վերջնական կարգավիճակի մասին:

Զարմանալիորեն, գագաթնաժողովի հանդիպումից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց. «Այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն հարցն է: Մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք [բանակցությունները]  այս ուղղությամբ: Հուսով եմ ՝ կկարողանանք հնարավորինս շուտ հասնել կոնկրետ լուծման: Ցավոք, անհնար է բոլոր հարցերը լուծել մեկ հանդիպման ընթացքում»: Մոսկվայի հանդիպումը երկրորդ պարտությունն էր Հայաստանի համար:

Փաշինյանի մեկնաբանությունները պետք է անընդունելի լինեն բոլոր հայերի համար՝ անկախ նրանից՝ սատարում են նրան, թե ոչ: Ինչպե՞ս կարող էր նա չորս ժամ նստել նախագահներ Պուտինի և Ալիևի հետ և չպնդել ռազմագերիների անհապաղ փոխանակման համար: Հրադադարից անցել է երկու ամիս, և ոչ ոք չգիտի, թե երբ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը կրկին կհանդիպեն այս կարևոր հարցը լուծելու համար: Այսպես չի կարելի պաշտպանել Հայաստանի շահերը, նույնիսկ հաշվի առնելով պարտված երկրի ծանր վիճակը: Փաշինյանը հանդիպման ժամանակ պետք է հստակացներ, որ թիվ մեկ առաջնահերթությունը գերիների փոխանակումն էր:

Եթե գերիների փոխանակման մասին մի քանի օրվա ընթացքում որոշում չկայացվի, նա կհրաժարվի նրանց հետ ցանկացած այլ հարց քննարկելուց: Ինչպե՞ս կարող են Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, քանի դեռ հայ բանտարկյալները տանջվում են Բաքվի բանտերում և ենթարկվում չարչարանքների: Բացի այդ, ոչ նոյեմբերյան համաձայնագրում, ոչ էլ դրան հաջորդած մոսկովյան հայտարարությունում նշված չէր, թե ովքեր են վճարելու Հայաստանի տարածքով Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին կապող ճանապարհի և երկաթուղու կառուցման համար:

Մինչ Հայաստանի վարչապետը բանակցում է թույլ դիրքերից, ադրբեջանական կողմը դառնում է էլ ավելի կոշտ՝ նախազգուշացնելով Հայաստանի ղեկավարներին՝ չայցելել Արցախ, այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարարը գնացել էր այնտեղ: Ադրբեջանը պնդել է, որ դա 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի խախտում է, չնայած համաձայնագրում նման արգելք չկա:

Բացի այդ, Ադրբեջանը հայտարարել է, որ հայ ռազմագերիները կդատվեն որպես «ահաբեկիչներ», հետևաբար՝ փոխանակման ենթակա չեն։ Չնայած պատերազմից հետո Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում, Հայաստանի ղեկավարները պարտավոր են հզոր պայքար մղել երկրի շահերը հնարավորինս պաշտպանելու համար: Հայաստանի ղեկավարները որքան ստրկական լինեն, այնքան ադրբեջանցիներն ու թուրքերն ավելի պահանջկոտ կդառնան:

Ցավոք, կարծես թե Փաշինյանը ինքն իրեն համոզել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կխթանի Հայաստանի տնտեսությունը: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա այդպես է։ Որևէ հայ կարո՞ղ է իրեն ապահով զգալ Ադրբեջանի տարածքով ճանապարհորդելիս կամ ապրանքներ ուղարկելիս: Ո՞վ է նրանց պաշտպանելու:

Ավելի խնդրահարույց է Հայաստանի համաձայնությունը՝ թույլատրել Ադրբեջանին ճանապարհային և երկաթուղային հաղորդակցություն երկու երկրների միջև՝ թույլ տալով Թուրքիային անցնել Նախիջևան, իսկ Հայաստանի հարավային շրջանով հասնել Ադրբեջանի հիմնական տարածք, այնուհետև դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններ: Սա Թուրքիայի պանթուրանական դարավոր երազանքն է, որը շուտով կարող է իրականություն դառնալ:

Նման երթուղին կարող է խարխլել Հայաստանի ինքնիշխանությունը և վտանգել նրա գոյությունը: Հայ ժողովուրդը և նրա կառավարությունը պետք է ամեն ինչ անեն՝ խոչընդոտելու այս պանթուրանական կապը: Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանի տարածքը հատելու հնարավորություն տալը բացարձակապես կապ չունի Արցախյան պատերազմի հետ, և այդպիսի դրույթը չպետք է ներառվեր 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրում:

Ես վախենում եմ, որ Հայաստանի անկումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարվում է մի վարչապետի կողմից, որը գլխավոր պատասխանատուն է հայկական հողերի կորստի և հազարավոր զինվորների մահվան համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:09
Հակոբ Արշակյանը՝ Պուտինին կալանավորելու մտահոգությունների մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
740 հազար դրամը գողացել էր նույն ընկերության աշխատակիցը
Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
8 ժամ փողոցը փակ կլինի
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Վիտամին C-ն լրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուլղարական պղպեղ
Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը, հակառակ տարածված կարծիքի, պարունակում են ոչ թե ցիտրուսային մրգերը, այլ սեզոնային հատապտուղները, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դիմածնոտային վիրաբույժ. Նեոնատալ ատամները պետք է հեռացվեն
Նեոնատալ ատամը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է: Սա կաթնատամ է, որը ծկթում է արգանդում: Հանդիպում է 2500 ծննդաբերությունից միայն 1-ի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծաղկազարդի տոնն այս տարի կնշվի ապրիլի 2-ին
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն...
Աղբյուր` Panorama.am
18:46
Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով  նշանակվել է ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Չորս մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել տորնադոյի հետևանքով, որն անցել է ԱՄՆ-ի հարավային և Միջին Արեւմուտքի որոշ Նահանգներով,...
Աղբյուր` Panorama.am
18:15
Զոհվածների ծնողները պահանջում են գեներալին անհապաղ ազատ արձակել
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ-ն, որը հիմնադրել են արցախյան երրորդ պատերազմում զոհվածների հարազատները, տարածել է...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Հայաստան». Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները
«Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն մարտի 31-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:00
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և 225 ձեռնարկությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:52
Իրավապաշտպան. Նույն քպականները բերանները ջուր են առել Տեղ գյուղ ներխուժած, գյուղացիների հանդերը զավթած ադրբեջանցիների մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Փատորեն, Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքը հունից հանել է քպականներին և ամեն...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ
Քննչական կոմիտե հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Բնասեր» Ադրբեջանը դատարկում է Սարսանգի ջրամբարը
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան:...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին. Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը,  գրում է. «Անցել...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ռուբեն Մելիքյանը Գոռ Աբրահամյանին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած հայտարարությանը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Վարդան Ոսկանյան. Ադրբեջաներենն այժմ էլ ազդվում է պարսկերենից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրդեհ Կապանի տներից մեկում
Ապրիլի 1-ին, ժամը 12։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան...
Աղբյուր` Panorama.am
16:23
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս...
Աղբյուր` Panorama.am
16:08
Արցախի ՆԳՆ. Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է
քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները
Աղբյուր` Panorama.am
16:00
Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Տեղ-Կոռնիձոր հատվածում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մետրոպոլիտեն. Փլուզման հետևանքով տուժածներ չկան
Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ»...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել. Հովսեփյան
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ստրատեգիական բարձունքներն ու գյուղացիների սեփական արտերը զավթած ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը
Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Քրիստինե Վարդանյան. Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ փաստացի դեմարկացիա և դելիմիտացիա է իրականացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Արտակ Զաքարյան. Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը
ՀՀԿ փոխնախագահ Արտակ զաքարյանը գրում է. «Տարօրինակ օր էր երեկ: Մի անծանոթ քաղաքացի օդանավակայանի պարկինգում մոտեցավ ու ներողություն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Էդիկ Բաղդասարյան. Նոր բառապաշար է սա
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով այսօր ԱԱԾ և ՊՆ տարածած հաղորդագրություններին, գրում է. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոստիկանությունը նկարագրել է մեկ շաբաթ առաջ գտած կիսամոխրացած դիակը
Մարտի 24֊ին, ժամը 18.00֊ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}