Ոստիկանությունը լիարժեք կպաշտպանի պետության և համայնքի տարածքները քաղաքացիներից
Կառավարության այօրվա ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշմամբ վերանայվում է ֆիզիկական անձի կողմից առանց օրենքով սահմանված հիմքերի և առանց օրինական տիրապետողի թույլտվության՝ շենք, շինություն, հողամաս կամ այլ տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները:
Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ներկայում խնդիր է առաջանում ոստիկանության ներխուժումը վերացնելու մասով լիազորելու հետ կապված, քանի որ հաճախ ներխուժումն ուղեկցվում է նաև շարժական գույքի տեղադրմամբ, և խնդիր էր առաջանում՝ ինչպես այդ հարցերը կարգավորել:
Նախարարի խոսքով նախագծով կարգավորվել է ոստիկանությանը դիմելու, լիազորելու կարգն ու պայմանները, մանրամասվել են կոնկրետ իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս:
«Կարգավորվել են պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում ոստիկանության միջոցով սեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները»,-հայտնեց Բադասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորների պրոթեզավորման նոր կարգը կառավարությունում չքվեարկվեց
- Կառավարությունը ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ծախսել էր համաճարակի դեմ պայքարի համար
- Կառավարությունը մերժեց չքննարկվող հարցը քննարկվող դարձնելու նախարարի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին