Վրաստանն առաջիկայում կներկայացնի սահմանափակումների վերացման ծրագիրը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրում այս պահին գործող սահմանափակումների՝ փուլ առ փուլ վերացման ծրագրի հետ կապված աշխատանքային հանդիպում է անցկացրել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Հանդիպմանը քննարկվել են այն քայլերը, որոնք պետք է արվեն կարգավորումների մեղմացման ուղղությամբ առաջին փուլում: Հանդիպմանը ընդգծվել է, որ պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերվի յուրաքանչյուր սահմանափակման վերացմանը և խիստ վերահսկողություն իրականացվի:
Վարչապետի հանձնարարությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում երկրում այսօր առկա սահմանափակումների փուլ առ փուլ վերացման ծրագրի ուղղությամբ, որը հանրությանը կներկայացվի առաջիկա օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ