ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:46 21/01/2021 Հայաստան

«Փաստ». Ուրիշներին սևացնելու արդյունքում ինքնահաստատվող իշխանությունները հանրության աչքից ավելի են ընկնելու

«Փաստ» թերթը գրում է. «Եթե 2018 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում էր այն ընկալումով, թե ունի հանրության լայն աջակցությունը, ապա վերջին շրջանում վերջինս շատ արագ կորցնում է իր վստահությունը։ Եվ խոսքը միայն հետպատերազմական շրջանի մասին չէ: Վերջին մեկ տարում նրա վարկանիշն անընդհատ անկում էր ապրում: Իսկ խայտառակ պարտությունից հետո Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ ավելի է խորացել, թեպետ իշխանությունները փորձ են անում ցույց տալու, թե իրականությունն այլ է։ Զուգահեռ՝ Փաշինյանը շարունակում է նորանոր զիջումներ կատարել թուրք-ադրբեջանական կողմին նույնիսկ այն մասով, որոնց հետ կապված նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ որևէ խոսք անգամ չկար։

Օրինակ՝ հարց է առաջանում, թե ի՞նչ իրավապայմանագրային հիմքով են Սյունիքի մարզի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել, որի արդյունքում մարզով անցնող ճանապարհները և բազմաթիվ բնակավայրեր խոցելի են դարձել։ Ու ամենևին պատահական չէր, որ սյունեցիները վերջերս փակեցին ճանապարհը և թույլ չտվեցին Փաշինյանին Սիսիանից այն կողմ անցնել։ Սա քաղաքացիների շրջանում Փաշինյանի նկատմամբ ահռելի դժգոհության ցուցիչներից մեկն է։ Ու պատահական չէ, որ վերջին շրջանում Փաշինյանն ընդհանրապես խուսափում է ժողովրդի հետ անմիջական շփումներից, անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերներով հանդես չի գալիս։ Բայց այսպիսի իրավիճակը չի խանգարում, որ իշխանությունը իմիտացնի, թե շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը։

Սակայն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ այդ ամենը սոսկ իմիտացիա է և իրականության հետ կապ չունի: Հանրության մի մասին խաբել ու մոլորեցնել գուցե ստացվի, բայց իրենք իրենց խաբել հազիվ թե կարողանան: Սա չի կարող չանհանգստացնել իշխանություններին։ Իսկ այս պայմաններում նրանք ինչ-որ բաներ պետք է բեմադրեն իրենց դեմքը փրկելու նպատակով։ Դրա համար էլ պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան առավելապես կենտրոնացել է պարտության համար մեղավորներ փնտրելու և ընդդիմությանը սևացնելու վրա։ Եվ այստեղ «մարտի են նետվում» ֆեյքերը, մանիպուլյացիան և ապատեղեկատվությունը։ Զուգահեռ փորձում են իրականացնել «հակընդդեմ» քայլեր՝ ցույց տալու, թե իբր իշխանությունը պաշտպաններ ունի: Թեպետ նույնիսկ այստեղ են ծայրահղ ապաշնորհ:

Օրինակ՝ համացանցում պայթեց տեղեկություն, թե սյունեցիները փակել են ճանապարհը և թույլ չեն տվել 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների և նրանց թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը Սյունիք։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ օրը այց դեպի Սյունիք ընդհանրապես նախատեսված չի եղել։ Մասնավորաբար, Վազգեն Մանուկյանը Երևանում էր՝ իր գրասենյակում, Իշխան Սաղաթելյանն Արցախում էր, իսկ ԲՀԿ-ի ներկայացուցիչներն էլ օգնություն էին տարել Շուռնուխ գյուղ։ Թե ում ճանապարհն էին փակում կամ ինչ շոու էին անում, հարցը մնաց առկախ: Որոշ ժամանակ հետո լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ակցիայի մասնակիցներն ուղղակի շփոթել են «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սյունիք կատարելիք այցի օրը։ Մի խոսքով, ապաշնորհության և արհեստականության իսկական թատրոն:

Հենց նույն տրամաբանության շրջանակում էլ փորձ եղավ իբր կանխել շարժման և Վազգեն Մանուկյանի այցը Գյումրի, երբ իշխանությունների կողմից ուղղորդված մի քանի քաղաքացիներ փորձել էին փակել նրանց ճանապարհը, բայց չէր ստացվել։ Ո՞րն է տրամաբանությունը: Եթե քաղաքացիները կարողանում են փակել «հանրության կողմից լայն աջակցություն վայելող» Փաշինյանի ճանապարհը և թույլ չեն տալիս այցելել Սյունիք, ապա իշխանությունները ինչ-որ կերպ պետք է ցույց տան, իբր թե ընդդիմությունը շատ վայրերում է նման դիմադրության հանդիպելու։

Բայց իշխանությունների այս ճիգերը չեն կարող արդյունք տալ. անգամ իրենց շարքերում պատգամավորների մեծ մասը կա՛մ լուռ է, կա՛մ էլ ամաչում է խոսել, մարդամեջ դուրս գալ, իսկ մի քանի «անհայրենիքների» պաշտպանությունը հազիվ թե կարողանա փրկել Նիկոլին ու իր թիմին: Կասկած չկա, որ միայն ուրիշներին սևացնելու արդյունքում ինքնահաստատվող իշխանությունները հանրության աչքից ավելի են ընկնելու։ Այլոց մրոտելու միջոցով դեմքդ մաքրել չես կարող»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}