
Սպիտակ տունը` Պուտինի ու Բայդենի զրույցի հնարավորության մասին
Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ծրագրեր չկան: Այս մասին գրում է Ria-ն։
«Ես ոչինչ չունեմ ասելու նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ծրագրերի մասին», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին:
Ըստ Պսակիի, Բայդենի առաջին հեռախոսազանգերը սպասվում են «գործընկերների ու դաշնակիցների հետ»:
«Օտարերկրյա առաջնորդի հետ առաջին հեռախոսազրույցը կլինի ուրբաթ օրը (Կանադայի վարչապետ) Ջասթին Թրյուդոյի հետ», - ասել է խոսնակը:
Պսակին նշել է, որ շփման ընթացքում նախատեսվում է քննարկել Կանադայի հետ հարաբերությունները և Բայդենի որոշումը` արգելափակել Keystone XL գազատարի կառուցումը երկու երկրների սահմանին:
Լրահոս
Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ


