Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը
Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի մահվան 1-ին տարելիցի կապակցությամբ հունվարի 25-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։ Այս մասին հայտնում ermenihaber.am կայքը:
Զաքարյանը մահացել է 2020թ․ հունվարի 25-ին 90 տարեկան հասակում։
1930թ. ծնված Զաքարյան բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարյանը Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանը սկսել է մարզչական գործունեություն ծավալել:
Նշվում է, որ Թուրքիայում գործունեություն ծավալող «Լույս մեդիայի» ֆինանսավորմամբ Կարպիս Զաքարյանի կյանքի ու մարզական կարիերայի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ