Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, իր բարեմաղթանքները բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր Աթոռի և Բելառուսի Հանրապետության իշխանությունների, ինչպես և դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգործակցություն։ Նորին Սրբությունն արձանագրել է, որ երկու ժողովուրդների բարեկամությանն իրենց նպաստն են բերում նաև Հայոց Եկեղեցին և Բելառուսի Ուղղափառ Եկեղեցին։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Բելառուսի հայ համայնքի և նրա հոգևոր կարիքների հանդեպ դրսևորվող ուշադրությանը, մասնավորապես Մինսկում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողահատկացման գործընթացին։
Իր հերթին Ալեքսանդր Կոնյուկը հաստատել է, որ երկու երկրների միջև առկա են ամուր և եղբայրական կապեր, որոնք էլ ավելի պիտի զորանան ու զարգանան։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան