Հանրությունը վերջին 2.5 տարիներին սպասում է արդյունքների. Գոռ Գևորգյան
ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը ԱԺ արտահերթ նիստում ԲԴԽ թեկնածուին հարց ուղղելիս նկատեց՝ Գագիկ Ջհանգիրյանն իր ներածական խոսքում շեշտել է, որ դատաիրավական բարեփոխումների համատեքստում չեն արվել անհրաժեշտ աշխատանքներ, իսկ խորհրդարանական կառավարման ձևը ստեղծված պայմաններում խնդրահարույց է:
Պատգամավորը Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց, թե դատաիրավական համակարգի բարեփոխումների նրա պատկերացումները համահո՞ւնչ են արդյոք ներկայիս խորհրդարանական համակարգին և ե՞րբ է լինելու արդյունքները, երբ կունենան բարեփոխված և անկախ դատական համակարգ, քանի որ հանրությունը վերջին 2.5 տարիներին սպասում է դրանց:
«Գուշակություններ անել չեմ կարող, բայց կարծես թե այդ հարցով ձեզ՝ Ազգային ժողովին պետք է դիմեի, թե ե՞րբ եք սկսելու այս բարեփոխումները»,- հակընդդեմ հարց ուղղեց Գագիկ Ջհանգիրյանը:
Վերջինս հայտարարեց, որ ԱԺ-ն իրեն ուղարկում է օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում մի հանձնաժողվում աշխատելու և նկատեց, որ ինքը և ԲԴԽ-ն օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի:
Գոռ Գևորգյանը հայտնեց, որ եթե Ջհանգիրյանը լուծումներ ունի, թող առաջարկի՝ իրենք կանեն:
ԲԴԽ անդամի թեկնածուն հավաստիացրեց, որ կտա այդ լուծումները և գործող սահմանադրությունը հնարավորություն է տալիս այդ լուծումներով առաջ գնալ, իսկ ինքը լիահույս է, որ պատգամավորների հետ կանեն այն: