Յիրիկյանը պատգամավորին պատասխանել է, թե ինչու է Վարդենիսում վատացել կապի որակը
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Վարդենիսում և հարակից համայնքներում կապի հետ կապված խնդիրների վերաբերյալ գրություն էր ուղարկել «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռալֆ Յիրիկյանի կողմից ուղարկված պատասխան գրությունը։
Ընկերության տնօրենը հայտնում է, որ առատ ձյան հետևանքով վնասվել է տարածաշրջանում Վիվա-ՄՏՍ-ի կայանները կապող օպտիկամանրաթելային մալուխները, որը պատկանում է մատակարար ընկերությանն ու սպասարկվում է այդ ընկերության կողմից։
Վթարը վերացնելու ուղղությամբ կատարվում են աշխատանքներ, սակայն դրանց խանգարում են եղանակային անբարենպաստ պայմանները։
Առավել մանրամասն՝ հրապարակված պատասխան նամակում։