Պարգև սրբազանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահ է՝ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։
«Այս մի քանի ժամում ամենաաներևակայելի ենթադրությունները լսելով՝ հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։
Աղոթեցեք Սրբազան Հոր համար»,- գրել է Տեր Վահրամը:
Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 2020 թ. նոյեմբերի կեսերին բուժման համար մեկնել էր ԱՄՆ: Այնտեղ նա վիրահատվել էր, այնուհետև վերադարձել Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
- Ստեփանակերտում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ
- Պարգև սրբազանը այցելել է Ամարասի վանք
- Հաղթում է նա, ով վերարթնանում ու վերակազմակերպվում է. Պարգև Սրբազան
- Պարգև Սրբազանը վերադարձել է
- Պարգև Սրբազանը վիրահատությունից երկու օր անց
- Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը. Մայր Աթոռ