Քաղաքական 18:24 22/01/2021 Հայաստան

Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները

Սյունիքը վտանգված է, ահազանգում են փորձագետները։ Արցախի տարածքի 75%-ի կորուստը, խոցելի դարձած ՀՀ պետական սահմանները, թշնամու վերահսկողության տակ անցած հայկական գյուղերն ու դիրքերը, Ադրբեջանի և Թուրքիայի միջև Մեղրիով նախատեսված միջանցքը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային նկրտումները Սյունիքի հանդեպ առաջացրել են լրջագույն խնդիրներ ո՛չ միայն Սյունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի անվտանգային համակարգի համար։

Այս հարցում համակարծիք են թուրքագետ Վարուժան Գեղամյանը, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և «Ռազմինֆո» կայքի ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը, ովքեր որպես բանախոս հանդես են եկել «Սյունիքի անվտանգությունը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայով համաժողովում, որը կազմակերպել էր Պատրիոտ Ակումբը (Patriot Club)։ Ակումբի հիմնադիր կազմակերպիչ Նվարդ Չալիկյանի խոսքով՝ համաժողովի նպատակն էր վեր հանել այն մարտահրավերներն ու վտանգները, որոնք այսօր ծառացած են Սյունիքի առջև և որոնք հնարավոր են տեսանելի ապագայում։

Ստորև ներկայացնենք հիմնական դրույթները։

Ներկայիս ռազմական և անվտանգային իրավիճակը Սյունիքում 

Պատմության ընթացքում Սյունիքն ու Արցախը միշտ դիտարկվել են որպես մեկ միասնություն։ Այսօր, Արցախի տարածքների կորստի հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի սահմանը երկարել է շուրջ 360կմ-ով։ Արդյունքում Սյունիքը մի կողմից շրջափակված է Նախիջևանով, իսկ մյուս կողմից Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներով։ Հայկ Խաչիկյանը նշում է, որ նոր անբարենպաստ բնագծերի պայմաններում սահմանամերձ են դարձել Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր, որոնք նախկինում երբեք չեն եղել այդպիսին։

«Այս բնակավայրերի որոշակի հատվածներ գտնվելու են հրետանային հեռահարության գոտում, իսկ որոշ հատվածներ՝ նույնիսկ հրաձգային զինատեսակների հեռահարության գոտում: Բացի այդ՝ հարվածի հեռավորության ու ադրբեջանական տեսադաշտի տակ է հայտնվել նաև Սիսիան - Գորիս ճանապարհը։ Իսկ այլընտրանքային միակ ճանապարհը օպտիմալ չէ բեռնափոխադրումների համար», - ասում է Խաչիկյանը։

Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել նաև Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ, ինչը վտանգավոր է դարձնում այդ ճանապարհով տեղաշարժը և մասամբ կտրում է Հայաստանի հարավային հատվածը երկրի մնացած մասից՝ դրանից  բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհի մի քանի կիլոմետր հատվածն այսօր նույնպես  փաստացի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Սյունիքի լայնությունը ընդամենը 35կմ է։ Սա չափազանց փոքր տարածք է, որը զինված հարձակման դեպքում շատ արագ հնարավոր կլինի գրավել։ Հետևաբար ներկայիս սահմաններով անվտանգային և ռազմական առումով Սյունիքի մարզը այսօր արդեն իսկ խոցելի է և մեծապես վտանգված», - ասում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։  

Ադրբեջանը չի հրաժարվել ռազմական ճանապարհով հարցերի լուծման բանաձևից

Ինչ վերաբերում է այն թեզին, թե ճանապարհների և սահմանների բացումը և առևտուրը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեդրացիական հարաբերությունների հաստատմանը, ապա փորձագետների գնահատմամբ դա չի համապատասխանում իրականությանը։ Տարածքային զիջումները երբեք չեն խաղաղեցնելու հայության այս երկու թշնամիներին, քանի որ նրանք առ այսօր ետ չեն կանգնել Հայաստանը ոչնչացնելու իրենց հեռահար ծրագրերից։ Ընդհակառակը՝ զիջումները ավելի են մոտեցնելու հաջորդ պատերազմը, քանի որ նրանց համար է՛լ ավելի հեշտ է լինելու գրավել թուլացած Հայաստանի նոր տարածքները։

Այս մասին են վկայում ո՛չ միայն Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն ու հռետորաբանությունը Սյունիքը գրավելու հարցում, այլև Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը։

Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը կազմավորել է բանակային նոր՝ ԶՈւ 6-րդ կորպուսը («արցախյան կորպուս»), որը տեղակայելու է իր վերահսկողության տակ վերցված նոր տարածքներում: Միևնույն ժամանակ Սյունիքի արևմտյան հատվածին սահմանակցող Նախիջևանում  արդեն իսկ ձևավորվել է առանձին համազորային բանակ։ Այդ շրջանակներում մեծացվել էր սպառազինության ու ստորաբաժանումների քանակն ու որակական հատկանիշները, ինչպես նաև տեղակայվել էր գրոհիչ ավիացիա, որը մինչ  2017թ. այդտեղ երբեք չէր տեղակայվել:

«Առանձին լուրջ աշխատանքներ են տարվում Թուրքիայի հետ զորավարժությունների, ստորաբաժանումների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ: Ավելին, Նախիջևանը «ապահովագրելու համար» կառուցվել է Թուրքիայի հետ կապող ռազմական նոր ճանապարհ», - նշում է Խաչիկյանը։

«Այս և բազմաթիվ այլ գործոններ ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական ճանապարհով հարցերի լուծման բանաձևից», - ասում է վերլուծաբանը։

«Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի համոզմամբ այս տարածաշրջանային փոփոխությունները մեծ գլոբալ խաղի մի մաս են, որն ուղղված է Հարավային կովկասում Ռուսաստանի դերի թուլացմանը, ինչը անվտանգության սպառնալիքներ է ստեղծում Իրանի և Հայաստանի համար։

«Այս իրավիճակում վաղաժամ է ենթադրել, որ Ռուսաստանը կպաշտպանի իր դաշնակից Հայաստանի շահերը։ Ռուսաստանը պատրաստ չէ անգամ Դոնբասում աջակցել ռուսներին։ Ռուսները անգամ չկարողացան կանխել Սյունիքի այն գյուղերի հանձնումը Ադրբեջանին, որոնք միշտ եղել են Սովետական Հայաստանի սահմաններում։ Պետք չէ նաև հույս դնել այն բանի վրա, որ Ռուսաստանը սահմանների դեմարկացիայի գործընթացում կաջակցի Հայաստանին», - իրատեսորեն ասում է «Ռեալիստ»-ի խմբագիրը։ 

Այս պարագայում Հայաստանի համար առավել քան արդիական է «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» հրամայականը։ Բանախոսները գտնում են, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի և ուժեղացնի իր կապերը Ռուսաստանի, Իրանի և բոլոր այն երկրների հետ, ովքեր հակաթուրքական դաշինքի մաս են կազմում։

Շարունակելի․․․ 





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}