Քաղաքական 13:00 22/01/2021 Հայաստան

Ադամ Շիֆ․ Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ  Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նորից մասնակցի ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: Այս մասին Շիֆն ասել է Asbarez-ի հետ հարցազրույցում։ 

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին ակտիվացվի ու նրան տրվի այն գլխավոր դերը, որի համար ստեղծվել է»,-ասում է Շիֆը ու հավելում, որ երկար տարիներ զգուշացնում էին, որ Ադրբեջանին թույլ է տրվել շարունակել իր պրովոկացիոն գործողությունները, ու Մինսկի խումբը ու անգամ ԱՄՆ-ը ինչ արել է՝ կոչն է երկու կողմերին՝ զերծ մնալ բռնություններից։

Շիֆի խոսքերով, սա էր մեսիջը, որ Ադրբեջանը ստանում էր, ու այդ պատճառով դիմեց ռազմական ուժով քաղաքական քարտեզը փոխելուն։

«Խնդիրը լուծված չէ: Բարդ հրադադար է, որը պարտադրվեց Արցախին ու Հայաստանին։ Կան հրատապ խնդիրներ՝ կապված տարածքային հարցերի, ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների, պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի աշխատել և գործընթաց սկսկի այս խնդիրները լուծելու համար: Սա այն ամենն է, որ հույս ունեմ, ԱՄՆ նոր վարչակազմը ձեռնամուխ կլինի և առաջնահերթություն կտա: ՄԵնք չենք ուզում թույլ տալ, որ Ռուսաստանը կամ Թուրքիան որոշեն այս հարցերը: Իրականում հենց դա տեղի ունեցավ այս հրադադարում։ Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբն այս որոշումները կայացնի, խորհրդակցություններ անցկացնի Հայաստանի, Արցախի հետ, որպեզի մենք ունենանք երկարատև և իմաստալից խաղաղություն»,-ասում է Ադամ Շիֆը։

Հարցին, որ ՌԴ-ն, Ադրբեջանն նշում են, որ չպետք է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես է հնարավոր այն բերել  քննարկման սեղա, Շիֆը նշում է, որ Արցախի հարցը Մինսկի խմբի թղթապանակի մեջ է՝ անկախ նրանից ՌԴ-ին, Թուրքիային կամ  Արդբեջանին դա դուր է գալիս, թե ոչ։

«Այս հարցի լուծումը Մինկսի խմբի առաքելությունն է: Կարծում եմ, անհրաժեշտ է ԱՄՆ-ի  պրոակտիվ առաջնորդությունը: Ֆրանսիան ևս ուժեղ առաջնորդ էր այս հարցում: Հաշվի առնելով վերջինս՝ մենք պետք է համագործակցենք Ֆրանսիայի հետ: Հստակ է մի բան՝ Արցախի հարցը չի լուծվել, կնքվել է ժամանակավոր հրադադար և անգամ այն է խախտվում Ադրբեջանի կողմից»,-ասում է Շիֆը, հավելելով, որ Մինսկի խումբը պետք է ակտիվանա ու վճռականորեն գտնի լուծում։
Խոսելով Կոնգրեսի կողմից Արցախի ճանաչման մասին, ինչպես արեց Ֆրանսիայի Սենատը, Շիֆն ասաց, որ նախորդ տարվա վերջում ներկայացրել են օրեսդրական փաթեթ, որով պետք է ճանաչվեր Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախությունը, հավելելով, որ նման ջանքերը կշարոնակվեն այս տարի։

«Երբ խոսում ենք ինքնորոշման մասին, պետք է ուշադիր լինենք, որ Ադրբեջանին թույլ չտանք էթնիկ զտում իրականացնել այս տարածաշրջանում»,-ասաց Շիֆը, հավելելով, որ հույս ունի, որ  օրենսդրական նախաձեռնությունը նորից կներկայացվի ու առաջ կտարվի Կոնգրեսում:
Սա կարևոր քայլ կլինի ճնշումը պահելու համար, որ Միսկի խումբն իր գործն անի՝ իմաստալից խաղաղ գործընթացի բացակայության պայմաններում։

Ղարաբաղյան հարցում Թուրքիայի մասնակցության հետ կապված Շիֆն ընդգծեց, որ ԱՄՆ-ն պետք է հստակ լինի, որ այստեղ ՌԴ-Թուրքիա գործողություն չպետք է լինի և պետք է պատժամիջոցներ կիրառվի Թուրքիայի դեմ՝ «Ս-400» ռուսական համակարգերի ձեռքբերման համար, որով նա ՆԱՏՕ-ի անդամ երկրի պարտավորությունները։ Այս մասին, Շիֆի խոսքերով, հստակ ասել է նաև պետքարտուղարի թեկնածու Բլինկենը։

Շիֆը խոսում է նաև Ադրբեջանին 907 բանաձևով հատկացվող աջակցության մասին, ասելով, որ այն պետք է ուսումնասիրվի, քանի որ ռազմական աջակցությունը հարձակողական զենքի համար չէր։

Շիֆը, խոսելով Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման մասին, հույս հայտնեց, որ այս ապրիլին կունենանք նաև նախագահական ճանաչում։

«Ես լավատես եմ։ Ջո Բայդենը շատ լավ է հասկանում խնդիրը, և ես նոր վարչակազմում  կպաշտպանեմ, որ ցեղասպանությունը ճանաչվի, վերագնահատվի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ատամ ցույց տրվի 907 բանաձևին, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին»,-ասում է Շիֆը, հավելելով, որ երկար տարիներ աշխատել է Բայդենի, փոխնախագահ Հարիսի, պետքարտուղարի թեկնածու Բլինկենի հետ, նրան լավ մարդիկ են, ու ինքը կօգտագործի հնարավոր բոլոր ազդեցություններն այս հարցերում։ 

Շիֆը նաև անդրադարձել է այս ամիս Միացյալ Նահանգները ցնցած իրադարձություններին և ասել, որ երկիրը պետք է միավորվի՝ մարտահրավերներին դիմակայելու համար, ավելացնելով, որ Նախագահ Ջո Բայդենն իր երդմնակալության խոսքով հանդես եկավ երկիրը միավորելու հարցում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:19
«Իմ քայլում» կարծիքները կիսվել են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով թիմակիցների հետ քննարկել է ներքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:15
02.03.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Առողջացել է 227 հիվանդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Կասպերսկի». Զգո՛ւյշ, ֆլեշ է
Հայաստանում կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում տեղային սպառնալիքների
Աղբյուր` Panorama.am
11:08
Գարնանային համերգաշարի բացումը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգով
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որով ազդարարվելու է...
Աղբյուր` Panorama.am
11:05
Չզարմանաս , եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա. Հասմիկ Գասպարյան
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի դուստրը՝ Հասմիկ Գասպարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին ուղղված մեղադրանքներին։...
Աղբյուր` Panorama.am
11:01
ԱԱԾ. Բացահայտվել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ գումար հափշտակելու դեպք
Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
10:59
Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսել են
Փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:
Աղբյուր` Panorama.am
10:58
Մակրոնն ու Էրդողանը 6 ամսվա ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ կանցկացնեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր երեկոյան բանակցություններ է վարելու Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ` տեսակապի միջոցով: Այդ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ստրասբուրգը աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմի ընթացքում տուժած խաղաղ բնակչությանը
Ստրասբուրգի Քաղաքային խորհուրդը աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմում տուժած բնակչությանը։ 2021թ. փետրվարի 22-ի նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
10:44
Իրանում մահապատժի է ենթարկվել «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամը
Երկուշաբթի առավոտյան, Իրանում գործադրվել է «Հարաքաթ օլ Նեզալ ալ Արաբի լե Թահրիր ալ Ահվազ» և «Ջաբհաթ ալ- Նուսրա»...
Աղբյուր` Panorama.am
10:40
Դուք կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին
Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին, նախքան օրակարգային հարցերի անդրադառնալը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ...
Աղբյուր` Panorama.am
10:38
Բայդենի վարչակազմը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Նավալնիի գործի կապակցությամբ
Բայդենի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այս շաբաթ, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:30
Խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ. Տիգրան Ուրիխանյան
ԱԺ-ն 69 պատգամավորով սկսեց հերթական նիստը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով  հերթական նիստի օրակարգը, հայտնեց, որ պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Պենտագոնը հայտնել է Ուկրաինային 150 միլիոն դոլար հատկացնելու պայմանները
ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակներում 150 միլիոն դոլար կտրամադրի այն բանից հետո, երբ համոզվի, որ Կիևը...
Աղբյուր` Panorama.am
10:16
Լարսում 430 բեռնատար կա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
10:15
Արմեն Աշոտյան. Հրապարակում եմ ինձ անանուն աղբյուրներից հասանելի դարձած նամակը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք
Ռուս խաղաղապահներն ապահովել են 30 հոգանոց հայ ուխտավորների անվտանգությունը, որոնք նախօրեին Ստեփանակերտ քաղաքից այցելել են Ամարասի վանք։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:12
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կևորկովը
Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, մանկավարժ Գեորգի Կևորկովը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
10:10
Տիգրան Աբրահամյան. Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի կամ չէր հանձնարարել...
Աղբյուր` Panorama.am
10:07
Մի քանի մարզերում ճանապարհներին մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:06
Միքայել Մինասյան. Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է, որ երեկվա հանրահավաքը Նիկոլի տոտալ ֆիասկոն էր։ «Եվ հիմա՝ տապալված...
Աղբյուր` Panorama.am
09:12
Երևանում ու երեք մարզերում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Փաշինյանի հայտարարությունից հետո ԶՈւ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ-ի ու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից հետո Զինված ուժերը...
Աղբյուր` Panorama.am
23:01
Վազգեն Մանուկյան. Երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, գրեցի՝ վերջ, Նաիրի Երկիրն իրականություն չի դառնա
Հայրենիքի փրկության շարժումը հրապարակել է միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Տիգրան Աբրահամյան. ԶՈւ-ին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ...
Աղբյուր` Panorama.am
22:12
Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Ապացույցդ ներկայացրու, սուտասան կապիտուլյանտ
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էդմոն Մարուքյան. Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մարտի 2-ին կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ  վաղը՝ մարտի 2-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
21:23
Տարոն Տոնոյան. Այստեղ հավաքված մարդիկ ունեն այն հերոսությունն ու կամքը, որ պետք է ազատագրեն Հադրութն ու Շուշին
«Պատերազմից հետո անհավանականը տեղի ունեցավ։ Այս իշխանությունը, որ ըստ բոլոր կանոնների, պետք է հրաժարական տար ու հեռանար, մնացին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր ստանձնած պարտավորությունները. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է փաստին, որ Ադրբեջանը հրաժարվում է ռազմագերու կարգավիճակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}