Մշակույթ 18:12 22/01/2021 Հայաստան

Ժամանակը վաղուց է տվել Առնո Բաբաջանյանի գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը

Այսօր՝ հունվարի 22-ին, լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոբելյանի առթիվ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել կոմպոզիտորի հիշատակին:

Այնուհետև նախարարը գերատեսչության աշխատակիցների, արվեստագետների, բաբաջանյանական արվեստի երկրպագուների հետ կոմպոզիտորի առինքնող ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ է խոնարհել Առնո Բաբաջանյանի արձանի մոտ:

«Այսօր մենք տոնում ենք մեր մեծանուն կոմպոզիտորի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։ Դժվար է նոր խոսք ասել Առնո Բաբաջանյանի մասին, քանի որ ժամանակը վաղուց է տվել նրա գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը։ Բաբաջանյանը մեր սերնդի համար եղել է ու կա որպես կենսագրություն։ Մեր երիտասարդությունը, հիշողությունները, ապրումներն այս կամ այն չափով առնչվում ու զուգորդվում են նրա արվեստին։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները վերածվել են լավատեսության, սիրո, քաղաքային կյանքի խորհրդանիշերի։ Դժվար է, օրինակ, պատկերացնել Երևանն առանց Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» և «Երևան» ստեղծագործությունների»,- նշել է նախարարը ու հավելել, որ մեր դժվարին օրերում Բաբաջանյանի արվեստը պետք է հնչի ամենուր և ավելի մեծ ուժով՝ վերականգնելու համար մեր լավատեսությունը, ապրելու և արարելու մեր կամքը։

Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ ձևավորվում է Առնո Բաբաջանյանի հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով, որի նպատակն է պատշաճ տոնել կոմպոզիտորի հոբելյանը, նոր շունչ հաղորդել նրա արվեստի տարածմանը Հայաստանում  և արտասահմանում։

Առնո Բաբաջանյանի մեծարման և գնահատանքի խոսքով հանդես են եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և այլք: Հանդիսության ընթացքում կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը, տեսաուղերձով ողջունեց մասնակիցներին և կարևորեց պետական մակարդակով անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացումը:

Հոբելյանական օրվա առիթով Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում հնչել են կոմպոզիտորի «Վոկալիզը» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրնը» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Պուչինյան), «Մեղեդին» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):

Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան»  համերգասրահում ժամը 19:00-ին: Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:15
Գարեգին Երկրորդ. Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի` կանանց տոնի առիթով.
Աղբյուր` Panorama.am
09:08
Գևորգ Ղազարյանի վերականգնման համար կպահանջվի 3-4 շաբաթ
Հայաստաանի ազգային հավաքականի և «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել: ՀՖՖ հաղորդմամբ, նախնական վարկածով...
Աղբյուր` Panorama.am
09:00
Շուռնուխում բարձրացվել է 30 մետրանոց հայկական դրոշը
Երեկ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետրանոց հայկական դրոշը։ Նշենք, որ Հայաստանում ամենաբարձր դրոշը...
Աղբյուր` Panorama.am
22:01
Առաջին, երկրորդ, երրորդ, .... հարցեր ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո Տ. Աբրահամյանից
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությանը միացել են ՀՀ-ում թուրքական շահերը սպասարկողները. Ի.Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին ամբողջ պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ ԳՇ-ն շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ռազմական փորձագետը՝ ԱԱԾ-ին. Ո՞ւմ եք էշի տեղ դրել
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԱԾ հայտարարությանը՝ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց...
Աղբյուր` Panorama.am
19:59
Զոհրաբյան.Պաշտպանության նախարարության պատասխանը խիստ զվարճալի էր
«Ի դեպ, նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո տեքստից անէացավ»։
Աղբյուր` Panorama.am
18:46
«Մի շարք առանցքային հրամանատարներ չեզոքացված էին»
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Հայ բարերարների ճեմուղուց» առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները
Այսօր առավոտյան ժամը 9:15-ին, մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ...
Աղբյուր` Panorama.am
17:28
ԱԱԾ-ն հայտնում է, որ Կապանում ադրբեջանցիների նկարահանումները եռակողմ համաձայնությամբ են
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադրբեջանցին Կապանում. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»
razm.info կայքը գրում է.  «Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող...
Աղբյուր` Panorama.am
17:19
Աբրահամյան. Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք
«Եվ վերջինը, Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
ՊՆ-ն՝ Տավուշի գյուղերի մասին
«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:51
Բագրատյան. Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում
«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։
Աղբյուր` Panorama.am
14:34
Նիկոլը ոչ ոք չունի. Միքայել Մինասյան
«Մարտի 1-ին հսկայական ճիգերից հետո՝ աներևակայելի փողով, վարչական ու քրեական ռեսուրսով, նա չկարողացավ բեմադրել մարդաշատություն»։
Աղբյուր` Panorama.am
14:19
Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Կապանում. Mediaport
Mediaport  թելեգրամյան ալիքը գրում է.  «Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն...
Աղբյուր` Panorama.am
13:56
«Սրանց համար Արցախ, Սյունիք, Հայաստան, պետություն հասկացողությունները գրոշի արժեք չունեն»
Արցախի կորստից հետո, այսօր արդեն Սյունիքն է վտանգված։...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մի քանի շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ոչ ճանապարհներին, ոչ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն էլ չպետք է լինեն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.  «Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող...
Աղբյուր` Panorama.am
13:39
Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:23
07.03.2021. Կորոնավիրուսի 422 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4046 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
10:32
Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն. Նաիրա Զոհրաբյան
«Մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից»։
Աղբյուր` Panorama.am
10:30
ԱՆ-ն՝ Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնին հատկացրած գումարների մասին
Tert.am լրատվական կայքը մարտի 6-ին հրապարակել էր՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Հետպատերազմական փուլում յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Լարսում 520 բեռնատար է կուտակված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով...
Աղբյուր` Panorama.am
09:55
Տպավորություն է, որ ՀՀ-ն սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում. Փորձագետ
«Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}