Հասարակություն 20:06 22/01/2021 Հայաստան

Պատգամավորի հետ միջադեպից հետո ԱԺ–ում որոշել են «պատժել» լրագրողին. խմբագիրները դատապարտում են

Հայաստանի ժուռնալիստների միությունը հարցում է ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի սահմաններում պարզաբանել, թե օրենսդրական ինչ հիմնավորումներով է աշխատակազմը հրաժարվել հավատարմագրել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում օրեր առաջ միջադեպ էր տեղի ունեցել լրագրողի և պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։ Հայկ Սարգսյանը նախ քաշել էր Սյուզի Բադոյանի ձեռքից, ապա, խլելով բարձրախոսը լրագրողից, փակվել էր իր աշխատասենյակում։


Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմի կողմից հավատարմագրումը մերժելն անմիջականորեն ուղղված է լրատվամիջոցի և  լրագրողի գործունեության դեմ։

«Մի կողմ թողնենք՝ նրանք սիրում են, չեն սիրում, ում են նախընտրում, բայց նրանք պարտավոր են պարզաբանում տրամադրել, որովհետեւ դա ցանկացած լրատվամիջոցի դեմ նրանք կարող են, և վստահ եմ՝ կկիրառեն։ Ժամանակի ընթացքում եղել են տարբեր դրսեւորումներ, բայց ոչ այս կարգի, ընդ որում՝ տվյալ օրը, ակնհայտորեն, այդ պատգամավորը, որը կրիմինալ տարբեր դրվագներով հայտնի է հանրությանը, կոնկրետ կոպիտ խախտում է անում, իրեն իրավունք է վերապահում վերցնել լրագրողի խոսափողը, դրանից ակնառու քայլ ի՞նչը կար, որ պետք է քննադատության ենթարկվեր իր գործընկերների կողմից։ Դահլիճում բազմաթիվ նախկին լրագրողներ կան, ովքեր պետք է դատապարտեին։ Երևի սրանով չափում են իրենց նվիրվածությունը իրենց ղեկավարին։ Մասնավորապես, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի կողմից խրախուսվում է, որովհետև նրանք այդպիսով ցույց են տալիս, թե ինչ հավատարիմ են Նիկոլ Փաշինյանին, հետևաբար նրանցից որևէ բան սպասելն անիմաստ է։ Ինչպես տեսնում ենք՝ գործող վարչակարգը, առհասարակ, իրենց պատգամավորներին ձգելու, պատժելու կամ նույնիսկ դիտողություն անելու հատկություն չունի»,- ասաց նա։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Հայկ Սարգսյանի վարքը պետք է քննվեր, աղմուկ պետք է բարձրացնեին լրագրողական-հասարակական կազմակերպությունները, նախկին լրագրող պատգամավորները։

«Հիշեցնեմ մեկ դեպք, որ Վովա Գասպարյանը մեր գործընկեր Սիրանուշ Պապյանի մասին արտահայտվել էր, ամիսներ շարունակ օր ու գիշեր լրագրողական շրջանակները դրա մասին էին խոսում։ Հետո, Ջհանգիրյան Գագիկը կարող է իրեն ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տալ խորհրդարանում, ձայները կտրեն այդ կազմակերպությունները։ Ամեն օր այդ երեւույթները նկատելի են։ Ուղղակի գետինը մտնեն բոլոր այն լրագրողները, ովքեր այսօր պատգամավորի մանդատ ունեն ու լռում են։ Նրանք Նիկոլ Փաշինյանին հավասար այս երկիրը կործանման տարած դավաճաններ են և մի օր անպայման դատարանի առաջ կանգնելու են։ Իհարկե, ինձ ընդհանրապես Ազգային ժողովում նրանց աշխատաձեւը չի զարմացնում, որովհետեւ մի խորհրդարան, մի իշխանություն, որը կարող է անօրինական սահմանադրություն փոխել, անօրինական սահմանադրական դատարան փոխել, անօրինական ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել, առավոտից գիշեր անօրինականությամբ զբաղվել, Սյուզի Բադոյանը կամ լրագրողն ով է, որ այս իշխանությունները ուղղակի չանեն»,- նշեց նա։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով՝ լրագրողին համատարմագրումը մերժելը նման է վրեժխնդրության։

«Լրագրողի վարքն էլ իդեալական չէր, լրագրողն իմ ճաշակով պետք է իրեն ավելի զուսպ, ավելի կոռեկտ պահեր, բայց պատգամավորի վարքը ընդհանրապես անընդունելի է, որովհետեւ բոլոր դեպքերում, եթե դու քաղաքական գործիչ ես, պատգամավոր ես, պետք է նյարդերդ մի կողմ դնես և թույլ չտաս քեզ այնպիսի պահվածք, ինչպիսին քեզ թույլ կտաս, օրինակ՝ փողոցում, որովհետև դու ինքդ ես ցանկացել  պատգամավոր դառնալ»,- ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:30
Գագիկ Ծառուկյան. Վստահ եմ, հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է հայ կանանց տոնի կապակցությամբ. «Սիրելի՛ կանայք,...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ճգնաժամային կառավարման կենտրոն կատարված զանգերի թիվն ավելացել է 151-ով. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն հայտնում է. «2021 թվականի մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:15
Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել է С-400-ի պատճառով իր վրա գործադրվող ճնշումենրի հետևանքների մասին
Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգերի օգտագործման կապակցությամբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը կարող են պատասխան...
Աղբյուր` Panorama.am
11:08
08.03.2021. Կորոնավիրուսի 337 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2465 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Առողջացել է 170 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
«Հենց այդպիսի կանայք պետք է օրինակելի դառնան նոր սերնդի համար»
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է կանանց տոնի առիթով՝  ընդգծելով, որ մարտի 8-ն առաջին հերթին կանանց...
Աղբյուր` Panorama.am
10:51
«Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 71 դոլարը
«Brent» տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում է 71 դոլարից բարձր գնով: Առևտրի տվյալները Մոսկվայի ժամանակով 4.59-ի դրությամբ ցույց են...
Աղբյուր` Panorama.am
10:40
Նոր սկանդալ Վրաստանում․ ընդդիմությունը պահանջում է Ղարիբաշվիլիի հրաժարականը
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան պահանջում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի...
Աղբյուր` Panorama.am
10:33
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի միջոցով Իրանը կամրապնդի իր տնտեսական անկախությունը․ Իրանցի խորհրդարանական
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը շեշտել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:26
Անհետ կորած զինծառայողների որոնողական այսօրվա աշխատանքները չեղարկվել են
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ)...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ռուբեն Մելիքյան. Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ
«Այո, ես հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին ներբեռնել եմ ProtonVPN ծրագիրը՝ անվճար տարբերակը»
Աղբյուր` Panorama.am
10:13
Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը,  բրիտանական թագավորական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու...
Աղբյուր` Panorama.am
10:06
Արմեն Մուրադյան. Համավարակի և պատերազմի դժվարին ժամանակներում կանանց փխրուն ուսերին ընկավ ծանր պատասխանատվությունը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է Մարտի 8-ի` կանանց տոնի առիթով
Աղբյուր` Panorama.am
10:00
Ֆրենք Փալոն․ Ադրբեջանը թույլ է տվել տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիի դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը թվիթերում...
Աղբյուր` Panorama.am
09:47
Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով...
Աղբյուր` Panorama.am
09:38
Գերմանիան Ադրբեջանից կաշառքի գործով անձեռնմխելիությունից զրկել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցող Ֆիշերին
Գերմանիայի Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել է Ակսել Ֆիշերին՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) իշխող կոալիցիայի անդամին՝ քննիչներին...
Աղբյուր` Panorama.am
09:27
Ալիևի համար այս աղետն առժամանակ հետաձգելու միակ ձևը Փաշինյանի իշխանության երկարաձգումն է. Ղազինյան
«Կարծում եմ կարիք չկա ներկայացնել, թե ինչ հոգեվիճակ է առաջացնում Քոչարյանի անձը Ալիևի մոտ` հորից որդուն փոխանցած խորհուրդների ֆոնին»։
Աղբյուր` Panorama.am
09:15
Գարեգին Երկրորդ. Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի` կանանց տոնի առիթով.
Աղբյուր` Panorama.am
09:08
Գևորգ Ղազարյանի վերականգնման համար կպահանջվի 3-4 շաբաթ
Հայաստաանի ազգային հավաքականի և «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել: ՀՖՖ հաղորդմամբ, նախնական վարկածով...
Աղբյուր` Panorama.am
09:00
Շուռնուխում բարձրացվել է 30 մետրանոց հայկական դրոշը
Երեկ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետրանոց հայկական դրոշը։ Նշենք, որ Հայաստանում ամենաբարձր դրոշը...
Աղբյուր` Panorama.am
22:01
Առաջին, երկրորդ, երրորդ, .... հարցեր ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո Տ. Աբրահամյանից
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությանը միացել են ՀՀ-ում թուրքական շահերը սպասարկողները. Ի.Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին ամբողջ պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ ԳՇ-ն շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ռազմական փորձագետը՝ ԱԱԾ-ին. Ո՞ւմ եք էշի տեղ դրել
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԱԾ հայտարարությանը՝ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց...
Աղբյուր` Panorama.am
19:59
Զոհրաբյան.Պաշտպանության նախարարության պատասխանը խիստ զվարճալի էր
«Ի դեպ, նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո տեքստից անէացավ»։
Աղբյուր` Panorama.am
18:46
«Մի շարք առանցքային հրամանատարներ չեզոքացված էին»
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Հայ բարերարների ճեմուղուց» առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները
Այսօր առավոտյան ժամը 9:15-ին, մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ...
Աղբյուր` Panorama.am
17:28
ԱԱԾ-ն հայտնում է, որ Կապանում ադրբեջանցիների նկարահանումները եռակողմ համաձայնությամբ են
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադրբեջանցին Կապանում. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»
razm.info կայքը գրում է.  «Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}