Հիմա մտել ենք կաստայական կորպորատիվ ավտարկիայի մեջ. Դավիթ Խաչատուրյան
ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս արդարադատության համակարգում առանձնացրեց երեք՝ անկախության, արդարության, բարեվարքության խնդիրները:
Անկախության համատեքստում նա անդրադարձավ դատավորների նշանակման, կարգապահական տույժերի սահմանման և լիազորությունների դադարեցման հարցերին:
Խաչատուրյանը նկատեց, որ 90 ականներին, երբ ստեղծվում էր դատական իշխանությունը, մասնագետները միշտ քննադատում էին, որ այն ձրավորվում է գործադիրի կողմից, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության մշակված ենթաօրենսդրական ակտերով:
Նկատելով, որ հիմա ել մտել են մեկ այլ ծայրահեղության մեջ՝ ԲԴԽ թեկնածուն նշեց. «Խոսքը գնում է այսպես ասած կաստայական կորպորատիվ ավտարկիայի մասին, ինչը ենթադրում է վերատադրության փակ շրջան, որտեղ չեն կարող մուտք գործել այլ հսկողության՝ խորհրդարանական, ժողովրդական հսկողության մեխանիզմներ»:
Նա սխալ համարեց, որ դատավորների քննությունների ամնբողջ ընթացակարգը թողնված է նույն Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը:
«Եթե նայենք վարչական դատարանի դատավորների ցուցակին՝ վեցից հինգը աշխատել են կամ դատարաններում, կամ դատական դեպարտամենտում: Նուն վիճակն է նաև քաղաքացիական դատավորների բլոկում, որտեղ այդ կարգավիճակում են 14-ից 10-ը»,- հայտարարեց Խաչատուրյանը և բացատրեց, որ դրա պատճառն այն է, որ քննական հարցաթերթիկներն այնպես է կազմած, որ այն հեշտ հաղթահարելի է դատավորների օգնականների համար, դրա համար էլ շրջապտույտ է տեղի ունենում:
Նա առաջարկեց Դատական օրենսգրքով սահմանել գրավոր և բանավոր քննությունների անցկացման եղանակը և ԲԴԽ-ին զրկել քննություններ անցկացնելու հնարավորությունից:
Խաչատուրյանի կարծիքով, ԲԴԽ-ն միայն պետք է իրականացնի սահմանադրությամբ իրեն տրված դատավորների ցուցակների կազմման և հաստատման լիազորությունը, բայց այն պետք է անի օրինակ՝ Արդարադատության ակադեմիայի անցկացրած քննությունների արդյունքների հիման վար:
Հարակից հրապարակումներ`
- Իյա, Անդրանի՞կ, էս դո՞ւ էլ ես հարց տալիս. Ջհանգիրյանը՝ պատգամավորին
- ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ