Ինչո՞ւ չեն վճարվել երկրի պաշտպանության սուրբ գործում ներգրավված 2700 քաղաքացիները. Կամավոր
Պաշտպանության նախարարության դիմաց այսօր հավաքված պատերազմի մասնակից քաղաքացիները հայտարարում են, որ չեն ստացել իրենց աշխատավարձերը և պահանջում են, որ իրենց հստակ տեղեկություն տրամադրվի, թե երբ են դրանք տրամադրվելու:
Ակցիայի մասնակից Դավիթ Հովհաննիսյանը հայտնեց, որ ի սկզբանե չեն իմացել, որ իրենց դրամական հատուցում է լինելու, բայց երբ հետագայում տեղեկացել են, որ պատերազմի մասնակցած անձանց գումար են տալիս, դիմել են կառավարությանը, Պաշտպանության նախարարություն, սակայն մինչ օրս հստակ պատասխան չի տրամադրվել.
Նա հայտնեց, որ մոբիլիզացիոն զորքերի տղաների, և կամավորների հետ մեկնել են ռազմական գործողությունների գոտի և առաջնագծից վերադարձել են նոյեմբերի 30-ին, վերջին անգամ եղել են Բերձորի՝ Դժոխքի ձոր կոչվող վայրում:
Ըստ կամավորի, իմանալով, որ դրամական փոխհատուցում է տրվում, դիմել են հրամանատարությանը, սակայն ստույգ պատասխան չեն տվել, դիմել են ՊՆ, որտեղ իրենց ընդունել է գնդապետ Արա Առաքելյանը և ասել, որ դեկտեմբերի 30 -ին գումարները կփոխանցվեն, սակայն չեն փոխանցվել:
Դավիթ Հովհաննիսյանը հայտնեց, որ կրկին կապ են հաստատել գնդապետի հետ, որը պատասխանել է, որ փաստաթղթերի հետ է խնդիր կա և խորհուրդ է տվել դիմել վարչապետին:
Կամավորները ցանկացել են հանդիպել վարչապետի հետ և կապ է հաստատել նրա օգնական Նաիրի Սարգսյանի հետ, նա ասել է, որ Արցախի նախագահը Հայաստանում է, կխոսի և կպատասխանի, բայց պատասխան դեռ չկա։
«ՊՆ-ում հանդիպել եմ գեներալ -մայոր Վարդան Ավետիսյանի հետ, նա ասեց, որ այդ հարցի կարգավորման հետ կապված՝ հանձնաժողով է մեկնել Արցախ: Բայց դեռևս ոչ մի գումար չի փոխանցվել: Թող մեկը մոտենա մեզ, պատճառաբանի՝ ինչու այսքան մարդիկ չեն վարձատրվել, ովքեր իրենց կյանքի գնով ներգրավված են եղել սահմանները պահելու սուրբ գործին»,- հայտնեց Դավիթը:
Վերջինս շեշտեց, որ լավ էլ հասկանում է, որ կառավարությունն առաջնահերթ հարցեր ունի լուծելու, բայց չպետք է անտեսվի նաև կռված տղաների հարցը:
ՊՆ դիմաց հավաքվածները հայտնեցին, որ ցանկանում են ստանալ պատասխան, թե ինչու չեն վճարվել երկրի պաշտպանության սուրբ գործում ներգրավված այսքան քաղաքացիները:
Պատերազմի մասնակցի խոսքով, իրենց գումարտակը 350 հոգի է եղել, բայց իր տեղեկություներով` շուրջ 2700 հոգու աշխատավարձ չի տրամադրվել:
Ռազմական գործողությունների մասնակիցները ներկայացրեցին զինվորական կոմիսարիատների տված փաստաթուղթը, որը վկայում էր, որ նրանք ներգրավվել են ռազմական գործողություններում:
«Այս թուղթը որտեղ ներկայացնում են՝ ծեծում- լարում են»,- հայտնեց կամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում