Մենք էլ պետք է սկսենք մեր վերջին խելքից, որ դրան հետևենք. Մարտին Վարդազարյան
«Ազգն ու պետությունը ճանաչվում են արեստի ու արվեստագետների միջոցով»,- այսօր ՀՀ-ում առակա խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը։
Նրա խոսքով, հիմա կարևոր է, որ իրենց խոսքը չդառնա «ձայն բարբառո հանապատի», կարևոր է, որ ստեղծագործական, գիտական միությունները ևս միանան իրենց և կարծիք հայտնեն։
«Մեզ պետք է իմանալ և հասկանալ, թե ինչ կարծիքներ կան՝ ստեղծված իրավիճակի շուրջ՝ անկախ նրանից, մենք համաձայն ե նք այդ կարծիքներին, թե ոչ»,- նշեց նա։
Մարտին Վարդազարյանը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք ժողովուրդը միշտ ճիշտ է։
«Պղտոր ջրում ձուկ բռնողների մասին են խոսում, բայց ձուկը պղտոր ջրում չի մնում, նա միշտ փնտրում է մաքուր ջուր։ Այնպես որ պղտոր ջրում այլ պղտոր բաներ են փնտրում։ Պետք է ընտրություն ունենանք, ճիշտ ընտրություն։ Նույնիսկ թուրքն է ասում ՝ հայի վերջին խելքն իմը լինի, մենք էլ պետք է սկսենք մեր վերջին խելքից, որ դրան հետևենք, հետո էլ չասենք՝ թու, այսինչ բանը չարեցինք։ Դրա համար հարկավոր չէ վեճ, քանի որ ճշմարտությունն այնտեղ մեռնում է։ Ուստի մեզ պետք է ոչ թե վեճ, այլ՝ քննարկում, կարծիքների փոխանակում» ,- եզրափակեց խոսքը կոմպոզիտորը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով. Երվանդ Երզնկյան
- Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
- Եկեք ու այդ վակուումը լրացրեք. Սայաթ Շիրինյանը՝ մշակութային գործիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները