Տնտեսություն 19:28 23/01/2021 Հայաստան

Մեղրիի ազատ տնտեսական գոտու շուտափույթ գործարկումն այս պահին կմնա ցանկության մակարդակին․ տնտեսագետ

ՀՀ Սյունիքի մարզի հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, նախատեսված է ստեղծել Մեղրիի ազատ տնտեսական գոտի։ Այն նպատակ ուներ հնարավորություններ  ստեղծելու  ՝ ՀՀ,ԵԱՏՄ, ԵՄ անդամ երկրների և Իրանի տնտեսության զարգացման համար։ Որպես այդպիսին, ազատ տնտեսական գոտու բացումը եղել է 2017 թվականին։ Այն ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այդ գոտին «նպաստելու է տարածքային համաչափ զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»։ Սակայն,  այս ծրագիրն այդպես էլ կյանքի չի կոչվել։
  
Օրերս ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ  նախարար Վահան Քերոբյանն  ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել տեղեկացնելով․  «Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ  գործարկման հնարավորությունները»։ Թեև կարճ ժամանակ է, ինչ Քերոբյանը ստանձնել է պաշտոնը, սակայն նրա «մտքերը» հասցրել  են քննադատությունների առարկա դառնալ։  Մեղրիում  նրա գտնվելն ու նման հայտարարություն անելը ևս պոպուլիստական է հնչում, հաշվի առնելով, ազատ տնեսական գոտծու ստեղծման շուրջ առաջացած բազում խնդիրները։

Նախ, անմիջապես Մեղրի համայնքի ղեկավարությունը տեղյակ չէ նախարարի այցից ու նպատակներից, Panorama.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն ասաց,որ մամուլից է իմացել ՝   ազատ տնտեսական  գոտու  շուտափույթ գործարկման մասին։ Համայնքի ղեկավարն, այդուհանդերձ  այս մասով նկատառում արեց․«Այն, որ խոսվում է ազատ տնտեսական գոտու շուտափույթ բացման մասին, արդեն իսկ վստահություն չի ներշնչում, քանի որ դա շատ ծանր պրոցես է։ Նույնիսկ լավագույն պայմանների դեպքում մի քանի տարի կպահանջվի մինչև բացվելը։Օրինակ, իմ կարծիքով ՝եթե այսօրվանից  ինտենսիվ կերպով սկսվեն աշխատանքները, մի երկու տարուց հազիվ կկարողանանք գործարկել։ Ուղղակի հետաքրքիր է, ո՞րն է նախարարի իրատեսական պլանը»։

Ամեն դեպքում ՝ Զաքարյանը նշեց, որ եթե սկսվեն աշխաըանքներն այդ ուղղությամբ դա միայն դրական տեղաշարժ կարող  կլինի ոչ միայն Մեղրի համայնքի, այլ ՀՀ տնտեսության համար։

Այստեղ կարևորագույն հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն, Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանը։

«Մենք գտնվում եմք ԵԱՏՄ-ում, իսկ Իրանն այդ միությունից դուրս է։ Հետևաբար այս հարցերը ոչ միայն Հայաստանի ցանկությամբ է լինելու, այլ պետք է կարգավորվեն միջպետական համաձայնագրերի միջոցով։ Գոյություն ունեն հարկային, մաքսային և այլ  տեսակի խնդիրներ։ Հետևաբար ցանկություն է՝ որքան շուտ լինի ազատ տնտեսական գոտին, այդքան ՝լավ։ Բայց դա  այս պահին թերևս  կմնա ցանկության մակարդակին, մինչև  համապատասխան օրենդրական , ենթաօրենդրական փոփոխություններ չարվեն»,-նշեց տնտեսագետը։ 

Այսուհանդերձ,խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։Այն տարածքը, որտեղ նախարարը ոտք էր դրել և որն, ըստ էության, պետք է լինի տնտեսական գոտու տարածք, դրանք մասնավոր հողեր են և այժմ գտնվում են  դատական գործընթացում։

«Տարիներ առաջ մասնավոր մի ընկերություն  համայնքային հողերն  աճուրդով գնել և սեփականաշնորհել է։ Այնուհետև , ներկայիս համայնքի ղեկավարությունը դիմել է դատարան ՝ հողերը հետ ստանալու ակնկալիքով, քանի որ նախկինում եղել է ոչ թե Մեղրի , այլ Կարճևան համայնք։Աճուրդի կազմակերպման գործընթացում անօրինակություն ենք  նկատել, այդ հիմքով էլ համայնքը դիմել է դատարան։ Սակայն մասնավոր ընկերությունն էլ հակընդդեմ հայցով դիմեց դատարան և չգիտեմ ինչ պայմաններում , հաղթել է դատը»,- տեղեկացրեց Մխիթար Զաքարյանը։

Դատական գործընթացում գտնվող հողատարածքը կազմում է 32 հա, մոտ  40 հա էլ համայնքային հողերն են։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ եթե իսկապես այս պահին հնարավորություն կա ազատ տնտեսական գոտու գործարկման, ապա համայնքում այլ հողեր կան, որոնք  կարող են  տրամադրել, մինչև  այս նշված վիճելի հողատարածքների խնդիրը լուծվի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}