ԱԺ բոլոր պատգամավորները իրենց մանդատները պետք է շպրտեին Նիկոլի երեսին. Նունե Ներսիսյան
«Ինձ համար տարօրինակ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Շուշին հայկական չէ, քանի որ եկած օրվանից նա ադրբեջանամետ քարոզչություն է իրականացրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը։
Նա նշեց, որ իրեն այժմ շատ է հետաքրքրում՝ ի՞նչ քաստինգ են անցել իմքայլականները, արդյո՞ք նրանք հայ են, իրենց ո՞նց ես դաստիարակել և ի՞նչ ոգով են նրանց դաստիարակել։
«Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Շուշին 90% բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իմքայլականները լռում էին, և նրանցից որևէ մեկը իր մանդատը չշպրտեց Փաշինյանի երեսին և դուրս չեկավ։ Ինձ համար տարօրինակ էր նաև ընդդիմության լռությունը, քանի որ, ընդհանրապես, նրանք ոչ մի տեսակի նիստի չպետք է մասնակցեին, նրանք ուղղակի պետք է հարց դնեին՝ պահանջելով Նիկոլի հրաժարականը, այլ ոչ թե մասնակցեին որևէ օրինագծի քննարկմանը։ Նրանք պետք է շրջափակեին ԱԺ ամբիոնը և թույլ չտային, որ Նիկոլը մոտենա դրան»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ նրա, ԱԺ բոլոր պատգամավորները՝ ընդդիմադիր թե իշխանական, իրենց մանդատները պետք է «շպրտեին Նիկոլի երեսին», հակտապես այն հայտարարությունից հետո, թե Շուշին հայկական քաղաք չէ։
Ինչ վերաբերում է իշխանական խմբակցության պատգամավորներին, ապա Նունե Ներսիսյանը նշեց, որ իրեն թվացել է, թե իմքայլականների մեջ հայրենասեր մարդիկ կան, որոնք կարձագանքեն գոնե այդ հայտարարությանը։
«Իսկ Փաշինյանի կողմից ադրբեջանամետ հայտարարություններ միշտ էլ եղել են, ուղղակի ոչ ուղիղ գծով։ Օրինակ՝ քարոզը հայոց եկեղեցու դեմ ի՞նչ էր, եթե ոչ պրոմուսուլմանական քայլ ։ Իր թիմը հայտարարում է, որ հայոց լեզու, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն առարկաները պետք է դպրոցական ծրագրերից դուրս գան։ Մինչդեռ Ադրբեջանում հայոց լեզու և հայոց պատմություն են դասավանդում երեխաներին, որպեսզի նրանք իմանան թշնամու պատմությունը։
Իսկ երբ նոյեմբերի իննից հետո Նիկոլը մարսեց իր արածը և ավելի պարզ ու լկտիորեն սկսեց անել ադրբեջանամետ հայտարարություներ։ Ու դա տարօրինակ չի։ Ինքը մեղավոր չի, ես մեղադրում եմ մեզ բոլորիս։ Առաջին երեք-չորս օրերից հետո, երբ ինքը սարսափած էր, մենք չպետք է իրեն իրավունք տայինք հայկական հողում քայլելու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շուշին հանձնվեց այնպես, ինչպես Կարսը..., այսօր բոլորս անտուն մնացինք. Արփեն Մովսեսյան
- Ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական. Ռուբինյան