Քաղաքական 11:11 23/01/2021 Հայաստան

Արթուր Վանեցյան. Հայաստանում և Արցախում պետք է լինի խաղաղության և վերելքի հստակ որոշում

«Հրապարակում» տպագրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոդվածը. 

«Իմ խորին համոզմամբ՝ բոլոր այն անհատները եւ քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջիկայում էական քաղաքական դերակատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետեւյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.

ա) Տեղի ունեցած աղետի ծավալները։
բ) Առաջիկա ռիսկերի եւ վտանգների էությունն ու հնարավոր հետեւանքները։
գ) Ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերականգնումը։

Հիմա, առավել քան երբեւէ, հասարակության առաջ պետք է լինել բաց եւ հենց այդպես հասարակությանը մասնակից դարձնել բարդ եւ վճռորոշ քննարկումներին։ Ուստի, ինքս առայժմ հակիրճ կանդրադառնամ վերոնշյալ հարցերին:

Հայաստանի վաղը որոշվում է այսօր

Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձեւեր գտնել մեր հիմնական եւ բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի եւ գործընկերային հարաբերություններ ստեղծել հարեւանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել եւ այլն: Միայն այսքանը բավարար է՝ գիտակցելու համար ազգային ճգնաժամի խորությունը։

Ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտեսության անկում, ֆինանսական շուկայի անկայունություն, սոցիալական լարվածության աճ եւ բազում այլ խնդիրներ։ Սա մեր իրականությունն է՝ նկարագրված հնարավորինս մեղմ։ Մի իրականություն, որի ամենավտանգավոր սպառնալիքը, ըստ իս,  պարտվածի հոգեբանության ծուղակն է, որի մեջ կարող ենք հայտնվել ազգովի։ Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որեւէ այլ կարեւոր կենսական խնդիր։
Պատմության ընթացքում բոլոր պետություններն ունեցել են թե´ տապալումներ, թե´ պարտություններ: Շատերը կանգնած են եղել ընդհանրապես լինել-չլինելու խնդրի առջեւ։ Եվ բոլոր այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփական պարտությունը, որոնք արել են անհրաժեշտ հետեւություններ, անպայման գտել են վերելքի ուղիները եւ այդկերպ հաջողել։

Հետպատերազմյան հանրային դիսկուրսում առկա էր ժամանակակից Հայաստանում հնչած կարեւոր գաղափարներից մեկը՝ «հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել»։ Եվ դա իսկապես այդպես է։ Արդյոք հնարավո՞ր չէ այս մոտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միավորող՝ անկախ քաղաքական եւ այլ հայացքներից։ Ինչո՞ւ մենք սա չենք անում։

Այն հերոսությունները, որ ցուցաբերել են հայկական զինված ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, եւ հակառակորդը դա շատ լավ գիտի՝ մեզնից էլ լավ։ Թշնամին ունեցել է հսկայական տեխնոլոգիական եւ քանակական առավելություն, թշնամին մեզ վրա հարձակվել է միջազգային տեռորիստական խմբավորումների եւ թուրքական զինված ուժերի հետ համատեղ եւ սրանով մեկտեղ կրել է զգալի մարդկային ու նյութական կորուստներ։ Բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել բարձր տեխնոլոգիական իր առավելությունը, պարտություն է կրել։

Աններելի են իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ մեր անզորության եւ պարտության դատապարտված լինելու մասին։ Ո՞ւմ օգտին են նրանք խաղում։ Դրա փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հազարավոր ահաբեկիչների ներգրավման հարցը։ Ադրբեջանն ամեն օր մեզ սպառնում է ե՛ւ միջազգային արբիտրաժներով, ե՛ւ դատերով, ու եթե այդ սպառնալիքներին չլինի համարժեք հակադարձում, ապա վաղը Հայաստանը կհայտնվի էլ ավելի բարդ իրավիճակում։

Մենք, ունենալով Մինսկի խմբի համանախագահների եւ մի շարք այլ երկրների հրապարակային փաստումը, որ մեր դեմ կռվելու նպատակով Ադրբեջանը հազարավոր վարձկան ահաբեկիչներ է բերել տարածաշրջան, չենք կարողանում դրան տալ քաղաքական եւ իրավական զարգացում։ Աշխատո՞ւմ ենք Սիրիայի իշխանությունների, արաբական աշխարհի, մեզ բարեկամ այլ երկրների հետ: Աշխատո՞ւմ ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հակաահաբեկչական կենտրոնների, սփյուռքի լոբբիստական կառույցների հետ: Նման հստակ խնդիր ձեւակերպե՞լ ենք, դիվանագիտական խողովակներով աշխատո՞ւմ ենք։ Անվերջ կարելի է թվարկել աշխատանքի ճակատները։ Սա Ադրբեջանի վրա ճնշման՝ այս պահին մեր եզակի ուժեղ հաղթաթղթերից մեկն է։

Աշխարհին ուղղված մեր ուղերձները

Հետպատերազմյան Հայաստանից եւ Արցախից պետք է ուղերձներ հղվեն հայությանը եւ ողջ աշխարհին։ Այդ գործն անթույլատրելիորեն ուշանում է։ Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ.

ա) Մենք չենք ընկալում մեզ պարտված։
բ) Մենք կենսունակ պետություն ենք եւ վստահ վերականգնվելու ենք՝ որպես տարածաշրջանի լիարժեք դերակատար։
գ) Ունենք համահայկականության նոր գաղափարներ եւ հեռուն գնացող ազգային նպատակներ։
Արցախից նույնպես պետք է հնչեն ուղերձներ՝ Հայաստանին, սփյուռքին եւ միջազգային հանրությանը, որքան էլ այն այսօր անհաղորդ թվա։ Պետք է հնչեն Արցախի կենսունակության վերաբերյալ հստակ ձեւակերպումներ եւ միջազգային քաղաքականության ակտիվ մասնակից լինելու համոզմունք պարունակող կոչեր: Սա պետք  է դառնա հայկական երկրորդ պետության օրակարգը, որպեսզի հնարավոր լինի աշխատել եւ այդ խնդիրներին տալ գործնական լուծումներ։ Իսկ այն, որ դա պետք է արվի, կասկածից վեր է։

Հայաստանում եւ Արցախում պետք է լինի խաղաղության եւ վերելքի հստակ որոշում, որի առանցքում մեր մարտունակության եւ անվտանգային համակարգի էական ուժեղացումն է։ Հայի արժանապատվության եւ ինքնավստահության վերականգնումը պետք է սկսվի այդ որոշումից։ Պետության մեջ որակական փոփոխությունները եւ իրավիճակը փոխելու վճռականությունը միայն կարող է դառնալ ազդակ աշխարհասփյուռ հայությանը՝ մեջքն ուղղելու, միավորվելու, նոր նպատակներ ձեւակերպելու եւ ավելի վճռականորեն, միասնական աշխատելու ազդակ։ Իսկ այդ փոփոխությունների սկզբնակետը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի եւ այս ապաշնորհ իշխանությունների հեռացումն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}