Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք
Այսօր լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Նշենք, որ ԱԻՆ տրամադրած տվյալների համաձայն՝ հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները