Թուրքական բանակի հրետակոծության հետևանքով 3 սիրիացի է զոհվել, որից երկուսը՝ երեխա
Թուրքական բանակի հրետանին շաբաթ օրը հրետակոծել է Սիրիայի հյուսիսում Հալեպից 40 կմ հեռավորության վրա գտնվող Թել Ռիֆաաթ քաղաքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Ekhbariya հեռուստաընկերությունը: Վերջինիս տվյալներով՝ արկերից մեկը դիպել է բնակելի շենքին, որի արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա, և վիրավորվել յոթ սիրիացի:
Նախկինում այդ տարածքում բախումներ էին տեղի ունենում Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի և Թուրքիայի կողմից աջակցվող զինված ընդդիմադիր խմբավորումների միջև:
Անկարան 2017 թ.-ին «Եփրատի վահան» անվամբ ռազմական գործողության արդյունքում ՝ Սիրիայի հյուսիսում ստեղծել է անվտանգության գոտի՝ Ջերաբլուս - Ալ-Բաբ - Ազազ սահմանային քաղաքների միջև ընկած եռանկյունում:
2018 թվականին Սիրիայի ազգային ուժերի ստորաբաժանումների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական զորքերը գրավել էին Հալեպից 65 կմ հեռավորության վրա գտնվող Աֆրինի շրջանը: Դրանից հետո քրդերը պարբերաբար հարձակվում են թուրք զինվորների ու սիրիական ընդդիմության զինյալների վրա: