Քաղաքական 15:01 25/01/2021 Հայաստան

Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հերթական հակահայկական նպատակը»։

«Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հերթական հակահայկական նպատակը:

Չորս ամիս է անցել Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելուց, և ամեն օր ավելի պարզ են դառնում ձեր իրական դրդապատճառներն ու նպատակները: Մարդիկ ստիպված են դիմանալ ձեր ստերին և մանիպուլյացիաներին, որոնք կոչված են ամոթալի պարտության և այսօրվա ապակառուցողական գործընթացների պատասխանատվությունը բարդելու ցանկացած մեկի վրա, բացի ձեզանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից և պետության ղեկավարից:

Այսօր, փաստորեն, Դուք կանգնած եք՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծած և պատերազմում հաղթած երկրի՝ Ադրբեջանի: ՀՀ Ազգային ժողովում Շուշիի վերաբերյալ ձեր ելույթը սրա հստակ հաստատումն էր: Շուշիի բնակչության 90%-ն ադրբեջանցիներ լինելու մասին ձեր խոսքերը հերթական սուտն են և մանիպուլյացիան, որոնց նպատակը կարող է լինել միայն Ալիևի ջրաղացին ջուր լցնելու, նրա ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև սեփական դավաճանությունն արդարացնելու և օրինականացնելու ցանկությունը:

Ինչո՞ւ չհիշեցիք, որ անհիշելի ժամանակներից Շուշիի բնակչության մեծ մասը հայեր էին, չե՞ք պատմել, թե ինչպես և ինչ պայմաններում է փոխվել այս քաղաքի բնակչության էթնիկ կազմը: Հայերի և ադրբեջանցիների ո՞ր հարաբերակցությունն է ամրագրվել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատև բանակցային գործընթացում:

Ինչո՞ւ ձեզ չի հետաքրքրում Ալիևին հանձնված հայկական գյուղերի ճակատագիրը, որոնք այժմ բնակեցված են ադրբեջանցիներով, որոնք նախկինում երբեք չեն ապրել այնտեղ, ինչու՞ չեք խոսում այն մասին, թե մոտ ապագայում ինչպես կարող է փոխվել բնակչության էթնիկ հարաբերակցությունը մեր տարածաշրջանում ՝ սկզբնապես հայկական հողերում:

Դուք անտարբեր եք մարդկանց վշտի ու տառապանքի, Հայաստանի ճակատագրի, Սփյուռքի հայության վիճակի նկատմամբ, որն, ի դեպ, դեռ պատասխան չի ստացել այն հարցի առնչությամբ, թե ինչ հիմքով եք այդքան ցուցադրական և անտեղի տնօրինել աշխարհի տարբեր երկրներից պատերազմի ընթացքում ուղարկված բարեգործական ֆոնդերը:

Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը:

Կամքի բացակայություն ցուցաբերելով այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել պետության և ժողովրդի շահերը և ստորագրելով ձեզ թելադրված ցանկացած փաստաթղթի վրա, դուք նախանձելի եռանդով և ցանկացած մեթոդներով պաշտպանում եք ինքներդ ձեզ և ձեր շրջապատը, որը մեղավոր է Արցախում կրած պարտության և Հայաստանը մասնատող գործողությունների համար:

Ամեն ինչ անելով երկրի բնակչությունն ու զինված ուժերը բարոյալքելու համար կամ ձեզ պատերազմը կանգնեցրած «փրկչի» դեր վերագրելով, կամ ժողովրդին պատերազմով վախեցնելով, ձեր գլխավոր պաշտպան Ալիևի հետ այժմ նոր վտանգավոր խաղ եք խաղում և հող նախապատրաստում նոր պատերազմի համար:

Այն պատճառով, որ չէիք ցանկանում ժամանակին դադարեցնել պատերազմը, մենք կորցրեցինք հազարավոր կյանքեր ու տարածքներ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից: Եվ այսօր, աջակցելով  ձեզ և ժամանակին չկանգնեցնելով ձեզ և չդադարեցնելով ձեր լիազորությունները, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամները ձեզ հետ կրում են քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացման, մարդկային կյանքերի և հողերի կորուստների պատասխանատվությունը:

Չհեռանալու ձեր համառ ցանկությամբ՝ ոչ միայն ընդլայնում ք հարցերի շրջանակը, որոնց համար ստիպված կլինեք պատասխան տալ ժողովրդին, այլ նաև այս շրջանակում ներառում եք նոր անձանց, առաջին հերթին բոլոր նրանց, որոնք, ըստ օրենքների,  Հայաստանում կարող են դադարեցնել Ձեր հակազգային և հակապետական գործունեությունը, բայց դա չեն անում և դրանով իսկ դառնում են մեր ժողովրդի պատմության մեջ ամենամեծ խաբեության և դավաճանության հանցակիցը»,-ասվում է գրառման մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}