Քաղաքական 17:38 25/01/2021 Հայաստան

Հայկ Դեմոյանը մտնում է քաղաքականություն՝ երազելով մի օր կրկին վերադառնալ գիտական դաշտ

Պատմաբան, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նախաձեռնել է կուսակցության ստեղծման գործընթաց։ Կուսակցությունը, նրա խոսքով, լինելու է հայաստանամետ, սպասարկելու է միայն Հայաստանի ներքին անվտանգության շահերից բխող խնդիրների լուծումը։

Ինչո՞ւ որոշեց մտնել քաղաքականություն, ի՞նչ ուղղվածություն է ունենալու կուսակցությունը և այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Հայկ Դեմոյանի հետ։

Panorama.am-Ո՞ր փուլում է կուսակցության ստեղծման գործընթացը և արդյո՞ք Հայաստանում նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն կար։

Հ. Դեմոյան- Սա գործընթաց է։ Մեզ համար չկան կոնկրետ ժամկետներ ինչ-որ ընտրությանը նախապատրաստվելու և այդ ընտրության համար կուսակցության ստեղծելու համար։ Իրականում մենք ավելի սթափ ենք գնահատում իրավիճակը և փորձում ենք ստեղծել այնպիսի կառույց, որը երկարատև փորձարկումների, փորձաքննությունների միջոցով կանցնի, որպեսզի դառնա հիմնարար կառույց։

Ցավալին այն է, որ այսօրվա մեր քաղաքական դաշտը, որ հայտնվել է լիակատար ճգնաժամի մեջ, կարելի է ասել քաղաքական դաշտի, քաղաքական գաղափարական պայքարի իսպառ բացակայությունն է։ Այսօրվա ճգնաժամը, որը խորքային է, համակարգային է, բխում է  հենց դրանից։ Կան մարդ-կուսակցություններ, կուսակցություններ, որոնք թղթի վրա ունեն 100-ավոր անդամներ, բայց իրականում ակտիվ անդամների թիվը  երևի 20-ից չի անցնում։ Դրա համար ուզում ենք ստեղծել ապագա Հայաստանի ապագա ձևաչափով կուսակցություն, բայց չհավակնելով, որ մենք միակը պետք է լինենք որպես երրորդ ուժ հանդես գալու դիրքերում։

Մենք հնարավորինս պետք է նաև փորձենք նպաստել, թե ինչ ձևով՝ պարզ կլինի ընթացքում, որպեսզի համանման քաղաքական, գաղափարական կենտրոններ հայտնվեն դաշտում, այսինքն  ոչ թե մտնել ինչ-որ անառողջ մրցակցային և մեդիա տեռորի, կոմպրոմատային պայքարի հայտնի ձևաչափի մեջ, որը մեզանում միակ ընդունված ձևն է ներքաղաքական պայքարում, այլ փորձել ստեղծել դաշտ և այդտեղ իրական, առողջ մրցակցության ճանապարհով վերստեղծել իրական քաղաքական պայքարի դաշտը։

Չկա կարճաժամկետ ծրագիր՝ ստեղծել կուսակցություն ու մասնակցել ընտրություններին, գալ իշխանության։ Իրականում այս կառույցը շատ կուռ, տարբեր փորձաքննությունների միջոցով պետք է անցնի իր անդամների մարդկային որակի առումով, նախանշված ուղղությունների, քաղաքական գաղափարախոսության։ Պետք է ստեղծվի մի գործիք, որը միտված լինի ապագայի Հայաստանի շահերը սպասարկելուն։

Սա երիտասարդական կազմով կուսակցության պետք է լինի՝ չմերժելով նաև նախորդ սերնդին, բայց իր դավանած արժեհամակարգով, գաղափարախոսությամբ ապագայի նոր ֆորմատի քաղաքական միավոր պետք է լինի մեր ներքաղաքական դաշտում, որը երկու հիմնական սյուների վրա պետք է խարխսված լինել՝ պահել ու պահպանել ազգայինը, չլինել միաժամանակ նաև կոնսերվատիվ։ Ես նկատի ունեմ փակ առումով կոնսերվատիվ,  այլ այն պետք է բաց լինի, որպեսզի ազգայինն ու ավանդականը, հրմնարարը համահունչ զարգանա ու ընթանա համաշխարհային գործընթացների հետ, բայց չտուժի ու լիովին կախված չլինի այդ գործընթացներից։  Բարդ խնդիր է դրված, բայց այն լուծելի է, եթե ճկուն քաղաքականություն է որդեգրվում, ստեղծվում է պրոֆեսիոնալների թիմ հենց կուսակցության ներսում։

Մենք դեռ անունը չենք որոշել, վերջում ենք թողնել, քանի որ անունն էական չէ, կարևորը գիտակցենք, որ ստեղծել ենք կուռ, հիմնարար կառույց, որը մրցունակ, արդյունավետ քաղաքական պայքարի մեջ կարող է լինել և գեներացնել քաղաքական իրական առողջ պայքար։

Panorama.am-Պարոն Դեմոյան, ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն, այսինքն՝ մի կո՞ղմ եք թողում ձեր ակադեմիական գործունեությունը,  Գյումրիում մշակութային ծրագրեր էիք նախաձեռնել։

Հ. Դեմոյան-Բավական պատասխանատու որոշում էր։ Ճիշտ եք նկատում, շատ դժվար է 25 տարի ակադեմիական դաշտի մեջ լինելով որոշակիորեն, չասեմ մի կողմ դնել, այլ ուղղակի լուրջ ներազդեցություն թողնել քո այդ հետաքրքրությունների վրա։ Քաղաքական ասպարեզը բոլորովին նոր կենցաղ, աշխատաոճ, կենսակերպ է պարտադրում, նաև ինչ-որ առումով մտածելակերպ։ Բայց ես մի երազանք եմ փայփայում, որ կգա մի օր, երբ դու բավարարված քո արված աշխատանքից, հանգիստ կարող ես քեզ թույլ տալ, վերապահել այդ իրավունքը վերադառնալ կրկին այն տեղը, որտեղ հիմնական քո անհատական ինքնությունն է, այսինքն՝ ակադեմիական, գիտական  դաշտ։

Ինչո՞ւ հիմա։ Ես, ինչպես մեր շատ հայրենակիցներ, ապրում և վերապրում եմ այդ ողբերգությունը, որ մենք տեսնում ենք, մեր աչքի առաջ է տեղի ունենում։ Դրա հիմնական պատճառներից մեկը որոշում կայացնողների ոչ պրոֆեսիոնալ, եթե չասեմ ապաշնորհ գործելաոճն է, կատարյալ ամբարտավանությունը քաղաքական դաշտում, մեծամտությունը, որը բերեց այս աղետին։ Այստեղ հարց է առաջ գալիս՝ որքանո՞վ մենք ճիշտ ենք մեր կրավորական, պասիվ կեցվածքով, երբ որ թույլ ենք տալիս, որպեսզի մեր փոխարեն, մեր ապագայի փոխարեն որոշում կայացնեն նման մարդիկ, որոնց մի մասը կիսագրագետ են, մի մասը մոլորյալ են։ Ես 100 տոկոսանոց մեղադրանք չեմ հնչեցնում, բայց հետևում եմ այս 2,5 տարվա ընթացքում  արած հայտարարություններին և գործերին,  ինչ բաժանարար գծեր, ինչ պայթուցիկներ է դրվել պետական համակագի տակ։ Հրապարակվել են իրենց  նպատակադրությունները, ինչ են ուզում, արել են ճիշտ հակառակը կամ իրենց մոտ չի ստացվել։

Հետևաբար, որակապես, գաղափարապես քաղաքական նոր սերնդի գործիչների գեներացիայի խնդիր կա։

Ցավոք սրտի,  նախորդ իշխանությունների օրոք չի մտածվել այս կարևոր ռազմավարական խնդիրը՝ ինչպես գեներացնել պրոֆեսիոնալ տեխնոկրատներից, կառավարիչներից կազմված քաղաքական ուժեր։ Ճիշտ հակառակը՝ քաղաքական դաշտն ուղղակի ճահճացվել կամ չեզոքացվել է։ Արդյունքում հասկացանք, թե ովքեր օգտվեցին դրանից, հեշտ կարողացան հասնել իրենց ուզածին։

Այդ բացթողումը ճակատագրական էր, հիմա պետք է փորձենք գեներացնել նոր քաղաքական վերնախավ, ըստ այդմ համարեցի, որ ճիշտ կլինի ես նույնպես ներգրավեմ իմ ունեցած գիտելիքի, պաշարի, անցած ուղու, հնարավորությունների, կարողությունների կիրառումը ճիշտ տեղում և ճիշտ ժամանակափուլում օգտագործելու համար։ Ինքս պատմաբան եմ, հոյակապ գիտեմ, թե ինչ պատճառներով ենք մենք անընդհատ կորուստներ ունեցել, դրա դասերին տեղյակ եմ, մանրակրկիտ հետևել եմ։ Սա է ինձ դրդում, որպեսզի իմ այս որոշումով իմ նպաստը բերեմ՝ կանխելու ավելի մեծ աղետը։

Առանց չափազանցնելու եմ ասում՝ ինչ-որ առումով ինքնազոհության նման մի բան է, ես հասկանում եմ՝ ինչ դաշտ եմ մտնում, դեռևս չունենալով այդ փորձառությունը, որը պետք է որոշ ժամանակի ընթացքում ձեռք բերվի։ Այնտեղ ակադեմիական բանավեճերը չեն, ավելի կոշտ են պայմանները, բայց, այդուհանդերձ, որոշումը կայացված է ինձ համար։

Գտնում եմ, որ շատերը թող այդ պահի կարևորությունն ու դրա գիտակցումը համարեն առաջնային, ոչ թե հարևանցիորեն հետևեն, թե ինչպես մեր ապագան հայտվում է շատ մշուշոտ մի միջավայրում, մի խմբակի ձեռքում, որոնք սեփական ազգին պատուհասած ողբերգությունն իրենց մարդկային ողբերգությունը չդիտող անձիք են։ Սա շատ կարևոր հոգեբանական բան է, երբ վերլուծում ես, դիտարկում ես այս ամեն ինչը, հետևություններն ու դրա արդյունքում եզրակացությունն ավելի սարսափելի են։

Ուրեմն՝ կանխել քաղաքական դաշտի հետագա մահացման գործընթացը և գեներացնել նոր ուժեր, դառնալ այդ ուժերից մեկը, բայց երբեք չհավակնել ոչ ազգափրկիչի դերին, ոչ միանձնյա կառավարմանը, այդ թվում նաև կուսակցական համակարգի ներսում պետք է բազմակենտրոն լինի, մի քանի երևացող առաջնորդների ձևաչափով, ամենակարևորը՝ երբեք չձգտել դառնալ միակն ու գլխավորը քաղաքական դաշտում, այլ հնարավորություն տալ, որ լինի մրցակից ուժեր։ Այդտեղ է հղկվում և շահում պետությունը։

Panorama.am-Արդեն կա՞ հավաքված թիմ։ Հիմա շատ են ասում՝ արևմտամետ, ամերիկամետ, ռուսամետ կողմնորշումներ,  կուսկացությունը դեպի ո՞ր ուղղությամբ է գնալու։

Հ. Դեմոյան-Մեկ գլխավոր ուղղություն է ունենալու՝ լինելու է հայաստանամետ, սպասարկելու է միայն Հայաստանի ներքին անվտանգության շահերից բխող խնդիրների լուծումը, կանխարգելումը բոլոր մարտահրավերների։  Բայց ամենագայթակղիչ ու թերևս պատասխանատու բանը, որ կարող եմ ասել, մենք այդ կուսակցությունը տեսնում ենք նոր որակի և ձևաչափի գործիք, որի գործունեության արդյունքում  մենք կստանանք բոլորովին այլ Հայաստան։

Արդեն կա թիմ, գործընթացը շարունակվում է, հանդիպումներ կան անհատների, խմբերի հետ, որոնք հետաքրքրված են։ Շուտով կհրապարակվի նաև ծրագրի աշխատանքային մասը։ Ամենակարևորը կուսակցության անդամների գաղափարական կոփումն է։ Կուսակցության ինքնության համար կարևոր է  երիտասարդ, դեպի ապագան տրամադրված ճկուն անձանց ներգրավումը։

Եթե այլ կերպ փորձենք կուսակցության ինքնությունը ձևակերպել՝ իսկապես լինելու է  դասական այն երրորդ ուժը, որը պետք է բերի նոր շունչ, հանդիսանա բոլորովին այլ որակի պետություն ստեղծելու նախաձեռնող։

Panorama.am- Անդրադառնանք այսօրվա խնդիրներին, մասնավորապես հունվարի 11-ին մոսկովյան հանդիպումից հետո արդեն խոսվում է ճանապարհների ապաշրջափակման, երկաթուղու գործարկման մասին։ Դրա արդյունքում շատերն առաջիկայում ակնկալում են տնտեսական  զարգացում։ Պարոն Դեմոյան, դա ա՞յն է, ի՞նչ մեզ պետք էր, ի՞նչ մենք ուզում էինք՝ նկատի ունենալով, որ Հայաստանն էլ մշտապես խոսել է ճանապարհների ապաշրջափակման մասին։

Հ.Դեմոյան-Ներկա իշխանություններն ակնհայտորեն լիովին, հիմնովին չեն գիտակցում Ադրբեջանից և Թուրքիայից եկող առանձին-առանձին և միացյալ մարտահրավերները։ Սա է ամբողջ ողբերգությունը։ Դեռևս մենք ողբերգության ամբողջ պատկերը չգիտենք՝ զոհվածների, անհետ կործաների, գերեվարվածների ճշգրիտ թիվը, իսկ պաշտոնյաները հորթային հրճվանքով հայտարարում են որոշակի ակնկալիքների, տնտեսական առավելությունների, զարգացման հեռանկարի մասին։ 

Հասկանում եք՝ սա ինչ անբարոյականություն է։ Ուրեմն այս մարդիկ չեն գիտակցում, թե իրենց գործունեության արդյունքում ինչ մեծ ողբերգություն է պատուհասել սեփական ազգին, ինչ կորուստներ ունենք համավարակից սկսած, չվերջացած հասարակությանը բաժանելով, գումարած պատերազմի կորուստները, այդ պատերազմին չնախապատրաստելը։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ, կարծես, այս ուժը լիովին բավարարված է ներկա իրավիճակով, երբ որ խնդիրը կարծես չկա, հայտնվել է երրորդ ուժ, Արցախի թեման կարծես փակել են իրենց համար։ Դա իրենց քաղաքական ուժի համար դիտվում է որպես առավելություն, լուծված հարց, այդ խնդիրն անդամահատելուց, կտրելուց հետո կարելի է կենտրոնանալ ինչ-որ տնտեսական առավելությունների, համագործակցության վրա։

Երկրորդ ողբերգությունն այն է, որ այս անձիք իրենց են վերագրում սթափ ու պրագմատիկ մտածողության մենաշնորհը։ Կարծեք թե բացի իրենցից, չեն հասկանում, որ Հայաստանը պետք է ապաշրջափակվի, արտաքին քաղաքականությունը միտված լինի առաջին հերթին հարևանների հետ, չասեմ բարիդրացիական, գոնե միջազգային ստանդարտներով և օրենքներով ընդունված հարաբերություններ ունենալուն։  Կարծես միայն իրենք են այդպես մտածում, մնացածները հետամնաց ազգայիններ ենք, որոնք սիրում են հողեր պահանջել, ռազմամոլ են, ռևանշիստ են։ Սա էլ մեկ սխալ պատկերն է, որ ունեն իրենց մեջ, փորձում են մատուցել, հակահարձակման անցել ի պատասխան մեղադրանքների։ 

Իհարկե, Հայաստանը պետք  ձգտի հնարավորինս ինտեգրվել։ Բայց հարցի գինն է այստեղ շատ կարևոր։ Պատերազմը դեռ պաշտոնապես ավարտված չէ, զինադադար ու խաղաղության դաշն չի կնքվել, Ադրբեջանը որպես լծակ Հայաստանի դեմ դեռ օգտագործում է գերիների հարցը, Ադրբեջանը որևէ երաշխիք կամ հայտարարություն չի անում, որ ռազմական գործողությունների արդյունքում ռազմակալված բուն Արցախի Հանրապետության տարածքի հարավային հատվածի բնակչությունը փախստականի կարգավիճակով է։ Ադրբեջանի ղեկավարությունը տակավին ռազմամոլ, ագրեսիվ, հավակնոտ հայտարարություններ է անում, այդ թվում նսեմացնելով Հայաստանի ներկայիս ղեկավարությանը և հայ ժողովրդի կերպարը, պատմությունը, հիշողությունը հարվածի տակ են դնում։ Հետ չի մնում նաև Թուրքիան։

Հիմա, եթե դու պարտվածի կարգավիճակում ես, քո դեմ շարունակաբար իրագործվում են նման ագրեսիվ գործողություններ և երաշխիք չկա, որ ամեն պահ կարող է ինչ- որ ազդեցության, ներազդեցության տակ լոկալ, կարճաժամկետ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, արդյո՞ք մենք արդեն հասցրել ենք հաշվարկել, թե այդ նույնիսկ կոմունիկացիաների վերաբացման արդյունքում և մեր արտահանման ու ներմուծման բոլոր հոսքերը տեղափոխելով տակավին, մեղմ ասած, ոչ բարեկամաբար տրամադրված Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքից, չենք հայտնվում էլ ավելի վատ վիճակում։

Իհարկե, դա մի բան է նշանակում՝ հայտնվել կախվածության մեջ։ Առաջին հայացքից, այո, դեբլոկադայի են ենթարկում այդ ամեն ինչը, մեր հյուսիսային հիմնական ուղին կարծես թե թուլանալու է, բայց որքանո՞վ է ճիշտ քաղաքական առումով։

Այո, տնտեսական առավելություններ, իհարկե, կլինեն, բայց  հայտնվել բաց իրավիճակում չհաստատված խաղաղության պայմաններում, առանց երաշխիքների՝ գոնե միջազգային պայմանավորվածությունների և պայմանագրերի տեսքով, կարծում եմ, ժամանակավրեպ է։

Որքանո՞վ մենք կարող են էֆեկտիվ մեխանիզմներ մշակել Ադրբեջանի պարագայում զսպելու ագրեսիվ, հավակնոտ գործողությունները, հայտարարությունները, Թուրքիայի պարագայում գոնե չեզոքացնելու հնարավոր հաջորդ գործողությունները։

Օրինակ, վստահ չեմ, որ ներկայիս իշխանությունները ճիշտ հասկանում, գիտակցում են, թե Հայաստանի ու Արցախի դեմ օգտագործվող հաջորդ գործողությունները, ոչ ռազմական տեսքով, որոնք կարող են լինել։

Ո՞նց ենք ճիշտ հաշվարկելու այն գործողությունները, որոնք միգուցե մշակված են երկարաժամկետ, միջնաժամկետ առումով, որպեսզի այս անգամ տնտեսական, ֆինանսադրամական օկուպացիայի ենթարկել, ոչ թե ռազմական։ Սրանք լուրջ խնդիրներ ենք, որոնք պետք է արտացոլվեն  նոր որակի ազգային ռազմավարական անվտանգության փաստաթղթում։ Այն, ինչ ընդունվեց անցած տարի, հնացած է։ Ռազմական դոկտրինը նույնպես պետք է վերանայավի, որից հետո հաշվարկել ու տալ  նպատակահարմարությունների, դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության վերլուծություններ։ Այո, պարսկական, վրացական ուղիները պետք է հավասարապես դառնան օգտագործելի։

Panorama.am-Շնորհակալություն հարցազրույցի համար։

Հարցազրույցը վարեց Տաթև Մանուկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:47
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}