Հունաստանի նախկին վարչապետը քննադատել է Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը
Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասն անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա խիստ քննադատության է ենթարկել ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը Թուրքիայի հետ բանակցությունների կտրվածքով։
Նախկին վարչապետը դեմ է ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այսպես կոչված «հանդարտեցման դոկտրինին» և համոզված է, որ ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել ։
Անտոնիոս Սամարասը մտահգություն է հայտնել նաև առ այն, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը կհանգեցնի Եվրոպական միության կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում