Քաղաքական 15:01 25/01/2021 Հայաստան

Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հաջորդ հակահայկական նպատակը. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հերթական հակահայկական նպատակը»։

«Պարոն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առջև դրված հերթական հակահայկական նպատակը:

Չորս ամիս է անցել Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելուց, և ամեն օր ավելի պարզ են դառնում ձեր իրական դրդապատճառներն ու նպատակները: Մարդիկ ստիպված են դիմանալ ձեր ստերին և մանիպուլյացիաներին, որոնք կոչված են ամոթալի պարտության և այսօրվա ապակառուցողական գործընթացների պատասխանատվությունը բարդելու ցանկացած մեկի վրա, բացի ձեզանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից և պետության ղեկավարից:

Այսօր, փաստորեն, Դուք կանգնած եք՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծած և պատերազմում հաղթած երկրի՝ Ադրբեջանի: ՀՀ Ազգային ժողովում Շուշիի վերաբերյալ ձեր ելույթը սրա հստակ հաստատումն էր: Շուշիի բնակչության 90%-ն ադրբեջանցիներ լինելու մասին ձեր խոսքերը հերթական սուտն են և մանիպուլյացիան, որոնց նպատակը կարող է լինել միայն Ալիևի ջրաղացին ջուր լցնելու, նրա ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև սեփական դավաճանությունն արդարացնելու և օրինականացնելու ցանկությունը:

Ինչո՞ւ չհիշեցիք, որ անհիշելի ժամանակներից Շուշիի բնակչության մեծ մասը հայեր էին, չե՞ք պատմել, թե ինչպես և ինչ պայմաններում է փոխվել այս քաղաքի բնակչության էթնիկ կազմը: Հայերի և ադրբեջանցիների ո՞ր հարաբերակցությունն է ամրագրվել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատև բանակցային գործընթացում:

Ինչո՞ւ ձեզ չի հետաքրքրում Ալիևին հանձնված հայկական գյուղերի ճակատագիրը, որոնք այժմ բնակեցված են ադրբեջանցիներով, որոնք նախկինում երբեք չեն ապրել այնտեղ, ինչու՞ չեք խոսում այն մասին, թե մոտ ապագայում ինչպես կարող է փոխվել բնակչության էթնիկ հարաբերակցությունը մեր տարածաշրջանում ՝ սկզբնապես հայկական հողերում:

Դուք անտարբեր եք մարդկանց վշտի ու տառապանքի, Հայաստանի ճակատագրի, Սփյուռքի հայության վիճակի նկատմամբ, որն, ի դեպ, դեռ պատասխան չի ստացել այն հարցի առնչությամբ, թե ինչ հիմքով եք այդքան ցուցադրական և անտեղի տնօրինել աշխարհի տարբեր երկրներից պատերազմի ընթացքում ուղարկված բարեգործական ֆոնդերը:

Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը:

Կամքի բացակայություն ցուցաբերելով այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել պետության և ժողովրդի շահերը և ստորագրելով ձեզ թելադրված ցանկացած փաստաթղթի վրա, դուք նախանձելի եռանդով և ցանկացած մեթոդներով պաշտպանում եք ինքներդ ձեզ և ձեր շրջապատը, որը մեղավոր է Արցախում կրած պարտության և Հայաստանը մասնատող գործողությունների համար:

Ամեն ինչ անելով երկրի բնակչությունն ու զինված ուժերը բարոյալքելու համար կամ ձեզ պատերազմը կանգնեցրած «փրկչի» դեր վերագրելով, կամ ժողովրդին պատերազմով վախեցնելով, ձեր գլխավոր պաշտպան Ալիևի հետ այժմ նոր վտանգավոր խաղ եք խաղում և հող նախապատրաստում նոր պատերազմի համար:

Այն պատճառով, որ չէիք ցանկանում ժամանակին դադարեցնել պատերազմը, մենք կորցրեցինք հազարավոր կյանքեր ու տարածքներ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից: Եվ այսօր, աջակցելով  ձեզ և ժամանակին չկանգնեցնելով ձեզ և չդադարեցնելով ձեր լիազորությունները, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամները ձեզ հետ կրում են քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացման, մարդկային կյանքերի և հողերի կորուստների պատասխանատվությունը:

Չհեռանալու ձեր համառ ցանկությամբ՝ ոչ միայն ընդլայնում ք հարցերի շրջանակը, որոնց համար ստիպված կլինեք պատասխան տալ ժողովրդին, այլ նաև այս շրջանակում ներառում եք նոր անձանց, առաջին հերթին բոլոր նրանց, որոնք, ըստ օրենքների,  Հայաստանում կարող են դադարեցնել Ձեր հակազգային և հակապետական գործունեությունը, բայց դա չեն անում և դրանով իսկ դառնում են մեր ժողովրդի պատմության մեջ ամենամեծ խաբեության և դավաճանության հանցակիցը»,-ասվում է գրառման մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
Տիգրան Աբրահամյան. Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի և նրա պետի...
Աղբյուր` Panorama.am
23:16
Մեդիա Պաշտպան. Պատգամավորն իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների հետ նման կերպ վարվել
Մեդիա Պաշտպան նախաձեռնությունը հայտարարութմաբ արձագանքել է այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Արման Սաղաթելյան. Վաղը ժամը 13.00-ին ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է՝ «ես եմ»
Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը գրում է. «ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ են արել ծառայակից ընկերներին,...
Աղբյուր` Panorama.am
22:15
Փաստաբանին ֆեյսբուքյան գրառման համար հրավիրել են ոստիկանություն
Փաստաբան Ամրամ Մակինյանին ֆեյսբուքյան գրառման համար  վաղը հրավիրել են ոստիկանություն։ «Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ...
Աղբյուր` Panorama.am
21:46
Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար
«Ես տանելու եմ ավելի սուր ու անընդմեջ պայքար։ Ես գտնում եմ, որ նորմալ չի, երբ, կներեք արտահայտությանս համար, մի բիճ գեղցի երկիրը տակնուվրա...
Աղբյուր` Panorama.am
21:20
Վահե Հակոբյան. Թշնամին երրորդ երկրների կազմակերպությունների անունից հողատարածքներ է գնում Սյունիքում, անարյուն հայաթափում է անում
«Այս իշխանությունն ինչպես Արցախի, այնպես էլ Սյունիքի էջը փակված է համարում, նրանք կա՛մ կատարյալ հիմար են, կա՛մ դավաճան, բայց քանի որ անցած...
Աղբյուր` Panorama.am
21:04
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ  նախագահ, ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
21:00
Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է ՍԹԿ-ն
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ փետրվարի 25-Մարտի 3-ի դրությամբ։...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ստեփանակերտի զարգացման ծրագրերի ծավալներն ընդհանուր առմամբ չեն նվազելու․ Ա․ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող թենիսի ATP-ի 500 շարքի մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի առաջին մասնագետները։ Հայկական...
Աղբյուր` Panorama.am
20:31
Քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորմանը վերաբերող հարցեր
Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել  վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝  այս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Մարտի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային...
Աղբյուր` Panorama.am
20:16
Պատերազմին մասնակցած կին սպաները խրախուսվել են գերատեսչական մեդալներով
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և...
Աղբյուր` Panorama.am
20:11
COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներն ուսումնասիրող հանձնաժողովին անհրաժեշտ է ևս 6 ամիս ժամանակ
Կորոնավիրուսի տարածման կանխման համար կառավարության և պարետատան կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման քննչական...
Աղբյուր` Panorama.am
20:03
Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է
Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է։ Այս մասին հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամը։...
Աղբյուր` Panorama.am
20:01
Քաղաքացիները չեն թողնելու մեր ջրերի սրտում դանդաղ գործողության քիմիական զենքի տեղադրումը․ Ամուլսարի պահապաններ
«Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանի արտահանումը նվազել է 5,2%-ով, իսկ ներկրումը` 15,9%-ով․ զեկույց
Տարվա երկրորդ կեսից Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման ցուցանիշներում վերականգնողական աճ կնկատվի, իսկ արտահանման նախաճգնաժամային ծավալները...
Աղբյուր` Panorama.am
19:55
ՔՏՀԱՏ․Հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վերսկսվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ դրամաշնորհային ծրագրերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
19:39
Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան․ Փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
19:35
Արցախում թանկարժեք պետական ծառայողական ավտոմեքենաներից մեկը վաճառվել է
Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, մարտի 5-ին դասական աճուրդի կարգով, վաճառքի է ներկայացրել բարձր դասի պետական ծառայողական...
Աղբյուր` Panorama.am
19:27
Շնորհակալություն է հայտնվել Հայաստանի եզդի համայնքին ՝ միշտ Արցախի կողքին լինելու համար
Արայիկ Հարությունյանը  ընդունել  է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսում է պատմական այցն Իրաք
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր պատմական այց է կատարում Իրաքի մայրաքաղաք, որտեղ հանդիպելու է Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սիստանիին,...
Աղբյուր` Panorama.am
19:09
Մարտի 6-ին մասնակցելու եմ Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին․ Արա Զոհրաբյան
Ես կանգնած եմ բանակի կողքին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Դեռևս 20.08.2018թ....
Աղբյուր` Panorama.am
19:07
Իրավական հիմքեր կան հասկանալու, թե հանուն որ երկրի են գործել Արա Սաղաթելյանին դեմ գործող կողմերը․Է․ Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Արա Սաղաթելյանի ազատ արձակման որոշմանը,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Գերմանիայում կորոնավիրուսի բրիտանական շտամ է հայտնաբերվել վարակակիրների 40%-ի մոտ
Գերմանիայում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի մոտ 40%-ը կազմում է բրիտանական B.1.1.7 շտամը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել...
Աղբյուր` Panorama.am
18:48
Վրաստանում 31 մարդու մոտ հաստատվել է COVID-19-ի «Բրիտանական» շտամը
Վրաստանում 31 վարակակրի մոտ հաստատել է COVID-19-ի այսպես կոչված «Բրիտանական» շտամը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}