Քաղաքական 17:23 25/01/2021 Հայաստան

Արման Ղուկասյան. ԱԺ ամբիոնից մատ թափ տալով հայտարարություններ անող Փաշինյանը նախ պետք է մտածի արցախցիների խնդիրների մասին

«Պատերազմի օրերին արցախցիների 99 տոկոսը դուրս է եկել իրենց տներից՝ հագներին ունենալով միայն իրենց շորերը, չվերցնելով իրենց հետ ոչինչ։ Նրանք չգիտեին, ինչ է կատարվում, մտածում էին, մի քանի օրից հետ կվերադառնան»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ խոսելով պատերազմի նման ավարտի հետևանքով փախստական դարձած արցախցիների խնդիրների մասին։

Երբեմնի ծաղկուն քաղաքի ղեկավարը փաստում է՝ շուշեցիների խնդիրները բազմաթիվ են։ Դրանք կապված են թե կենցաղի, թե սննդի, թե հագուստի հետ։

«Ճիշտ է կան կազմակերպություններ, բարի մարդիկ, որ օգնում են, բայց դա բավարար չէ։ Գլխավոր հարցը կապված է թե Հայաստանի, թե Արցախի տարածքում բնակարանների վարձակալման գների հետ, դրանք երբեմն աստղաբաշխական թվեր են լինում»,-ասաց Ա. Սարգսյանը՝ նշելով, որ շատ դեպքում տարբեր պատճառներով մարդիկ չեն կարողանում  ստանալ իրենց հասանելիք գումարները։

Պետության կողմից սահմանված 68+15 հազար դրամ աջակցությունից չեն կարող օգտվել 18-58 տարեկան տղամարդիկ։

«Ասում են՝ տղամարդիկ թող գնան աշխատեն, որտե՞ղ աշխատեն։ Կամ 300 հազար դրամների մասին, ասում են թշնամու վերահսկողության ներքո գտնվող տարածքների բնակիչները կարող են օգտվել այդ աջակցությունից։ Օրենքի մեջ գրված է այն մարդիկ, ովքեր երեք և ավելի ամիս ապրել են Շուշիում։ Հիմա ո՞նց կարող են ապացուցել, որ երեք ամիս բնակվել են, կամ կան մարդիկ, ովքեր տուն ունեն Շուշիում, բայց մի քանի ամիս այնտեղ չեն բնակվել, կահավորած բնակարաններ են ունեցել։ Հիմա ես հարց եմ տալիս, որ իրենց ունեցվածքը կորցրել են, հատուցումը  ո՞նց է լինելու։ Պետք է այդ բացը վերացնել, որպեսզի մարդիկ գոնե կարողանան օգտվել 300 հազար հատուցումից»,-նշեց նա։

Սարգսյանի խոսքով, ճիշտ է՝ իրենց քաղաքն այլևս չկա, թշնամու ձեռքում է, բայց բնակիչները նման խնդիրների դեպքում հենց իրենից են նեղանում, իրեն են մեղադրում, ինչքան էլ փորձում է բացատրել, միևնույն է՝ տուն, սրբություն, գույք կորցրած մարդկանց դժվար է հասկանալ նման խոչընոդտները։

«Մարդիկ բերում են, օգնություն են բաժանում Ստեփանակերտում, բայց դա կանոնակարգված չէ։ Օրինակ, ենթադրենք մի մարդ ազատ ժամանակ ունի, կարողանում է տարբեր տեղեր հերթ պահել, օգտվել։ Մարդիկ էլ կան, որ տեղյակ չեն։ Այս հարցն էլ պետք է պետականորեն լուծել, օրինակ ասել՝ շուշեցին պետք է օգտվի այսինչ պահեստից, հադրութցին՝ այնինչ պահեստից։ Պատկերացրեք կորոնավիրուսի այս իրավիճակում այդքան մարդ հավաքվում են իրար գլխի, սպասում մինչև իրիկուն, երբեմն էլ հերթը շատերին չի հասնում։ Նման հարցերը պետք է կարգավորվեն պետական մակարդակով, որպեսզի տուժած, հուսահատ ժողովուրդը նորից չհուսալքվի ու դատարկաձեռն տուն չվերադառնա»,-խնդիրը ներկայացրեց Սարգսյանը։

Պատերազմի օրերին արցախցիներին գրկաբաց ընդունած քաղաքացիներն ու  հյուրանոցների տերերից շատերը հիմա արդեն նրանց ժամանակ են տալիս իրենց տներն ու տարածքներն ազատելու համար։

«Էս հարցն էլ պետական մոտեցմամբ պետք է լուծվի, այս մարդիկ մեղավոր չեն, որ տուն ու տեղը թողել են։ Պետք է տեր կանգնել նրանց, որովհետև վաղը նրանց երեխաներն են մեր երկրին տեր կանգնելու»,-ասաց բանախոսն ու դիմեց բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել ծանր վիճակում հայտնված մարդկանց։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանը նշեց, կուսակցությունում մի քանի հանդիպումներ է ունեցել արցախցիների հետ, փորձել հնարավորինս օգնել նրանց։

«Կարող եմ այսօր հստակ ասել, որ արցախցիները շատ ու շատ խնդիրներ ունեն։ Ուզում եմ, որ բոլոր քաղաքական, հասարակական կառույցները չմոռանան արցախցիների խնդիրների մասին։ Նախ և առաջ դիմում եմ կառավարությանը, որը լուրջ մեխանիզմներ չի մշակել ու չի կիրառել նրանց հոգսը թեթևացնելու համար։ Ամենամեծ խնդիրն այն է, որ այս մարդիկ չունեն կարգավիճակ։ Մենք ասում ենք փախստական, բայց նրանք նման կարգավիճակ չունեն։ Մարդիկ ասում են, կամ մեզ տվեք փախստականի կարգավիճակ, օրինակ այդ կարգավիճակով գնանք Եվրոպա կամ Ռուսաստան, մեր գլխի ճարը տեսնենք, կամ էլ այստեղ օժանդակեք»,-խնդիրը ներկայացրեց  ասուլիսի մասնակիցը։

Ղուկասյանը նշեց, որ նույնիսկ նշանակված 68 հազար դրամ աջակցությունից հանվում է թոշակառու քաղաքացիների թոշակի  գումարը։

«Այսինքն, մարդկանց թոշակը ներառել են այս գումարների մեջ։ Սա ուղղակի աբսուրդ է։ Նիկոլ Փաշինյանը, որ կանգնում է ԱԺ ամբիոնից մատը թափ տալով բաներ է խոսում, առաջին հերթին այս մարդկանց մասին պետք է մտածի։ Այնպես է ստացվել, որ երկրի առաջին դեմքն է, ու թող մտածի, այդ խնդիրների մասին։ Հիմա այդ խնդիրներով զբաղվում են ռուս խաղաղապահները, նրանք կատարում են այնպիսի գործառույթներ, որ իրենց ֆունկցիաների մեջ չեն մտնում»,-ասաց ՀԱՍԱԿ-ի նախագահը։

Հաջորդ կարևոր խնդիրն անտուն մնացած մարդկանց տանիքի խնդիրն է։

«Կան տարբեր կամավորներ, ՀԿ-ներ, որոնք փորձում են իրենց ուժերով խնդրին լուծում տալ։ Ես էլ կոչ եմ անում, համախմբվել, իրար ձեռք մեկնել»,-նշեց նա։

Ասուլիսի երրորդ մասնակից փախստական Լիանա Մինասյանը պատմեց, որ իր քույրը պետությունից աջակցություն է ստացել երեք հազար դրամ, թոշակի ու աջակցության գումարների տարբերությունը հենց այդքան է եղել։

«Իհարկե, քույրս հրաժարվել է։ Ասել է, տվեք նրանց, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն։ Ինչպե՞ս ապրել, յուրաքանչյուր մարդ թող պատկերացնի՝ ինքը հայտնվել է փողոցում ընտանիքի հետ ու իրեն այդքան գումար են տալիս»,-ասաց նա։

Շուշեցի կինն ընդգծեց՝ դժվար է փոխանցել այն ամենը, ինչ զգում են շուշեցիները, հադրութցիները, ասկերանցիները և թշնամուն անցած այլ տարածքների բնակիչները։ Նա մինչ այդ մի անգամ լքել էր Շահումյանը։ Շուշիում տեղի ունեցածը նրան հիշեցնում է այն, ինչ տեղի էր ունեցել Շահումյանում։

«Ոչ մի շուշեցի չի հանձնվել։ Թե ինչ է տեղի ունեցել, դեռ երկար կմնա ստվերում։ Ես կարող եմ ասել, մինչև վերջ եղել եմ քաղաքում։ Մենք ամեն ինչ արել ենք քաղաքի համար...Գիտե՞ք, ինձ համար դժվար է լսել  փախստական բառը։ Ես փախստական դարձել եմ երեք անգամ, դուրս եմ եկել Շահումյանից, հետո Բաքվից, հիմա էլ Շուշիից։ Դժվար է փոխանցել այն ամենը, ինչ զգում ենք, մենք միայն տուն չէ, որ կորցրել ենք, կորցրել ենք հույսը, չգիտենք, ինչ ենք անելու։ Մեզ համար անծանոթ տարածքում ենք, շատերն են մեզ շատ լավ ընդունել, օգնել, օգնության ձեռք մեկնել, ինչի համար մենք շնորհակալ ենք, երախտապարտ ենք բոլորին։ Բայց մենք կորցրել ենք մեր հարազատ վայրերը, հասկանո՞ւմ եք»,-ասում է նա։

Լիաննա Մինասյանն ասում է, պետության տրամադրած օգնությունն անբավարար է, ասում է, պետք է ամեն մեկն իր վրա վերցնի՝ կոմունալներ, բնակարանի վարձ, սնունդ, բավարա՞ր է դա։

«Մեր իրավիճակում հայտնված մարդկանց աշխատանք է հարկավոր, մենք աշխատասեր ու կրթված, մասնագիտություն ու արհեստ իմացող մարդիկ ենք, կարելի է հիմնադրամներ ստեղծել, որոնց օգնությամբ կարող ենք օրինակ մեր սեփական բիզնեսը բացել։ Հիմա ես որոշել եմ մի հիմնադրամ բացել, որը կօգնի տանիք ապահովել տներից զրկված արցախցիների համար։ Հասկանո՞ւմ եք, այս աշխարհում պետք է ունենաս ինչ-որ բան, որ քոնն է, թեկուզ փոքր, որ երեկոյան փակես դուռն ու ասես՝ վերջ, ես հանգիստ եմ»,-նշում է շուշեցի կինը։

Հիմնադրամի ստեղծմանն աջակցելու են Լիաննայի՝ Ռուսաստանում ու այլ երկրներում ապրող ընկերները, հարազատները, մտերիմները։ Հույս ունի, որ նախաձեռնությանն այլ միացողներ էլ կլինեն ու հաջողություն կունենան։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:46
«Մի շարք առանցքային հրամանատարներ չեզոքացված էին»
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Հայ բարերարների ճեմուղուց» առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները
Այսօր առավոտյան ժամը 9:15-ին, մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ...
Աղբյուր` Panorama.am
17:28
ԱԱԾ-ն հայտնում է, որ Կապանում ադրբեջանցիների նկարահանումները եռակողմ համաձայնությամբ են
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադրբեջանցին Կապանում. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»
razm.info կայքը գրում է.  «Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող...
Աղբյուր` Panorama.am
17:19
Աբրահամյան. Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք
«Եվ վերջինը, Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
ՊՆ-ն՝ Տավուշի գյուղերի մասին
«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:51
Բագրատյան. Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում
«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։
Աղբյուր` Panorama.am
14:34
Նիկոլը ոչ ոք չունի. Միքայել Մինասյան
«Մարտի 1-ին հսկայական ճիգերից հետո՝ աներևակայելի փողով, վարչական ու քրեական ռեսուրսով, նա չկարողացավ բեմադրել մարդաշատություն»։
Աղբյուր` Panorama.am
14:19
Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Կապանում. Mediaport
Mediaport  թելեգրամյան ալիքը գրում է.  «Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն...
Աղբյուր` Panorama.am
13:56
«Սրանց համար Արցախ, Սյունիք, Հայաստան, պետություն հասկացողությունները գրոշի արժեք չունեն»
Արցախի կորստից հետո, այսօր արդեն Սյունիքն է վտանգված։...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մի քանի շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ոչ ճանապարհներին, ոչ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն էլ չպետք է լինեն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.  «Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող...
Աղբյուր` Panorama.am
13:39
Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:23
07.03.2021. Կորոնավիրուսի 422 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4046 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
10:32
Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն. Նաիրա Զոհրաբյան
«Մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից»։
Աղբյուր` Panorama.am
10:30
ԱՆ-ն՝ Արսեն Թորոսյանի կնոջ բժշկական կենտրոնին հատկացրած գումարների մասին
Tert.am լրատվական կայքը մարտի 6-ին հրապարակել էր՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Հետպատերազմական փուլում յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Լարսում 520 բեռնատար է կուտակված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով...
Աղբյուր` Panorama.am
09:55
Տպավորություն է, որ ՀՀ-ն սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում. Փորձագետ
«Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները»։
Աղբյուր` Panorama.am
09:52
Երկու զոհ՝ Հալաբյան փողոցի ՃՏՊ -ից
Մարտի 7-ին, ժամը 04:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային...
Աղբյուր` Panorama.am
09:49
Երևանում և մարզերում կլինեն հոսանքազրկումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
23:37
Այն ինչ անում է Նիկոլն այսօր Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է. Միքայել Մինասյան
«Կլինենք արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհի մի մասը, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության մի մասը»:
Աղբյուր` Panorama.am
23:35
Ստեփան Դանիելյան. Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ
«Քանի որ թուրքերին չենք սիրում, Աթաթուրքի զինվորական ապստամբության օրինակը, որի արդյունքում Թուրքիան փրկվեց, չեմ բերում»։
Աղբյուր` Panorama.am
22:18
Արցախյան պատերազմում զոհվել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը
Արցախյան պատերազմում մահացել է օպերային երգիչ Գագիկ Խաչատուրյանը: Այս մասին հայտնում են Երեւանի պետական կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում:...
Աղբյուր` Panorama.am
21:32
Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան
«ՀՀ Զինված ուժերը զգալով իրավիճակի օրհասական լինելը՝ հանդես են եկել բացառիկ նախաձեռնությամբ, քանի որ ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել ԶՈւ՝...
Աղբյուր` Panorama.am
20:52
Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
«Ես աջակցում եմ ցանկացած շարժման, որը միտված է այս ապիկար իշխանությունների հեռացմանը։ Թե ինչով կաջակցեմ, հիմա չեմ ասի, բայց որ շատ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Յուրաքանչյուր 7 երեխայից 1-ը 2020-ի մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով իր հոգեկան առողջությունը. ՅՈՒՆԻՍԵՖ
Համավարակի երկրորդ տարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ավելի մեծ ներդրումներ կատարել հոգեկան առողջության ծառայություններում
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում անվտանգության համակարգը լրիվ խարխլված է. Վրթանեսյան
«Բացահայտ անօրինականություն է։ Հայտարարություն է հանցագործության մասին», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}