Քաղաքական 13:14 25/01/2021 Հայաստան

Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ. Արմեն Աշոտյան

«Պատերազմը հասունացրել, իր այս խորությամբ, դաժանությամբ, տևողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը, թե անվտանգային, թե ռազմական, թե արտաքին քաղաքական բազմաթիվ, վստահ եմ, դիտավորյալ գործած սխալներով»,- մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հավելեց, որ Փաշինյանը դիտավորյալ կերպով 2,5 տարի քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային:

Նրա խոսքով, պատերազմից առաջ, սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը բացահայտել էր Նիկոլ Փաշինյանի որոշ խնդրանքներ, որոնք ուղղված էին 2018-ին սահմանին չկրակելուն, որը վերջինս հիմնավորել էր նրանով, որ սահմանին հանգիստ լինելով ինքը կկարողանա լուծել քաղաքական ընդդիմախոսների՝ մասնավորապես ՀՀԿ-ի հարցերը:

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Հայաստանի ներքաղաքական կյանքը, ժողովրդավարությունը Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությամբ, այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու համար:

Ըստ բանախոսի, 2018 թվականին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, և ինքը այդ տարվա մայիսի 1-ի նիստում հայտարարել է, որ չի ընտրում Հայաստանի կործանումը կամ ՀՀ վերջին վարչապետին, որը իրականություն դարձավ:

Աշոտյանը հիշեցրեց, որ ապրիլի 24-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը որևէ կծու, թթու խոսք չէր ասել Թուրքիային, չէր դատապարտել մերժողականությունը, նաև չի խոսել Ցեղասպանության մասին միջազգային ամբիոններից:

ՀՀԿ փոխնախագահը հայտարարելով, որ Փաշինյանը Թուրքիային հրավիրեց տարածաշրջան՝ եզրակացրեց. «Այսինքն՝ ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից»:

Անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին շրջանառվող լուրին՝ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նա մշտապես եղել է ամերիկյան ազդեցության գործակալ, բայց այդ հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն:

«Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերայի առաջին ու վերջին ձեռքբերումը նա է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն ԱԺ-ում: Այդ իմաստով, զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման կարևոր երկրում դեսպան»,- հայտնեց Աշոտյանը և հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարել է, որ դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումներ չեն լինելու:

Նրա խոսքով, Մակունից մասնագիտական ունակությունները արտաքին աշխարհի հետ շփվելիս, սահմանափակվել են ժամանակին ՀՀ բուհերից մեկում արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով:

Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Մակունցի հնարավոր նշանակումը փաստում է՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ:

«Այսինքն, Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ: Դա Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ
Այսօր՝ մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ահազանգում է, որ քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է։...
Աղբյուր` Panorama.am
21:26
Հայրենիքը կորցնում ենք նաև նախագահի աթոռը զբաղեցնողի հանցավոր անսկզբունքայնության արդյունքում. Հասրաթյան
ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ու իր «թիմը»՝ իշխանազավթման շուրջ երեք...
Աղբյուր` Panorama.am
20:54
Արմեն Սարգսյա՛ն, հավասարապես կրում եք դավաճանի խարանը, պատասխան եք տալու. իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի օր առաջ կարծիք...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արմեն Սարգսյանը դեռ կարող է դիմել ՍԴ․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան  էջում գրում է․ «Եթե նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի դիրքորոշումը...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի․ Նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա  հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը․ Տիգրան Աբրահամյան
Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:48
«Մեր տնտեսության նման վիճակում պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից եմ այս փուլում»
«Ես ինքս պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից եմ այս փուլում, մեր տնտեսության այս վիճակում»,- այս մասին հայտարարեց ՀՀ Շրջակա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք. ԱԻՊԾ
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
19:15
33 քաղաքացիական անձինք ադրբեջանական ԶՈւ-ի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում․ ԱՀ ՄԻՊ
2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Փորձել են պետությունից հափշտակել 3 մլն 270 հազար դրամ․ ոստիկանություն
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը
Փետրվարի 1-ից մենկարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:56
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Մարտի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Եթե այս իրավիճակում երկրում կա ժպտացող 50 հոգի՝ 10 հոգին այս դահլիճում է. Արման Աբովյանը՝ իմքայլականներին
«Աբսուրդը նա է, որ կապիտուլացիա ստորագրելուց 3 օր հետո, ԱԺ միջանցքում, կամ տարբեր հարցազրույցներում խոսվում է այն մասին, թե ինչ լավ կլինի,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի հաղթող
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Կիևում անցկացված միջազգային ավանդական մրցաշարում հաղթանակ է տոնել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:38
ՔԿ-ն վարույթ է ընդունվել թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու գործը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝...
Աղբյուր` Panorama.am
18:32
Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն. ԱԳ նախարարը՝ դիվանագետներին
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հուշ-երեկո՝ նվիրված ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին
Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հուշ-երեկո՝ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի ծննդյան օրվան նվիրված:...
Աղբյուր` Panorama.am
18:18
Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել. Սոֆյա Հովսեփյան
«Որքա՞ն կարելի է մերժել Սերժին։ 2018-ին մերժեցինք, ու հիմա՝ 2021-ին հլը մերժում ենք»,- այսօր խորհրդարանական հայտարարության ժամին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն»
«Ոչ վարչապետը, ոչ ռուսները, ոչ ադրբեջանցիները չեն կարող որոշել, որ այն հողերը, որտեղ հայն ապրել է դարեդար, մտնում են Ադրբեջանի կազմի...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում՝ բացի աթոռ կորցնելուց»
«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը ԱԺ հայտարարությունների ժամին նկատեց, որ պետությունը հայտնվել է ծանրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դա միայն իշխանության կարծիքն է, թե այդ օրենքը տարածվում է նաև ԳՇ պետի դեպքում. Վարդևանյան
«Գոյություն ունի զինծառայողների կարգավիճակի մասին օրենք, այն վերաբերում է,  ըստ էության, բոլոր բարձրաստիճան, ոչ բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
17:54
Աշոտյան. Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձնաժողովի զեկույցը ի՞նչ եղավ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Անդրանիկ Քոչարյան կոչվող արարածը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ապրիլյան պատերազմին մենք...
Աղբյուր` Panorama.am
17:49
Վարուժան Ավետիքյան. Արմեն Սարգսյանի ՍԴ դիմելն ընդամենը աչքակապություն է
«ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲ ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքայնը գրում է. «Եթե չեք հասկացել, ապա պարզ. Արմեն...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ի վերջո, ո՞վ է բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ գցել. Միքայել Մելքումյան
«Բոլորս այսօր հասկանում ենք պահի լրջությունը. մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է, այսինքն՝ չի աշխատում, չկա...
Աղբյուր` Panorama.am
17:38
Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
Շատերը հավանաբար չեն մոռացել, թե ինչպես 2018թ․հոկտեմբերի 2-ի երեկոյան Փաշինյան Նիկոլի   կոչով հազարավոր մարդիկ կարճ ժամանակում...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ահազանգ. Ծնունդով Մարտակերտից հայաստանցու ծննդավայրը անձնագրում նշել են Ադրբեջան
«Չեմ ընդունում, որ սա զուտ անգրագիտություն կամ փնթիություն է»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Չպետք է հիմարանալ՝ չնկատելու տալ հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը. Կոստանյան
«Այդ դավադիր պայմանագրերի մասին ՀՀ ԱԳՆ-ն առնվազն պարտավոր է հնչեցնել ՄԱԿ-ի ամբիոնից»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}