Քաղաքական 21:18 25/01/2021 Հայաստան

Նիկոլը դիակ է, քանի որ չեն կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. 

«Նիկոլը մեռել է։ Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին։ Նիկոլը սպանեց Արցախը, 5000 լուսավոր տղերքին, մեր հաղթանակը։ Դա արեց հետևողականորեն ու գիտակցված։ Վաճառեց իր հոգին կոնկրետ փողի դիմաց և մեռավ։

Նիկոլը դիակ է, որին դրել են սենյակի կենտրոնում ու քանի որ չեն կարողանում կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, երբ է լինելու հոգեհանգիստը, ումով են փոխարինելու («զադերժկայի» կարևոր ու անկարևոր հարցերի շարքը երկար է)  մեռելը պառկած փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը:

Բայց նա միակ մեռելը չի. կան նաև ուրիշ դիակներ, որոնց մեռելը հույս է ներշնչում: Հույս, թե կարող է վերածնվել, հառնել նորից, (չէ որ երկար ժամանակ է չեն թաղել)։ Սենյակի կենտրոնում դրված մեռելի ներկայությունը ծնում է զգուշավոր կասկած, որ եթե դեռ սենյակում պառկած է, գուցե չի մեռել, գուցե սա գարշահոտ չէ, այլ իր բնական հոտը (Աննան կհաստատի), գուցե պետք է ընդամենը նրա կոստյումը փոխե՞լ ու նորից լայվի կոճակը միացնե՞լ:

Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ։ Ու բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ: Դիակ էին ու դիակ են Վաղարշակ Հարությունյանն ու նրա տեղակալները՝ Սուրեն Սահակյանն ու «լամպչկա» Արմանը, քայլող դիակներ են Խաչատրյան եղբայրեները՝ սորոսականներ Դավիթն ու Սասունը, հիմար դիակ է Menu.am-ի ձախողակ գործարար Վահան Քերոբյանը։ Սա հին ու նոր մեռելների շքերթ է ու նրանց վերջին հնարավորությունը՝ հավերժ մոռացությունից առաջ երկու կոպեկ փող գողանալու: Գերեզմաններից դուրս եկած, ֆարմալինի հոտով մեռելներն իրար հերթ չտալով, փորձում են իրենց գլխավոր դիակին կյանքի նշույլներ տալ։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Նիկոլը մեռել է։

Իսկ ինչ անեն բոլոր նրանք, որոնք չեն մեռել ու չեն ցանկանում մեռնել։ Պատասխանը շատ հստակ է. անել այն, ինչ հայերը կարողանում են անել ամենալավը՝ դիմանալ։ Դիմանալ, որովհետև ավելիին դեռ պատրաստ չեն։ Դիմանալ, որովհետև քիչ է մնացել։ Դիմանալ, որովհետև դա նվազագույնն է, ինչ կարող են մարդիկ, որոնք որոշեցին դեռ չունենալ առաջնորդ:

Նիկոլի իշխանության գալը, որքան էլ սարսափելի է հնչում, բնական էր։ Այն աղետալի էր, սխալ, հիմարություն էր ու խայտառակություն, բայց՝ բնական։ Նիկոլի ստեղծած աղետը նույնպես կանխատեսելի էր։ Դրա մասին խոսում էին բոլորը։ Ոչինչ չի կատարվել, որը անակնկալ էր։ Հիմա անբնական է Նիկոլի մնալը, որովհետև մեռածը չի կարող մնալ ողջերի մեջ։

Հարց կտաք. ինչո՞ւ ես չեմ թաղում։ Պատճառները շատ են, ահա ամենակարևոր երեքը։
Առաջինը՝ պատմականորեն կան մարդիկ, որոնք պետք է ասեն՝  Նիկոլին իրենք են թաղելու կամ ընդունեն, որ չեն կարողանում թաղել և հուղարկավորողների հերթից դուրս գան: Այդ իմաստով ես սպասում եմ։ Ես դաստիարակված մարդ եմ և իմ տեղը գիտեմ։

Երկրորդ. դիակին այցելողների շքերթը շատ օգտակար է։ Էլ ե՞րբ կունենանք այսպիսի հնարավորություն առանց մեծ ջանքի հայտնաբերելու բոլոր մեռելներին՝ դավաճան մեռելներին, անուղղելի մեռելներին, պատմական մեռելներին։ Նայեք Նիկոլին գովացողների, հանդիպողների, պաշտոն մուրացողների, համագործակցողների ցանկը, ամեն ինչ պարզ երևում է։

Երրրորդ. Ես չափազանց շատ եմ մի հոգու թաղելու համար։ Էդ գործը կարող եք անել առանց ինձ։ Հերթը որ հասնի ինձ, ես դրանց բոլորին եմ թաղելու՝ Նիկոլից մինչև վերջին հոգատար սասուն. նույն քաղաքական փոսում և վերջնական:

Հ.Գ. Թաղողը պետք է մի հոգի լինի. դա խմբակային գործ չէ: Մի հոգի պետք է որոշի, ստանձնի պատասխանատվությունն ու թաղի»:

Նիկոլը մեռել է։ Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին։ Նիկոլը սպանեց Արցախը, 5000 լուսավոր տղերքին, մեր հաղթանակը։ Դա արեց...

Posted by Mikayel Minasyan on Monday, 25 January 2021

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:47
Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է. քաղաքագետ
Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը գրում է. «Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է։ Ադրբեջանի բռնապետը...
Աղբյուր` Panorama.am
13:43
Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին՝ երկրում ներքին վտանգ կա. Պահեստազորի փոխգնդապետ
«Բանակը քաղաքականությանը որևէ կերպով չի խառնվել, պահեստազորի սպաներ ենք, այստեղ ենք գտնվում  ի աջակցություն մեր...
Աղբյուր` Panorama.am
13:41
Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
«Չեմ կարծում, որ պարզ խնդիր է այն, որ մարդը, ով համարում է, թե ինքն այս երկրի վարչապետն է, կարող է առավոտյան վատ տրամադրությամբ արթնանալ...
Աղբյուր` Panorama.am
13:17
Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ
Զինվորականների ու քաղաքացիների ակցիան են անում պաշտպանության նախարարության դիմաց՝ ի աջակցություն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ու Հայոց բանակի։
Աղբյուր` Panorama.am
13:12
Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է...
Աղբյուր` Panorama.am
13:03
«Ի՞նչ ա նշանակում ինքնությունը չպարզված զոհվածների մասունքներն ամփոփելու են Եռաբլուրում, այ անգործունակ չորքոտանիներ»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է տարածվող լուրերին, թե Կառավարության ներսում այս օրերին քննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
12:53
Արսեն Թորոսյանը նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն դոլարի պայմանագիր է կնքել
ՀՀ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած...
Աղբյուր` Panorama.am
12:41
Եթե հեռախոսում ունեք այս անվճար ծրագիրը, ապա անմիջապես ջնջեք այն
Փորձագետ Զաք Դոֆմանը նախազգուշացրել է Android-ի օգտատերերի համար նախատեսված անվճար SuperVPN հավելվածի վտանգների մասին, որը, իբր, նախատեսված է...
Աղբյուր` Panorama.am
12:34
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3438 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Աղբյուր` Panorama.am
12:09
Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Երեկ  Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում  անհետ կորած զինծառայողների որոնողական...
Աղբյուր` Panorama.am
11:59
Իրանում կանխվել է ինքնաթիռի առևանգման փորձը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  թռիչքային անվտանգության ստորաբաժանումը մարտի 5-ին հայտնել է, որ մարտի 4-ի երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
11:48
Ես սա անվանում եմ դասական «leveling down». Սուրեն Սարգսյան
«Ի դեպ հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին»:
Աղբյուր` Panorama.am
11:36
Էրդողանն ու Մերկելն առցանց հանդիպում են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսահամաժողովի ձևաչափով հանդիպում են անցկացրել, որի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մեր տղաները մսաղացի տակ են ընկել, որովհետև Նիկոլը իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր էր գնել. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկային ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը և Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետներին
Ռուսաստանը և Ֆրանսիան անցած տարի գաղտնի արտաքսել են դիվանագետների, հաղորդում է Les Echos-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:12
Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում
«Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե՞ ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել»։
Աղբյուր` Panorama.am
11:06
06.03.2021. Կորոնավիրուսի 508 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Առողջացել է 191 հիվանդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. Աբրահամյան
«Միանգամից ասեմ՝ այս մոտեցումը, մի փուլում, մեզ պատերազմի շեմին է կանգնեցնելու»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Դավիթ Թորոսյան. Կհանդիպենք դատարանում
«Արցախի դիրքերի համար նախատեսված գիշերային տեսանելիության սարքերի ինձանից արված խոշոր չափերի գողությունը հավանաբար կհիշեք։ Քրգործի քննությունը կասեցվել էր, բողոք էինք ներկայացրել Գլխավոր դատախազին»։
Աղբյուր` Panorama.am
10:36
Արթուր Դանիելյան. Ընդդիմության օրակարգում պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն անդրադարձել է ԳՇ պետի և մյուս բարձրաստիճան զինվորականների հայտարարությանը:
Աղբյուր` Panorama.am
10:27
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին մեղադում է «պատվաստանյութային դիվանագիտության» մեջ
Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը փորձում են պատվաստանյութերի մատակարարումը օգտագործել որպես դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
10:17
Բայդենն երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  հայտնում է Սպիտակ տունը: Բայդենի այս...
Աղբյուր` Panorama.am
10:09
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 10.8 միլիոնը
Անցած 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է ավելի քան 75 հազարով՝ կազմելով 75, 495: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Ո՞ր ճանապարհը կընտրի ԲՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հարցը բերեց և հավասարեցրեց իր՝ վարչապետի ապագայի մակարդակի հարցադրման
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում փոթորկված ներքաղաքական լարվածության հանգուցալուծման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
09:43
«168 Ժամ». Մենք ապրում ենք տոտալ անհամարժեքության պայմաններում, երբ իշխանության որևէ գործողություն չի պարունակում ադեկվատություն
«168 Ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ երկարաժամկետ  զորավարժությունն են իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Մարզպետին և նախարարին չի հետաքրքրում Աբովյանի թիվ 1 դպրոցում տիրող վիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Աբովյանի թիվ 1 դպրոցում մոտ մեկ ամիս է՝ խաթարված է ուսումնական պրոցեսը՝ դասադուլ է, և հայտնի...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». ՊՆ-ն հերքում է, իսկ կառավարությունը համարում է պետական գաղտնիք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Քաղաքապետարանի աշխատակիցները դատարանում բողոքարկում են ավագանու որոշումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի աշխատողները դիմել են վարչական դատարան՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}