Հասարակություն 18:38 25/01/2021 Հայաստան

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան. Մեր նորօրյա պատմությունն սկսվում է 2018-ից հետո, և այս ամենը նեոբոլշևիզմի ամենավառ դրսևորումներն են

«Այն, ինչ մենք այսօր ունենք, պատերազմի հետևանք չէ, քանի որ պատերազմն ինքը պատճառ չէ, այլ հետևանք է ուրիշ, ավելի վտանգավոր ու կարևոր պատճառների»,-  «Ձայն հայրենեաց» նախաձեռնության հերթական՝ երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ միշտ վախ է ունեցել, որ կկորցնենք, բայց երբևէ չի կարծել, որ այսպես կլինի. «Կորցնելու վախն ավելի խորացավ, երբ եկավ մի ժամանակ, երբ տեսա, որ Ավարայրը չի ավարտվել: Միշտ էլ ասում էինք, որ հայոց Ավարայրը շարունակություն ունի, բայց չէինք սպասում, որ հայոց Ավարայրը հենց Հայաստանի մեջ պետք է շարունակվի ոչ թե  արտաքին ոսոխների, այլ մեր ներքին հակառակորդների պատճառով։

Բոլշևիկյան շրջանից հետո եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունքներ դժվար թե եղած լինեին: Բայց այդ կազմակերպված գործողությունները եկեղեցու դեմ չէին, այլ հայի անկոտրում ոգու դեմ, որն անհնար էր գերեվարել: Սրա պատճառները ոչ միայն տեղական են, այլ արտաքին»,-ասաց Տեր Նաթան արքեպսիկոպոս Հովհաննիսյանը:

Արքեպիսկոպոսի խոսքով, ճգնաժամային վիճակում հայերն ամենամիավորված են եղել, իսկ այսօր այդ վիճակում միավորված չեն, իսկ խաղաղ վիճակում ահավոր մի բան է կատարվում։
Ըստ նրա, այսօր ժողովրդավարություն և այլ տերմիններով են մեզ ուզում կերակել,  բայց երբ հանում են դիմակը, դա նեոբոլշևիզմ է:

«Եթե լավ ուսումասիրեք, կտեսնեք, որ 1917 թվականը մեկը մեկին համընկնում է 2017-ի հետ, 1918-ը՝ 2018-ի հետ, 1920-ը՝ 2020-ի հետ: Նույն կարգախոսներով, նույն ամենանուրբ տեղին խփելով: Ժողովրդի ամենանուրբ տեղն այն է, եթե մեկը քեզնից լավ է ապրում, ուրեմն գող է, քեզնից է գողանում, ավազակ է ու հանցագործ: Հենց այդպես է կատարվում հեղափոխություն՝ մարդկանց տնտեսական, սոցիալական վիճակը շահարկելով։

Նույնն այսօր այստեղ է՝ հին ես՝ գող ես, նախկին ես՝ հանցագործ ես։ Մեր նորօրյա պատմությունն սկսվում է 2018-ից հետո, և այս ամենը նեոբոլշևիզմի ամենավառ դրսևորումներն են: Բոլշևիկյան հեղափոխությունը սկսվեց եկեղեցու դեմ պայքարով, եկեղեցիներ քանդելով, որովհետև իրենք էին ուզում լինել փրկիչը, ինչպես այսօր ենք տեսնում, թե ովքեր են փրկիչները և ինչպես են փրկում:
Բոլշևիկյան հեղափոխության ժամանակ ժողովուրդը բաժանվեց կարմիրի և սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի, լենինիզմի և տրոցկիստների, այսօր կա նիկոլիզմ և սերժռոբականություն»,-ասաց արքեպիսկոպոսը:

Նա հիշեցրեց, որ 1917 թ. հեղափոխությունից 2-3 տարի չանցած, Լենինը սկսեց ՆԵՊ-ը՝ Նոր տնտեսական քաղաքականությունը. «Այսօր էլ մենք սկսում ենք նոր տնտեսական քաղաքականություն, որի հիմքում ընկնելու է երևի թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ և առևտուր ունենալը»:

Նա կրկնեց՝ պատերազմը չէ մեր այսօրվա վիճակի պատճառը, բոլորը հետևանք են շպարված, գրիմի տակ նեոբոլշիևմի, որը գալիս է  մեր երկրի ապագան քանդելու, որի հետևանքներ են  եղել նաև մեր ապագա սերունդների դաստիարակության և կրթության բոլոր խնդրահարույց կետերով ապագան և այսօրվա մեր վիճակը։

«Եկեղեցին ժողովորդի ոչ թե ձայնի մի մասն է, այլ դարեր շարունակ մեր եկեղեցին եղել է մեր անձայն ժողովրդի ձայնը։ Եկեղեցին երբևէ իր առաքելությունից հետ չի կանգնել։ Մեր եկեղեցին ապրում է իր ժողովրդով, իր հայրենիքով, ապրում է իր հայրենիքի ու ժողովրդի համար՝ անկախ իր զավակների քաղաքական գաղափարներից, անկախ իր զավակների որևէ մեկ հայացքից ու առավել ևս մեզ համար բոլորը մեր հարազատներն են։ Այստեղ է, որ մենք խտրականություն չենք դնում։

Երբ լիբերալներն ու դեմոկրատներն ինձ ասում են՝ հանդուրժողականությունը շատ կարևոր է, ես միշտ ասում եմ՝ եթե դուք անհանդուրժելին կարող եք հանդուրժել, ես չեմ կարող: Անտանելին երբեք չի կարելի տանել, երբեք անհանդուրժելին չի կարելի հանդուրժել: Մենք  իրավունք չունենք արհեստածին, արհեստական ստեղծված բաժանումները մեր ազգի, ժողովրդի մեջ ավելի խորացնենք, թույլ չպետք է տանք, որպեսզի մեր ժողովուրդը դառնա մանր ցեղախմբերի մի միությունը։

Մեր հայոց եկեղեցին այն զնդանն է, որի վրա միլիոնավոր մուրճեր են մաշվել։ Էլի կմաշվեն ու կմաշվեն, բայց զնդանը կմնա կանգուն»,- ասաց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:27
Թուրքիայում զոհվել է «Բայրաքթարների» ստեղծմանը մասնակցած գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը
Թուրքիայի արևելքում կործանված  Cougar դասի ռազմական ուղղաթիռի բեկորները հայտնաբերելուց հետո պարզվել է, որ զոհերից մեկը Թուրքիայի զինված...
Աղբյուր` Panorama.am
22:21
ԱՊՀ երկրները մտադիր են ստեղծել մարդու իրավունքների հանձնաժողով
ԱՊՀ երկրները մտադիր են ստեղծել մարդու իրավունքների հանձնաժողով՝ նման հիմնախնդիրները քաղաքականացնելու փորձերը ճնշելու, ինչպես նաև կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
21:16
Թուրքիայի արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ
Բինգյոլ քաղաքից օդ բարձրանալուց հետո Թուրքիայի արևելքում Cougar դասի ռազմական ուղղաթիռ է կործանվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Փլուզում Կապան քաղաքում․ կա զոհ
Մարտի 4-ին, ժամը 18:05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան»...
Աղբյուր` Panorama.am
20:46
Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր առավոտյան Հատուկ քննչական է կանչվել ԲԴԽ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
20:40
Մեղրիում բնակիչները դժգոհում են բուժծառայությունների որակից, մասնագետ չկա. համայնքի ղեկավար
Այսօր Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը խոսելով համայնքում առկա բուժհաստատությանն առնչվող ...
Աղբյուր` Panorama.am
20:18
Եվրամիությունը սկսել է Sputnik V պատվաստանյութի հետազոտությունը
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման հետազոտությունը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
20:12
44-օրյա պատերազմը ցույց տվեց հայագիտական առարկաների կարևորությունը. Կաթողիկոս՝ օլիմպիադայի հաղթողներին
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է 2019-2020...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շախմատի ՀՀ առաջնությունում առաջին անգամ չեմպիոն է հռչակվել Հրայր Սիմոնյանը
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակը հավերժացնող արագ շախմատի ՀՀ առաջնությունը:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ապօրինի ծառահատումները Լոռիում շրջակա միջավայրին հասցրել են շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:54
ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ
Մարտի 3-ից 5-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Ա.Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՀՅԴ Հայ դատի հայտարարությունը` ՀՀ խորհրդարանում արտգործնախարարի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարություն է տարածել` ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազյանի հնչեցրած դիրքորոշման...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մերկասառույց Վանաձոր-Դիլիջանի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան. Վահե Հովհաննիսյան
«Արոնյաններ քիչ կան աշխարհում։ Ընդանրապես պետք է հասկանալ, որ Արոնյան ունենալը, զարգացնելը, պահելը շատ բարդ խնդիր է։ Եվ դա երբեք ինքնահոսով չի լինում»:
Աղբյուր` Panorama.am
19:13
«Իմ քայլի» պատգամավորը գումար է վերցրել հարցեր կարգավորելու համար․ Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր զանգ եմ ստացել քրեակատարողական հիմնարկից։ Ազատազրկված մի տիկին (անունը...
Աղբյուր` Panorama.am
19:08
«Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով Երևանում և Արարատում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման...
Աղբյուր` Panorama.am
19:02
Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հետ
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ԱԱԾ-ն  քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հատուկ պետական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ճապոնացիների կարծիքով՝ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի
«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնել է օլիմպիական և...
Աղբյուր` Panorama.am
18:42
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց մեկ պատգամավոր
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծի քվեարկությունը, որը ստացավ ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
18:31
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Մարտի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել,...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մարուքյանն ու Սիմոնյանն անհամաձայնություն են հայտնել ՍԴ եզրահանգումների և հիմնավորումների հետ կապված
Որպես Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ուղիղ մեկ ամիս անց ՊՆ-ից պատասխանեցին՝ տեղեկատվություն առկա չէ
Հայ գերիներին չվերադարձնող Ադրբեջանին անցած ամսվա՝ փետրվարի 1-ին 16 հիվանդ ադրբեջանցի զինծառայող էր հանձնվել։ Ռուսական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}