Քաղաքական 17:51 25/01/2021 Հայաստան

Ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, պատերազմում հստակ պետական կառավարում չլինի ու այդ ամբողջ նահանջը խրախուսել ենք. Օհանյան

«Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացի շրջանակներում ամեն ինչ մի կողմ չդնել ու չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս 30 տարիների ընթացքում բանակցային գործընթացն առաջ են տարել, ինչ-որ մի արդյունքի են հասել, որ կարողացել են թեկուզ փխրուն, բայց ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակը պահպանել»,- «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկմնա ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա հարցնում է՝ ինչպե՞ս կարելի է խոսել թավշյա հեղափոխության մասին, բայց հասարակությունը բաժանել մի քանի մասերի. «Պետության առաջնորդը հոր նման պետք է լինի, իսկ հայրը իր չարաճճի զավակին օրվա ընթացքում վատ բաների համար ապտակ է հասցնում, միևնույն է, ընթրիքի ժամանակ ասում է՝ արի նստի, միասին ընթրենք:

Այսպիսի փոխադարձ հանդուրժողականության կարող են գալ կյանքի, պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ: Անփորձ մարդիկ են մանրախնդրության գնում, որն արտահայտվել է բոլոր օղակներում՝ սկսած պետության, կառավարության կառուցվածքի ոչ ճիշտ գնահատումից, ֆինանսական միջոցների ոչ ճիշտ օգտագործումիղ, մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ հարաբերությունների վատթարացումից, վերջացրած այս բանակցային գործընթացով»։

Նա նշեց, որ նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի՝ միգուցե չգիտակցելով, բայց շատ վատ կլինի, որ նրանք այդ ամենն իրականացրել են գիտակցելով։

Ս. Օհանյանի խոսքով, գերագույն հրամանատարը չի կարող խուսափել ռազմական կառավարումից. «Երբ որ մեր գերագույն հրամանատարն ասում է՝ ես միայն քաղաքական որոշումներ եմ ընդունում, բայց եղել են մեր ռազմական թատերաբեմում վայրեր, հատկապես այն տեղը, որտեղ մխրճում է եղել, հակառակորդը ճեղքել է մեր պաշտպանությունը, անձամբ պետք է տվյալ հատվածի  օպերացիաները հաստատեր, խորանար այդ ամեն ինչի մեջ ու համապատասխան ցուցումներ, որոշումներ ընդուներ»։

Ըստ  պաշտպանության նախկին նախարարի, այս պետական կառավարման ժամանակահատվածում չեն օգտագործվել ԱԺ հնարավորությունները, բոլոր պատգամավորների հնարավորությունները, հատկապես գործող մեծամասնության հնարավորությունները մեր երկիրը համախմբելու, մոբիլիզացնելու և տանելու հայրենական պայքարի, չեն օգտագործվել պաշտպանական ու անվտանգային հանձնաժողովի աշխատանքները բանակի հետ միասին զորահավաքն իրականացնելու համար։ Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է ամբողջական անցներ ռազմական ռեյսերի։

Ս. Օհանյանի խոսքով, կառավարությունը պետք է խորքում աջակցություն ցուցաբերի բանակին, ապահովի ամբողջությամբ բանակի թիկունքը և տնտեսական, և իրավական առումով, քանի որ իրավական ոլորտում բազմաթիվ թերություններ են եղել։

«Ըստ էության, խախտվել է մեր այն ազգային գաղափարախոսության մեջ գոյություն ունեցող առանձնահատկությունը, որ վտանգի պահին հայ ժողովուրդը միասնական է։ Վտանգի պահին մենք միասնական չեղանք, ընդհակառակը Ալիևը հոխորտաց, ինքը սկսեց պատերազմը, իր պատերազմն անվանեց հայրենական, փոխանակ մենք  այդ ամեն ինչը հակադրեինք, ներկայացնեինք, համախմբեինք մեր ողջ ժողովրդին հայրենական պատերազմ իրականացնելու համար»,- ասաց նա։

Ս. Օհանյանը պետական կառավարման մեջ նկատել է նաև չափազանց ցածր կարգապահության մակարդակ, պատճառներից մեկն այն է, որ ոտքի վրա են բոլորը ղեկավարում, ոտքի վրա որոշումներ ընդունում։

«Եթե այս ժամանակահատվածում լիներ պետության ղեկավարության խիստ մոտեցումներն իրավական, վարչական որոշումների ընդունման, պաշտոների, կոչումների վերաբերյալ, հասկանալի կլիներ, որ պատերազմի ողջ 44 օրվա ընթացքում որոշումներ են ընդունվել, փակել են այն ճանապարհները, որոնք իրենց մեջ  թերացումներ են պարունակել։ Ընդհակառակը՝ մխրճման գոտում եղել են «Ազգային հերոս»-ի կոչումներ։ Այսինքն՝ մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, ամեն ինչ արել ենք, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի ու այդ ամբողջ նահանջը խրախուսել ենք։ Սա է այն ճանապարհը, որ այս պատերազմի ժամանակ մենք տեսել ենք։

Իհարկե, մարտավարական օղակում էլ թերացումներ, բացթողումներ եղել են, բայց եթե ինչ-որ մի ստորաբաժանումում ձախողում է լինում, այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է, հիմա ձախողել է պետությունը ու պետք է փոխվի։

Այսօրվա իշխանությունները, որոնք ցույց են տվել իրենց պետական կառավարման անկարողությունը, բազմաթիվ տեղերում է սա արտահայտվել, այս ամենը շարունակվում է։

Նախապատերազմյան ժամանահատվածի ձախողումները բերել են պատերազմի ձախողումների։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա  մեր կառավարության ղեկավարը վերցրել է իր վրա ու ստորագրել։ Դա է պատճառը որ հունվարի 11-ին էլ առանց մեր կառավարության ղեկավարի ասել են՝ այս  4 կետը ստորագրի։

Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու։ Սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք մշտական  այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ։ Իհարկե, ոչ»,- ասաց նախկին նախարարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}