Գոհար Մելոյան. Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.
«ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախըտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը❗️
Վերոնշյալը մի կողմից հերթական անգամ ընդգծում է Եվրոպական կառույցների անկհայտ կանխակալ վերաբերմունքը, մյուս կողմից՝ արձանագրում ՀՀ դիվանագիտության, այս անգամ՝ խորհրդարանական դիվանագիտության հերթական տապալումը։
Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ, երբ շատ երկրների խորհրդարանական պատվիրակություններ այդ նիստին մասնակցում են հեռակա կարգով, արդյունքում էլ՝ հայկական պատվիրակությամբ չկարողանալ անգամ առաջնահերթություն ունեցող ռազմագերիների հարցը ներառել ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։
Եւ, ընդհանրապես, պետք է պարզել՝ գոնե փորձ եղե՞լ է գերիների հարցն օրակարգային դարձնելու ուղղությամբ։
Հ. գ. Դե իրենց խնդիրները ճանապարհորդելն ու ընդդիմությունն են»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ զեկուցող․ Ռազմագերիների հետ կապված իրավիճակը հուսահատորեն ծանր է
- Հայ ռազմագերիների հայրենադարձության հարցի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում
- Հայ ռազմագերիների վերադարձի հարցն առաջարկվել է ներառել այսօր մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում
- ԵԽԽՎ զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում և Ադրբեջանում, մեր առաջարկով կփորձի լինել Արցախում. Զոհրաբյան