Հնդկաստանի և Չինաստանի զինծառայողները բախվել են սահմանին
Հնդկաստանի Հիմալայան Սիկիմ նահանգի Նակու-Լա լեռնանցքի տարածքում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի սահմանային ուժերի զինվորների միջև: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել են տեղական աղբյուրները։
Հաղորդվում է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի զինվորականները փորձ են կատարել ներխուժել Հնդկաստանի տարածք, հնդիկ զինվորականները կանգնեցրել են նրանց: Բախումների արդյունքում վիրավորվել է 20 չինացի և չորս հնդիկ զինվոր:
Իրավիճակն արդեն վերահսկվում է տարածքում: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Այս տեղեկատվությունը հայտնվեց Հնդկաստանի և Չինաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչների բանակցություններից անմիջապես հետո, որոնց ընթացքում նրանք քննարկել են սահմանային շրջաններում տիրող իրավիճակը և զորքերի դուրսբերման խնդիրները: Հանդիպումը տևել է 15 ժամ, այն սկսվեց կիրակի և ավարտվեց երկուշաբթի առավոտյան 02:30-ին։ Սա իններորդ նման հանդիպումն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան