Ուկրաինայի ԱԳ նախարարը Ռուսաստանին անվանել է թշնամի, Նավալնիին՝ ընկեր
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պաշտպանում է Ալեքսեյ Նավալնիին ազատելու կոչերը, քանի որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թշնամին է։Կուլեբան նաև հիշեցրել է, որ Նավալնիին Ղրիմը համեմատել էր երշիկի բուտերբրոդի հետ ու հավելել, որ ուկրաինացիները չպետք է հրապուրվեն ռուս բլոգերով: Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունը դատապարտել էր Ռուսաստանի իրավապահ մարմինների գործողությունները՝ Ռուսաստանի Դաշնությունում չհամաձայնեցված բողոքի ցույցերի մասնակիցների ու ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալման մասնակիցների նկատմամբ:
Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ խորհուրդ է տվել Նավալնիի իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին՝ հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ այս թեմայով արտասահմանյան քաղաքական գործիչների հայտարարությունները «նախագիծ են հիշեցնում»:
Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը մտադիր չէ լսել Նավալնիի մասին արտերկրից հնչող հայտարարությունները: