Առողջություն 19:23 25/01/2021 Հայաստան

COVID -ի դեմ պայքարող բուժաշխատողների աշխատավարձը չեղած փաստաթղթի հիման վրա կրճատել են 54.5%-ով

Հեղինակ` Նարե Գևորգյան

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի աշխատակիցները կանգնել են փաստի առաջ. հունվարի 8-ին նրանք հիվանդանոցի հետ քաղիրավական պայմանագիր են կնքել՝ նախապես իմանալով, որ իրենց աշխատավարձերը կրճատվում են 15%-ով, բայց փաստաթղթում նշված է եղել, որ հերթապահության յուրաքանչյուր օրվա համար վճարվելու է 15 հազար դրամ՝ նախկին 33 հազար դրամի փոխարեն։

Եվ աշխատակիցների մեծամասնությունը, լինելով ուսանող, ստիպված համաձայնել է այս որոշմանը՝ հույս ունենալով, որ գոնե մինչև փաստաթղթի ստորագրումն ընկած ժամանակահատվածի համար կվարձատրվի նախկին պայմանագրին համապատասխան։

«Ի սկզբանե խոսակցություններ կային, որ աշխատավարձերի իջեցում է սպասվում, բայց որևէ օֆիցիալ բան չկար։ Հունվարին մեզ ասացին, որ նոր պայմանագիր պետք է կնքենք, ըստ որի՝ մեր աշխատավարձը 15%-ով, հետո ինչպես պարզ դարձավ շատ ավելի շատ՝ գրեթե 60% կրճատվելու է։ Նաև նշեցին, որ հունվարի մեկից սկսած հենց այդպես է հաշվվելու մեր աշխատավարձը։ Այսինքն՝ մեզ ամսվա կեսին ասում են, որ մինչ այդ եղած բոլոր սմենների համար ևս մենք պետք է 15 հազար դրամ գումար ստանանք։  Բայց այս դեպքում, անգամ եթե երկիրը ծանր տնտեսական վիճակում է, իրավական չէ, որ հետին ժամանակով պայմանագիր են մեզ հետ կապում։ Գոնե 14 օր առաջ պետք է մեզ ասեին, որ հունվարի 1-ից մեր աշխատավարձերն իջեցնում են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի աշխատակիցնրից մեկը, ում անունն իր ցանկությամբ չենք հրապարակում։

Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, երբ իրենք հայտնել են իրենց մտահոգությունների մասին, տնօրինությունից պատասխանել են՝ ուզում եք, ստորագրեք ու շարունակեք աշխատել, չեք ուզում՝ աշխատանքից դուրս եկեք։

«Մեզ այսօր կանչել են նոր պայմանագիր ստորագրելու, որը դեկտեմբերի 30-ի ամսաթվով է, որ իբր մենք այդ ժամանակ արդեն ծանուցվել ենք, թե հունվարի 1-ից մեր աշխատավարձերը պետք է նվազեն։ Բայց մենք չենք ծանուցվել։ Իրենք մեզ հետին թվով պայմանագիր են ստորագրել տալիս՝ ցույց տալու, որ օրինական դաշտում են աշխատում»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, բուժաշխատողը նշեց՝ եթե իրենց ի սկզբանե ասին, որ իրենք հունվարի 1-ից արդեն իջեցված աշխատավարձով են աշխատելու, իրենց մեծամասնությունը շարունակելու էր աշխատել, քանի որ ուսանողներ են և իրենց համար կարևոր է այդ աշխատանքը։

«Բայց մեզ, կոպիտ ասած, գցել են։ Այստեղ մեծամասամբ ուսանողներ են աշխատում, գրեթե 40 հոգի նույն խնդիրն ունի։ Երբ ապրիլին եկել ենք աշխատանքի, այստեղ բուժքույրեր չեն աշխատել, փախել են COVID-ից, իսկ այսօր հիվանդանոցի տնօրինությունն ասում է՝ դե չեք ուզում, դուրս եկեք, ձեր փոխարեն բուժքույրեր կբերենք, կաշխատեն»,- նկատեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, նրա խոսքով, իրենց հիմա ասում են, թե ուսանողներին չեն կարող որպես միջին բուժաշխատող ընդունել. «Միջին բուժաշխատողների աշխատավարձերը 3 հազար դրամով են կրճատել։ Բայց ուսանողները ունեն նույն պարտականությունները, ինչ դիպլոմ ունեցող բուժաշխատողները։ Ե՛վ 15 հազար դրամ, և՛ 30 հազար դրամ ստացողը անում է միջին բուժաշխատողի գործ»։

Նա նշեց, որ կենտրոնի տնօրինությունն իրենց ասում է՝ աշխատավարձերի կրճատումը նախարարի հրամանի համաձայն է իրականացվում։ Բայց, երբ իրենք խնդրել են ներկայացնել այդ հրամանը, որևէ փաստաթուղթ իրենց չի տրամադրվել։

«Մենք փորձել ենք նաև մյուս COVID կենտրոններից տեղեկանալ՝ կա՞ն աշխատավարձերի կրճատումներ, թե՞՝ ոչ, ու  տեղեկացել ենք, որ գոնե հունվար ամսվա համար նման որոշում չկա։ Եթե աշխատավարձերի համահարթեցում է լինում, չեմ կարծում, որ միայն մի կենտրոնին  պետք է վերաբերի»,- նշեց մեր զրուցակիցը։

Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ չկա նախարարի հրաման, ըստ որի՝ COVID կենտրոնների բուժաշխատողների աշխատավարձերը պետք է կրճատեն։

Մենք զանգահարեցինք նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, սակայն ընդունարանի աշխատակիցն ասաց, որ տնօրենի Ժ/Պ Սերգեյ Մանուկյանը ժողովի է։ Ավելի ուշ արդեն մեր զանգերն անպատասխան մնացին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}