Հայաստանի «ջրային մարգարիտը»՝ տիեզերագնացի օբեկտիվում
Ռուս փորձարկող- տիեզերագնաց Սերգեյ Կուձ-Սվերչկովը կարծում է, որ Սևանը Անդրկովկասի համար կարևոր և եզակի բնական օբյեկտ է։ Նա «Ինստագրամի» իր էջում հրապարակել է տիեզերքից արված Սևանի լուսանկարը և գրել․
«Սևանա լիճը հաճախ անվանում են Հայաստանի «ջրային մարգարիտը», քանի որ դա ԱՊՀ երկրների տարածքում ամենախոշոր բարձրադիր քաղցրահամ լիճն է։ Դրա երկարությունը 75 կիլոմետր է, իսկ առավելագույն խորությունը՝ 100 մետր։ Սևանը եզակի բնական օբյեկտ է, որը ոչ միայն տուրիստական կենտրոն է, այլև քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ