Բաքվի արվարձանում պայթյունից մեկ մարդ է մահացել
Մեկ մարդ է մահացել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից, վեցին փրկել են: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի ԱԻՆ-ից:
Մինչ այդ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Խիրդալանի բնակելի շենքում, և փլատակների տակ կարող են մարդիկ լինել:
«Արտակարգ իրավիճակների նախարարության շտապ փրկարարական ուժերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները երկհարկանի մասնավոր բնակելի շենքում, որը գտնվում է Աբշերոնի Խիրդալան քաղաքի 27-րդ թաղամասում: Փրկարարները փրկել են վեց քաղաքացու և գտել մեկ կնոջ դի»,-հաղորդել են այդ երկրի ԱԻՆ-ից: