ԵԽԽՎ հանձնաժողովը խորհուրդ է տվել հաստատել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել ամբողջությամբ հաստատել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԽԽՎ-ն վիճարկում է ռուսական պատվիրակության լիազորությունները:
«Մոնիթորինգի կոմիտեն խորհուրդ է տվել ամբողջությամբ հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները: Ուկրաինական պատվիրակության ոչ մի փոփոխություն չի աջակցվել: Հույս ունենք, որ ԵԽԽՎ-ն հետագայում էլ կառուցողական մոտեցում կցուցաբերի»,- ասել է Սլուցկին: