Բայդենը կատակել է՝ պատասխանելով Պուտինի հետ զրույցի մասին հարցին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ են խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Ria-ն։
Նշվում է, որ միջոցառման ավարտին տարածքից Բայդենի դուրս գալու ընթացքում լրագրողներից մեկը հարցրել է ամերիկացի առաջնորդին, թե ինչի մասին է խոսել Ռուսաստանի ղեկավարի հետ:
«Ձեր մասին: Նա ուղարկում էր իր լավագույն բարեմաղթանքները», - պատասխանել է Բայդենը:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է Պուտին-Բայդեն առաջին հեռախոսազրույցը՝ Ամերիկայի նոր ղեկավարի երդմնակալությունից հետո: