Քաղաքական 09:45 27/01/2021 Աշխարհում

Ադրբեջանն ամեն ինչ չարաշահում է քարոզչության համար՝ ներառյալ արվեստը. Սասունյան

Անցյալ շաբաթ Calvert Journal-ը հրապարակեց Լուչիա դե լա Տորեի հոդվածը՝ «Ալիևի ազդեցությունը. ինչպես են նեպոտիզմն (ընտանեվարությունն) ու ինքնագրաքննությունը կառավարում Ադրբեջանի արվեստը» խորագրով։

2020 թ․ հոկտեմբերի 2-ին՝ Արցախյան պատերազմի մեկնարկից երկու օր անց, Ադրբեջանի հսկա դրոշը տեղադրվեց Բաքվի YARAT ժամանակակից արվեստի պատկերասրահի ճակատամասին՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» հսկա պատգամով։

Դա ընդունելի չէր Թուրքիայում ծնված ծագումով քուրդ նկարիչ Ահմեդ Օգութի համար, որի «Ոչ մի բանաստեղծություն չի սիրում իր բանաստեղծին» ցուցահանդեսը 2020 թ․ մայիսից ցուցադրվում էր պատկերասրահում: Օգութը խնդրեց հանել քարոզչական պաստառը և համարձակորեն հայտարարեց՝ «Ես հրաժարվում եմ թույլ տալ, որ իմ աշխատանքը քաղաքական գործիքավորման զոհ դառնա»:

Պատկերասրահը հրաժարվեց հեռացնել դրոշը և փակեց Օգութի ցուցահանդեսը 2020 թ․  հոկտեմբերի 29-ին՝ նախատեսվածից երեք շաբաթ շուտ:

Ըստ Calvert Journal-ի հոդվածի՝ «Սա օրինակներից մեկն է, թե ինչպես է Ադրբեջանի ակնհայտորեն ծաղկող արվեստը թաքցնում ինչ-որ ավելի մութ բան՝ խորապես նեպոտիստական միջավայր, որը սովորաբար ճնշում է այլախոհ ձայները՝ ստեղծելով Ադրբեջանի` որպես ազատ, արվեստասեր ժողովրդի միջազգային կերպար»:

Օգութի նման արվեստագետները, որոնք հրաժարվում են աջակցել Ադրբեջանի քաղաքական քարոզչությանը, արագորեն վտարվում են և կորցնում բոլոր ստեղծագործական արտոնությունները:

Ամբողջ աշխարհում նկարիչներն անհանգստացած էին Ադրբեջանի կողմից լիազորությունների չարաշահման պատճառով՝  նկարչի իրավունքներն ու անկախությունը ոտնահարելու համար։ Սակայն, սա զարմանալի չէր նրանց համար, որոնք հետևել էին երկրի բռնապետ ղեկավարի կողմից կատարված բազմաթիվ այլ խախտումներին։

«Իլհամ Ալիևի և փոխնախագահ ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի կողմից ղեկավարվող Ադրբեջանի կառավարությունը բազմիցս քննադատվել է իրավապաշտպան խմբերի կողմից շարունակական գրաքննության, մարդու իրավունքների վատ ցուցանիշների և խիստ տարածված կոռուպցիայի համար: Եվ, հարևան բռնապետական վարչակարգերից շատերի նման, հայտնի է, որ նախագահի ընտանիքի անդամները, ԽՍՀՄ փլուզումից ի վեր, տիրապետում են երկրի խոշոր բիզնեսին՝ վաստակելով միլիոնավոր դոլարներ և Ալիևին տեղ ապահովելով աշխարհի ամենահարուստ նավթային միլիարդատերերի ցանկում», -գրում է Calvert Journal-ը:

YARAT պատկերասրահը հիմնադրել է նկարչուհի, համադրող, և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի զարմուհի Աիդա Մահմուդովան: Բաքվի «Մարիոթ» հյուրանոցը, որն ըստ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին լուսաբանման նախագծի» լրագրողների, ենթադրաբար կապված է Ալիևի դուստրեր Լեյլա և Արզու Ալիևաների հետ, YARAT-ի հիմնական գործընկերներից մեկն է», գրում է Calvert Journal-ը:

«Մահմուդովան նաև Ադրբեջանի ժամանակակից արվեստի պատկերասրահներից մեկի` Բաքվի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMa) տնօրենն է: Թանգարանը հիմնադրել է Մեհրիբան Ալիևան 2009-ին և այն ֆինանսավորվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից (որի նախագահն է Մեհրիբան Ալիևան, իսկ փոխնախագահը`Լեյլա Ալիևան), որը բարեգործական կազմակերպություն է և ստեղծվել է ի հիշատակ Ադրբեջանի նախկին նախագահի՝ գործող նախագահ Իլհամ Ալիևի հոր: Բաքվում Ադրբեջանի մշակութային մեկ այլ աստղային վայր է Հեյդար Ալիևի կենտրոնը: Հեյդար Ալիևի կենտրոնի ներկայիս տնօրենը Անար Ալաքբարովն է՝ Ադրբեջանի փոխնախագահի նախկին օգնականը և նախագահի ներկայիս օգնականը», հայտնում է Calvert Journal-ը:

Բաքուն ունի մի քանի այլ փոքր պատկերասրահներ, որոնք վերահսկվում են Ադրբեջանի կառավարության կողմից: ««Աղջկա աշտարակ» պատկերասրահը Բաքվում արվեստի մի վայր է, որի մասնաճյուղը Բեռլինում ղեկավարում է Էմին Մամեդովը, որը նաև աշխատում է որպես Հեյդար Ալիևի հիմնադրամի արվեստի համադրող: «Ադրբեջանի ժամանակակից արվեստը» շրջիկ ցուցահանդես է, որին աջակցում է Հեյդար Ալիևի կենտրոնը, այն շրջել է եվրոպական մայրաքաղաքներով, որտեղ Մեհրիբանն ու Լեյլա Ալիևան կազմակերպել են ճոխ հանդիսավոր բացումներ՝ եվրոպական կառավարության պաշտոնյաների և դիվանագետների մասնակցությամբ:

2020 թ․ նոյեմբերին պատկերասրահը բացեց «Զինված արվեստով» ցուցահանդեսը, որը ենթադրաբար նպատակ ուներ նպաստել խաղաղությանը Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, մինչդեռ YARAT-ի նման, բացահայտորեն աջակցում էր Ադրբեջանի կառավարության դիրքորոշման և օգտագործում քաղաքականապես հագեցած ռազմատենչ լեզու։

Kicik QalArt պատկերասրահը, Art ex East հիմնադրամի նախագիծն է և մայրաքաղաքում փոքր մասշտաբի մեկ այլ կարևոր վայր էր, թեև այժմ փակ է, պատկանել է արվեստի գործեր հավաքող և ֆինանսիստ շվեյցարացի Օլիվիե Մեստելանին: Նախկինում Մեսթելանը «Աթահոլդինգ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի կազմում էր, որը ղեկավարում էր «Աթաբանկը»՝ Ադրբեջանի խոշորագույն առևտրային բանկերից մեկը, որն այժմ սնանկ է և պատկանում է «Ավանդների ապահովագրության ֆոնդին» (ADIF):

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից 2011 թ. իրականացված հետաքննության, համարվում էր նաև, որ Մեսթելանը Պանամայում տեղակայված երեք օֆշորային ընկերությունների գանձապահն էր, որոնք կապված էին «Ազերֆոն» Բաքվի հեռահաղորդակցական ընկերության հետ, որը կապեր ուներ Արզու և Լեյլա Ալիևաների հետ»,  գրել է Calvert Journal-ը:

Արաբական ծոցի և Կասպից ծովի տարածաշրջանում ժամանակակից արվեստի զարգացումն ուսումնասիրող մասնագետ Լեսլի Գրեյը բացատրել է, որ Ադրբեջանը և այլ երկրներ օգտագործում են ժամանակակից արվեստը որպես գործիք երկրի միջազգային վարկանիշը վերափոխելու համար:

Ադրբեջանի ղեկավարները հետաքրքրված չեն արվեստով հանուն արվեստի: «Նրանք հույս ունեն արվեստն օգտագործել որպես գործիք միջազգային ուշադրությունը գրավելու այլ բաների վրա՝ շեղելով բանտարկված լրագրողների և ազատ խոսքի դեմ ճնշումներից», հայտնել է Calvert Journal-ը։

Ադրբեջանի կառավարությունը նաև օգտագործել է իր ներդրումներն աշխարհի շուրջ  ժամանակակից արվեստում՝ իր ուժը ներկայացնելու և բարի կամք հաստատելու համար։ «Մեհրիբան Ալիեւան, Հեյդար Ալիևի Հիմնադրամի միջոցով, առատաձեռն գումարներ է նվիրաբերել այնպիսի մշակութային հաստատությունների, ինչպիսիք են Վերսալյան պալատը, Փարիզի Լուվրը և Վատիկանի թանգարանները, ինչպես նաև 1995 թ. նրա ստեղծած հասարակական բարեգործական «Ադրբեջանի մշակույթի բարեկամներ» հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է գեղարվեստական ցուցահանդեսներ արտերկրում», տեղեկացնում է Calvert Journal-ը:

Արդյունքում, «2004 թ. Մեհրիբան Ալիևան նշանակվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ինչը պարգև էր միջազգային մշակութային փոխանակումը խթանելու նրա գործունեության համար: Ավելի ուշ՝ 2010-ին, Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ից ոսկե մեդալ ստացավ «միջմշակութային երկխոսություն հաստատելու գործում» իր գործադրած ջանքերի համար:

Տարիների ընթացքում Ադրբեջանը հատկապես բարենպաստ հարաբերություններ է ունեցել ՄԱԿ-ի այդ մարմնի հետ. 2015 թ․ հոկտեմբերին, Մեհրիբան Ալիևայի խնդրագրով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Փարիզի իր կենտրոնակայանում հյուրընկալեց ցուցահանդես, որը որքան էլ հեգնական է, կոչվում էր «Ադրբեջան`հանդուրժողականության երկիր»:

Բացման արարողության ժամանակ, երբ մի լրագրող Ալիևային հարցրեց, թե արդյոք ցուցահանդեսի վերնագիրը համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանում, հաշվի առնելով, որ երկիրը «շատ քաղբանտարկյալներ ունի բանտում», Ալիևան հերքեց դա և շրջվեց, մինչ անվտանգության աշխատակիցները հեռացրեցին լրագրողին: Հարաբերությունները հատկապես բարեհաջող էին Մեհրիբան Ալիևայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի միջև 2009-2017 թվականներին։

Նրանց հարաբերությունները հետաքննության ենթարկվեցին 2017-ին, երբ Բոկովայի ամուսինը`Կալին Միտրևը, հետաքննվեց Բուլղարիայի գլխավոր դատախազի կողմից` ադրբեջանական ընկերությունների կողմից իր [բանկային] հաշիվներին կատարված վճարումների մասին լրատվամիջոցների հրապարակումների կապակցությամբ: Դրանից հետո Բոկովան նամակ գրեց «Գարդիան» թերթին՝ պաշտպանելով Ադրբեջանի հետ իր հարաբերությունների արդարացիությունը, սակայն երբեք բացահայտ չխոսեց ամուսնու ստացած գումարների կամ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցում իր դիրքորոշման մասին», գրել է Calvert Journal-ը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից արվեստի խայտառակ օգտագործումը բացահայտվեց 2011-ին, երբ «Ադրբեջանը գրաքննեց իր իսկ արվեստի գործը Վենետիկի Բիենալե՝ աշխարհի ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր ցուցահանդես՝ թաքցնելով իր սեփական նկարիչներից մեկի աշխատանքը կտավի տակ։

Մոսկվաբնակ նկարչուհի Այդան Սալախովայի «Սպասելով հարսին» աշխատանքը, որը ցույց էր տալիս մի կնոջ ոտքից գլուխ սև քողով, և մեկ այլ քանդակ, որը ցույց էր տալիս Մեքքայի Սև քարը, ամփոփված արգանդի նմանվող մարմարե շրջանակում, թաքնված էին սպիտակ շորի տակ: Հետագայում [Ադրբեջանի] կառավարությունը պնդեց, որ այդ արվեստի գործերը «վնասվել էին տեղափոխման ընթացքում», մինչդեռ ցուցահանադեսի բարձրաստիճան աղբյուրները պարզաբանեցին, որ աշխատանքները գրաքննության են ենթարկվել՝ համարվելով վիրավորական իսլամի համար», գրել է Calvert Journal-ը:

Ադրբեջանի կողմից արվեստի չարաշահման հարցում ոչինչ զարմանալի չէ։ Կառավարությունը, որի զինվորները կտրում են գերեվարված հայերի գլուխներն ու ականջները, կարող է հեշտությամբ շահագործել արվեստը՝ քողարկելու իր կոռուպցիան և մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}