Քաղաքագետ. Գործընթացներն արդեն վաղուց ստվերային են գնում
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Ինչու՞ եք նեղվում Զարիֆի հայտարարություններից։
Դեռ պատերազմի ընթացքում երկու անգամ գրել եմ, թե ինչ ենք արել Իրանի մասով ինֆոյի հետ, ավելի շուտ ու՞մ ենք այն փոխանցել։
Եթե մենակ էդ ինֆոյով լիներ, ամեն բան գոնե «շտկելի» կլիներ։ Տրվել են խոստումներ, փոխանցվել են ցուցակներ։
Ջուրն է գցվել տարիների աշխատանքի արդյունք, զրոյացվել են ամուր ու աշխատող կապեր՝ ռեգիոնալ կապեր։
Մեր նվիրյալներին են գցել հարվածի տակ։
Ի դեպ, ես չեմ բացառում, որ ԱԳ գործող նախարարը միգուցե տեղյակ էլ չէ այս ամենից։
Տևական ժամանակ ՀՀ-ում արտաքին քաղաքականությունը այլ խողովակներով է իրացվում։
Ի դեպ, երբ Բոլտոնը եկավ ռեգիոն, հիմնական հարցը հետևյալն էր՝ դու(ՀՀ-ն) ու՞մ հետ եք, մեր, թե՞ ոչ մեր։
Հետաքրքիր զուգադիպություն՝ ԱՄՆ-ի հակառակորդ երկրի ԱԳ նախարարը նույն հարցով է եկել, որն, իրականում, այս պարագայում մեր դեպքում միայն ֆորմալ պատասխան ունենալու քայլ է։ Գործընթացներն արդեն վաղուց ստվերային են գնում ու, ի դեպ, ամեն օր փոփոխվում։
Սակայն ներկա միտումների ներքո մենք, կարծես, բրիտ. անգլերենի ակցենտ ունեցող թուրքերեն խոսողների հետ ենք։
Ի դեպ, սա իմ գնահատականը չէ, սա «լավ» կամ «վատ» չէ, սա մի տեսակ շատ ավելի քմահաճ երևույթ է՝ այսինքն «փաստ»»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Այվազյան. Մենք հարգում ենք Իրանի մոտեցումները
- Զարիֆ. Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին
- Վաղը կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Իրանը ներդրել է հսկայական ջանքեր, որպեսզի ներկայացնի տարածաշրջանային լուծում. Զարիֆ
- Լավրովն ու Զարիֆը հետաքրքրված են խորացնել համագործակցությունը՝ Ղարաբաղում իրավիճակի շուրջ
- Վարդան Ոսկանյան. Հայաստանին անհրաժեշտ է հաղթանակ
- Գևորգ Դանիելյան. Իրանը հաշվի է առնում նոր իրողություններում իր շահերի նոր վեկտորները
- Զարիֆ. Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով
- Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ
- Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Թբիլիսի