Քաղաքական 10:16 27/01/2021 Աշխարհում

Տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի մասին հայտնում են Սպիտակ տունը և Կրեմլը։

ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները նշում են, որ Բայդենը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության կապակցությամբ: Բացի այդ, Բայդենը Ռուսաստանի նախագահի վրա ճնշում է գործադրել իր երկրի նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնելու և Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին թիրախավորելու պատճառով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Երկու նախագահները պայմանավորվել են, որ կողմերը շտապ աշխատանքներ կսկսեն New Start-ի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների վերահսկման վերջին պայմանագրի երկարաձգման շուրջ՝ նախատեսելով ավարտել բանակցությունները նախքան հաջորդ ամիս պայմանագրի ժամկետի լրանալը:

«Մոտակա օրերին կողմերը կավարտեն անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք կապահովեն պայմանագրի հետագա գործունեությունը», - հայտարարել է Կրեմլը:

Ի տարբերություն իր նախորդի, Բայդենը, սակայն, մեծ հույսեր չի փայփայում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում, բայց փոխարենը ազդարարում է, որ ցանկանում է կառավարելի դարձնել տարաձայնությունները Սառը պատերազմի նախկին հակառակորդի հետ` առանց դրանք կարգավորելու կամ կապերը բարելավելու: Նա չի փնտրում ուղիղ առճակատում ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով ներքին ծանր օրակարգը և Իրանի ու Չինաստանի հետ կապված հարցերը:

Մոսկվան անցյալ շաբաթ դիմել էր հեռախոսազրույցի խնդրանքով, ասում է անանուն պաշտոնական աղբյուրը: Բայդենը համաձայնվել է, բայց ցանկանում էր նախ պատրաստվել իր թիմի հետ և խոսել եվրոպացի դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ:

Երեքշաբթի օրը Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ: Բայդենը ձգտում է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների միջև: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը նույնպես տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության պայմանագրին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին դաշինքի վստահ ղեկավարման համար և հայտարարել, որ մտադիր է խորհրդակցել և աշխատել դաշնակիցների հետ ընդհանուր անվտանգության ողջ օրակարգի շուրջ, ներառյալ Աֆղանստանի, Իրաքի և Ռուսաստանի հետ կապված հարցերը, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Պուտինի հետ հեռախոսազրույցում Բայդենը իր մտահոգություններն է հայտնել SolarWinds ծրագրային ապահովման վրա լայնածավալ կիբերհարձակումների մասին, որոնց թիկունքում է Ռուսաստանը, ինչպես նաև այն հանգամանքի, որ ռուսները պարգևատրում են առաջարկել թալիբներին՝ Աֆղանստանում ամերիկյան զինվորականներին սպանելու համար:

Կրեմլի հաղորդագրությունը չի անդրադարձել երկրների միջև ամենավիճահարույց հարցերին, չնայած նշված է, որ ղեկավարները քննարկել են նաև «երկկողմ և միջազգային օրակարգի սուր հարցեր»: Այն որակել է զրույցը «անկեղծ և գործնական», որը հաճախ կիրառվում է լարված քննարկումները դիվանագիտորեն նկարագրելու համար: Այստեղ նաև ասվում է, որ Պուտինը շնորհավորել է Բայդենին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և «նշել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կապերի կարգավորումը կծառայի երկու երկրների շահերին»:

Քննարկված հարցերի թվում էին կորոնավիրուսի համաճարակը, Իրանի միջուկային համաձայնագիրը, Ուկրաինան և առևտրի ու տնտեսության հետ կապված հարցեր:
Հեռախոսազրույցը տեղ ունեցավ, երբ Պուտինը առերեսվում է հանգստյան օրերին ավելի քան 100 քաղաքներում Նավալնիի կողմնակիցների ցույցերի հետևանքներին: Բայդենի թիմն արդեն խիստ արձագանքել է բողոքի ցույցերի բռնաճնշմանը, որի ընթացքում ավելի քան 3700 մարդ է ձերբակալվել ամբողջ Ռուսաստանում, այդ թվում `ավելի քան 1400-ը՝ Մոսկվայում: Առաջիկա հանգստյան օրերին նախատեսվում են ավելի շատ բողոքի ակցիաներ:

Պուտինի ամենահայտնի քննադատ Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո, որտեղ նա անց էր կացրել մոտ հինգ ամիս՝ վերականգնվելով թունավորումից հետո, ինչի կազմակերպման մեջ նա մեղադրում է Կրեմլին: Բայդենը նախկինում դատապարտել է քիմիական զենքի օգտագործումը: Կրեմլը հերքել է բոլոր մեղադրանքները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:05
Միքայել Մինասյան. Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է
«Նիկոլի համար կարևոր է ամեն ինչ քանդելը, ընդդիմության համար՝ կործանումից հնարավորինս շատ բան փրկելը»։
Աղբյուր` Panorama.am
22:58
Ստեփան Դանիելյան. Պլան D
«Լավագույն տարբերակը կառավարության հրաժարականն է ու ժամանակավոր կառավարության ձևավորումը, սակայն գործող Թյուրիմացությունը ցանկացած եղանակով դրան չի գնա, մնում է պլան D-ն»։
Աղբյուր` Panorama.am
22:11
Իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի վրա. Ղազինյան
«Սահմանադրությամբ  Գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու որևէ ընթացակարգ սահմանված չէ, այսինքն՝  ի սկզբեն առոչինչ...
Աղբյուր` Panorama.am
21:08
Գորիսի փոխքաղաքապետ. Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը  գրում է. «Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում,...
Աղբյուր` Panorama.am
20:39
«Հայրենիքի փրկության շարժման» մարտի 3-ի հանրահավաքը՝ լուսանկարներով
Բաղրամյան պողոտայում, ԱԺ շենքի դիմաց այսօր՝ մարտի 3-ին, տեղի ունեցավ  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։ ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է․ ՊՆ
Մարտի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական...
Աղբյուր` Panorama.am
20:24
ԱՀ արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը․ Ա․ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել կտրուկ գործողություններ․ Վազգեն Մանուկյան
 «Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնի մարզերում, ինչպես նաև մարտի 6-ին հանրահավաք կանցկացնի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին
Նա ունի որոշակի խարիզմա, նրա խոսքը լայն զանգվածների համար ընկալելի է։ Բայց տարիներ շարունակ ինքն իրեն անընդհատ կրկնում է և արդեն մարդկանց վրա...
Աղբյուր` Panorama.am
19:58
Այն փորձությունը, որը նա բերեց Արցախի գլխին, նույնը կբերի նաև Հայաստանի գլխին․ Գ․ Մինասյան
Եթե դրանք տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի օրոք, ապա երկիրը ճգնաժամից դուրս չի գա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀԿ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
19:55
Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան
Բանակից հետո հերթը ոստիկանությանն է։ Այս մասին ընդդիմության հանրահավաքի ընթացքում ասաց Վազգեն Մանուկյանը։ «Ոստիկանությունը շատ վայրագ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Մենք չենք տեսել դիպուկահարներ․ փոխոստիկանապետ
Հանրահավաքների մասնակիցներին ինչո՞ւ չէր տեղեկացվել, որ լուսաձայնային նռնակներ են տեղադրված, որպեսզի Ազգային ժողովի շենքին մոտենալիս զգույշ...
Աղբյուր` Panorama.am
19:41
Լևոն Արոնյանը ասել է Սերժ Սարգսյանին, թե երբ կվերադառնա
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխության մասին: «Ես...
Աղբյուր` Panorama.am
19:33
Այն ինչ-որ մենք ուզում էինք՝ չստացանք, ստացանք՝ կիսատ-պռատ․ Վազգեն Մանուկյան
Պատերազմից անմիջապես հետո սկսեցինք շարժում ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով։ Այս մասին ընդդիմության հանրահավաքի ընթացքում իր ելույթում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց  է ունեցել  Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Մեղքի զգացում ունե՞ք պատերազմում զոհված մեր հազարավոր զինվորականների, հայրենակիցների համար.Աննա Կոստանյանը՝ Փաշինյանին
«Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված մեր հազարավոր զինվորականների,...
Աղբյուր` Panorama.am
19:11
Որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ, ոչ՛ իրավաբանորեն և ոչ՛ էլ այլ կերպ. Ավինյանի վստահեցումը
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ, ոչ՛ իրավաբանորեն և ոչ՛ էլ այլ կերպ»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
19:09
Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք դիպուկահարների թիրախում․ Ա․ Աշոտյան
Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաղրամյան պողոտայում հազարավոր հայրենակիցների հետ ենք։ Նկարի վրա...
Աղբյուր` Panorama.am
18:56
Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել «Ազատություն» լրատվական կենտրոնի լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր քննչական կոմիտեից ստացել է ծանուցագիր։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ընդդիմության հանրահավաքը շարունակվում է, սպասում են Արմեն Սարգսյանի որոշմանը
Ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում։ Ինչպես տեղեկացրեց ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը, որ անկախ Արմեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Միգուցե դուք թաքուն և աննկատ վարչապետ դառնալու միտք ունեք. Անի Սամսոնյանը՝ Ավինյանին
«Որպես, վարչապետ, կառավարության ղեկավար, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար ինչքա՞ն անադեկվատ որոշումներ եք կայացրել, որքան սահմաններ...
Աղբյուր` Panorama.am
18:25
Իտալիայի խորհրդարանում հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին
Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնել է Թբիլիսի
Հայաստանի  ֆուտզալի հավաքականը մեկնել է Թբիլիսի,որտեղ  մարտի հինգին  տեղի կունենա «Եվրո-2022»-ի որակավորման փուլի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Տարբերակ է՝ ոստիկանությունը որոշել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ ու այդ հայտարարությամբ հիմքեր է ստեղծում. Վանեցյան
«Իհարկե, անթույլատրելի ու անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը: Այստեղ խաղաղ ցուցարարներ են, արդեն որերորդ օրն է մենք ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մենք միասնաբար պետք է ցեմենտենք այն արգանդը, որ նման դավաճաններ է ծնել. Ռուբեն Հովհաննիսյան
«Ինչպես Արցախյան շարժման օրերին մտավորականությունը ժողովրդի հետ էր, հանդիսանում էր՝որպես տանիք մեր խնդիրների, այդպես էլ հիմա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:07
Եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4-8-ը
Միջազգային օլիմպիական կոմիտեում Տոկիոյի խաղերի բռնցքամարտի մրցաշարը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն պաշտոնական գրություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}