Հասարակություն 19:02 27/01/2021 Հայաստան

Շամլուղի փլուզվող շենքի բնակիչներին խիստ զայրացրել է Լոռու մարզպետի պատասխանը

 ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար` Անդրանիկ Փիլոյանին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Արմեն Ղուլարյանին, ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանին,ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար՝ Արկադի Թամազյանին:

Նշենք, որ շենքը վթարային կարգ ունի և բնակիչները պատկան մարմիններից պահանջում են գոնե ամրացում կամ հիմնանորոգում, քանի որ  շենքը փլուզման շեմին է։ 

Շամլուղի փլուզվող շենքի բնակիչներին խիստ զայրացրել է Լոռու մարզպետի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին։ Շամլուղցիները մարզպետից և համայնքի ղեկավարից 2 տարվա վաղեմության պատասխանների կրկնություն են ստանում, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներից՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար` Անդրանիկ Փիլոյանին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Արմեն Ղուլարյանին, ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանին, ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար՝ Արկադի Թամազյանին:

«Հարգելի իշխանություններ,

Մենք պատկան մարմիններից ստացել ենք մեր՝ հունվարի 13-ին տարածած դիմումին ի պատասխան գրություններ:

Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի կողմից ս.թ. հունվարի 21-ին ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանին ուղղված գրությունում նախ շեշտվում է, որ՝ «համայնքում առկա են նմանատիպ մի քանի շենքեր», ապա հավելվում է, որ Շամլուղի 1-ին փողոցի համար 10 շենքի բնակիչների «դիմումի համաձայն ընդհանուր հիմնանորոգման ամրացումը իրենից ներկայացնում է ֆինանսական մեծ միջոցներ, որը ներկա պահին համայնքը ոչ սուբվենցիոն ծրագրով և ոչ էլ այլ ծրագրով ի վիճակի չէ կատարել»: Միևնույն ժամանակ պարոն Թամազյանն ամփոփում է. «Համապատասխան ֆինանսական միջոցների կամ ՀՀ կառավարության կողմից այլ ծրագրերի առկայության դեպքում համայնքը կարող է կատարել ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի և մնացած մյուս շենքերի հիմնանորոգումը»:

Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանին ուղղված ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանի գրությունից տեղեկանում ենք. «Լոռու մարզի 3-րդ կարգի վթարայնության տարբեր աստիճաններ ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի հիմնախնդիրը համարվում է մարզի գերակա խնդիրներից մեկը ու ներկայացված է ՀՀ կառավարություն, որտեղ ընդգրկված է նաև Շամլուղի 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքը (սեյսմիկ հետազոտության է ենթարկվել 2019թ.): Այն մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և քննարկման փուլում է»:

Միևնույն ժամանակ, պարոն Խաչատրյանն էլ իր հերթին նշում է. «Կիսելով բնակիչների անհանգստությունը, ինչպես նաև հաշվի առնելով խնդրի կարևորությունը Լոռու մարզպետարանում Ախթալա համայնքի ղեկավարի հետ կրկին քննարկում է իրականացվել հնարավոր լուծումների վերաբերյալ, որի արդյունքում՝ այն սուբվենցիոն կամ այլ ծրագրերով հնարավոր չէ ներկայումս իրականացնել, հաշվի առնելով շենքի հիմնանորոգման համար պահանջվող ֆինանսական միջոցների բացակայությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացվելու դեպքում»:
Հարկ ենք համարում նշել, որ նույնաբովանդակ պատասխաններ մենք ստացել էինք թե՛ 2019-ին, թե՛ 2020-ին: Բայց այս ընթացքում առկա են նոր իրողություններ և հենց դրանց առկայությունն է ստիպել մեզ կրկին դիմել Ձեզ: Ասել է թե՝ փլուզվող շենքը հնարավոր է վերանորոգել, եթե՝ «հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրեր» լինեն: Իսկ ե՞րբ կլինեն նման ծրագրեր, 2030 թվականի՞ն, գուցե 2040 թվականի՞ն, կամ՝ 2050 թվականի՞ն, երբ մեր շենքն արդեն վաղուց հիմնովին փլուզված կլինի՞...

Մենք տեղյակ ենք, որ ՀՀ Լոռու ամենամեծ և ամենախիտ բնակեցված մարզում, ցավոք, երկրաշարժից տուժած, վթարային շենքերը մեծ թիվ են կազմում` 200-ից ավելի: Բայց մենք ստիպված ենք դիմել պատկան մարմիններին միայն հետևյալ պատճառով. դեռ տարիներ առաջ շենքի ճակատային մասում գտնվող երկրորդ հարկի մեկ փոքր պատշգամբը պոկվել էր, այն գոյություն չունի, մենք տեսնում ենք, որ հիմա նույն ճակատագիրը սպասում է մյուս՝ բնակեցված տների փոքր, քարե պատշգամբներին, որոնց տակերից ներկա պահին քարեր են պոկվում, գոնե դրանք ամրացնելը, վստահաբար, աստղաբաշխական ֆինանսական միջոցներ չի պահանջում համայնքից, մարզից և կառավարությունից:

Ինչ վերաբերում է շենքի ետնամասի մեծ՝ փայտե պատշգամբներին, դրանցից փայտեր են պոկվում ներքևի հարկի բնակիչների գլխին: Եվ ի դեպ, այստեղ մեկ պատշգամբի փլուզումը շղթայական ռեակցիայով փլուզելու է նաև մյուս պատշգամբները: Աստված մի արասցե, այդպիսի ընթացքի դեպքում կառավարության համար ավելի մեծ ծախսե՞ր չեն անհրաժեշտ լինելու, քան հիմա: Շենքի վրա առկա մի քանի սանտիմետրանոց ճաքերը չվերացնելու հետևանքով՝ հիմա շենքի տարբեր հատվածներից պոկվում են քարեր: Վերջին փլուզումը տեղի ունեցավ դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին, որի արդյունքում 7-8 պարկ քար է հավաքվել:

Մենք ուրախ ենք, որ մեր համայնքի ղեկավարն անհանգստացած է համայնքի «նմանատիպ մի քանի շենքերով» նույնպես, բայց ստիպված ենք արձանագրել, որ Շամլուղի ամենահին՝ 1936թ.-ին կառուցված, Շամլուղի կենտրոնական հրապարակի վրա գտնվող 10-րդ շենքի վիճակում գտնվող այլ շենք չկա, որի մեկ պատշգամբը պոկվել-վերացել է, իսկ մյուսներն արդեն փլուզվում են: Հետևաբար, այս նոր իրողությունների պայմաններում, պահանջում ենք պատկան մարմիններից կազմված նոր խումբ այցելի մեր շենք, տեղում՝ բնակիչների տների ներսում վերջին երկու տարիների ընթացքում արձանագրված նոր իրավիճակին ծանոթանալու համար, մասնավորապես՝ պատշգամբների կախված հատակների թեքությանն ու շարժին, մուտքերի առաստաղների ու հատակների վիճակին:

Ամեն օր նման պատշգամբներում կանգնած մարդկանց, որոնց ոտքերի տակ գետինը կախված ճռռում է, գլխավերևում վերևի հարկի փայտե պատշգամբների հատակից փայտերն են ճոճվում, իսկ շենքի ճակատային մասի փոքր պատշգամբներից քարեր են պոկվում, այդ մարդկանց կոչ անել՝ «հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրերի» սպասել, համաձայնեք, ոչ միայն արդար չէ, այլև՝ խիստ զարմանալի է: Այս երկու տարի և չորս ամիսների ընթացում մեր շենքի համար, օրինակ, պատերի կոսմետիկ ամրացման, կամ՝ պատշգամբների ուժեղացման ծախսերի հաշվարկ ինչո՞ւ չի իրականացվում պարզելու համար՝ թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն այս աշխատանքներն առանձին, մաս-մաս կազմակերպելու դեպքում:
Հիշեցնենք նաև, որ մենք՝ շենքի բնակիչներս ու սեփականատերերս, այնքան սրտացավ ենք մեր շենքի ճակատագրով, որ 1 մուտքի բնակիչներով, ոգևորված՝ 2019թ. ամռանը շենքի տանիքի կառուցումից, մեր միջոցներով փոխեցինք 1 մուտքի 3 հարկերի պատուհանները, մուտքի երկաթյա դուռ տեղադրեցինք, մուտքի դռան վրա՝ պաշտպանիչ կամար, ներկեցինք շենքի ճակատային մասի բոլոր փոքր քարե պատշգամբները, որոնց տակերից հիմա քարերը պոկվում են և սկսել են երևալ այդ պատշգամբների «կմախքները»: Շատ գովելի է այն փաստը, որ համայնքն արդեն իր միջոցներով 1970-ական թվականներին կառուցված շենքերում կարողանում է կատարել նմանատիպ աշխատանքներ՝ առանց նույնիսկ սպասելու շենքերի բնակիչների դիմում-բողոքների ու խնդրանքների:

Բայց մեզ համար անհասկանալի է, որ արդեն իսկ փլուզվող, 1936թ. կառուցված շենքի բնակիչների նոր դիմումի, անհետաձգելի լուծում պահանջող նոր խնդիրների առկայության պայմաններում հարցը կրկին դիտարկվում է՝ «նմանատիպ մի քանի այլ շենքեր էլ կան» գնահատականով: Ո՛չ, Շամլուղում, արդեն պոկված ու այժմ պոկվող պատշգամբներով, 3 և ավելի հարկանի մեկ ուրիշ շենք չկա, 10-րդ շենքն այս առումով, ցավոք, ամենավատթարագույն, ամենասոսկալի ու ամենավտանգավոր վիճակում է գտնվում և, հետևաբար, պատկան մարմիններից ակնկալում ենք ավելի լուրջ մոտեցում, ոչ թե մեկ-երկու տարվա վաղեմության պատասխան-գրությունների կրկնությունը՝ մեր հրատապ լուծում պահանջող դիմումին ի պատասխան:

Մեզ խիստ մտահոգում է, որ՝ մարզում, համայնքում, Շամլուղում «այլ նմանատիպ շենքեր էլ կան...», արդեն երկու տարի հնչող ձևակերպումներով 10-րդ շենքի փուլ առ փուլ խնդիրները լուծելու հնարավորությունը համապետական մասշտաբներով ծրագրերի, հսկայական ծախսերի հետ է կապվում և մեր բարձրացրած խնդիրն արհեստականորեն արգելափակելու քաղաքականություն է տարվում:
Մենք հատուկ ընդգծում ենք, որ ուրախ ենք, որ մեր համայնքում և կոնկրետ Շամլուղում մեր շենքից ավելի ուշ՝ 1970-ական թվականներին կառուցված, ավելի թարմ վիճակում գտնվող շենքերում իրականացվեցին վերանորոգման համալիր ծրագրեր, ինչպես նաև ավելի վաղ, մեր շենքի տանիքը 2019թ. վերջապես վերանորոգվեց, բայց՝ իշխանություններին և համայնքի ղեկավարին ուղղված մեր դիմումից հետո, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարին և ՀՀ կառավարությանը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2019թ. մարտի 18-ին ստացել էինք գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից, որում նշված էր. «ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. մարտի 4-ի № ՔՏՄ /11.2/469-19 գրությամբ տեղեկացվել է, որ շենքում կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է կատարել շենքի տանիքի և գլխավոր մուտքի կողմից բաց պատշգամբների վերանորոգում»: Իսկ ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերին, ստացել էինք գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ մեր 2018թ. նոյեմբերի 7-ի բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում ասվում էր. «Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

Հետևաբար, մեզ հետաքրքրում է, 2 տարի առաջ արձանագրված վերոնշյալ ձևակերպումը՝ «10-րդ շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում», չի ենթադրո՞ւմ փլուզվող մեկ շենքի գոնե փուլ առ փուլ խնդիրների լուծում, երբ ակնհայտ է, որ սկսվել է 1936թ. կառուցված 10-րդ շենքի փլուզումը: Այս համատեքստում՝ պահանջում ենք և հրավիրում ենք մասնագետների նոր խմբի՝ տեղում գնահատելու շենքի ամրացման փուլ առ փուլ գործընթացի ֆինանսական միջոցները գնահատելու, որոշելու նպատակով:

Գիտակցելով, որ մեր մարզում և ամբողջ Հայաստանում, բազմաբնակարան վթարային շենքերը գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում, մենք ստիպված ենք արձանագրել, որ 10-րդ շենքի փլուզումը շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս, ամեն ձյուն ու անձրևից հետո ավելի ակնառու է դառնում՝ իրական վտանգ ներկայացնելով այդ շենքում մշտապես ապրող, իսկ գարնան և ամռան ամիսներին իրենց բնակարաններ այցելող բնակիչների կյանքի համար:

Ուստի, կոչ ենք անում Սուրեն Պապիկյանին, Արամ Խաչատրյանին, Արկադի Թամազյանին և պատկան մյուս մարմինների պատասխանատուներին հարցին մոտենալ առաջնահերթ խնդիրները՝ տարբերակելու, գնահատելու ու ֆիքսելու տեսանկյունից, այլ ոչ թե 1՝ փլուզման եզրին կանգնած շենքի խնդիրը հանրապետական մակարդակով ծրագրերի լինել-չլինելու և կամ՝ «նմանատիպ այլ շենքերի» հետ հավասարության նշան դնելու մակարդակում դիտարկել, որով փաստորեն արհեստականորեն խնդիրի լուծումն արգելափակելու մարտավարություն է ցուցաբերվում:

Որպես հրատապ լուծում պահանջող խնդիր՝ Շամլուղի կենտրոնական հրապարակում գտնվող 10-րդ շենքի համար առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գոնե այս տարի գումար հատկացնել պատշգամբների ամրացման համար, որպեսզի դրանք փրկվեն հիմնովին փլուզումից, իսկ հաջորդ տարի արդեն՝ պատերի ամրացման համար: Սկսե՛ք փոքր քայլերից, յուրաքանչյուր գործ՝ սկսվում է մեկ քայլից: Ափսոս են կառավարության, համայնքի և բնակիչների միջոցներով մեր փլուզվող շենքում կատարված աշխատանքները:

Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներ ու սեփականատերեր
27 հունվարի, 2021թ.»,-ասվում է բաց նամակում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:27
Թուրքիայում զոհվել է «Բայրաքթարների» ստեղծմանը մասնակցած գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը
Թուրքիայի արևելքում կործանված  Cougar դասի ռազմական ուղղաթիռի բեկորները հայտնաբերելուց հետո պարզվել է, որ զոհերից մեկը Թուրքիայի զինված...
Աղբյուր` Panorama.am
22:21
ԱՊՀ երկրները մտադիր են ստեղծել մարդու իրավունքների հանձնաժողով
ԱՊՀ երկրները մտադիր են ստեղծել մարդու իրավունքների հանձնաժողով՝ նման հիմնախնդիրները քաղաքականացնելու փորձերը ճնշելու, ինչպես նաև կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
21:16
Թուրքիայի արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ
Բինգյոլ քաղաքից օդ բարձրանալուց հետո Թուրքիայի արևելքում Cougar դասի ռազմական ուղղաթիռ է կործանվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Փլուզում Կապան քաղաքում․ կա զոհ
Մարտի 4-ին, ժամը 18:05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան»...
Աղբյուր` Panorama.am
20:46
Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր առավոտյան Հատուկ քննչական է կանչվել ԲԴԽ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
20:40
Մեղրիում բնակիչները դժգոհում են բուժծառայությունների որակից, մասնագետ չկա. համայնքի ղեկավար
Այսօր Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը խոսելով համայնքում առկա բուժհաստատությանն առնչվող ...
Աղբյուր` Panorama.am
20:18
Եվրամիությունը սկսել է Sputnik V պատվաստանյութի հետազոտությունը
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման հետազոտությունը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
20:12
44-օրյա պատերազմը ցույց տվեց հայագիտական առարկաների կարևորությունը. Կաթողիկոս՝ օլիմպիադայի հաղթողներին
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է 2019-2020...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շախմատի ՀՀ առաջնությունում առաջին անգամ չեմպիոն է հռչակվել Հրայր Սիմոնյանը
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հիշատակը հավերժացնող արագ շախմատի ՀՀ առաջնությունը:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ապօրինի ծառահատումները Լոռիում շրջակա միջավայրին հասցրել են շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:54
ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ
Մարտի 3-ից 5-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Ա.Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՀՅԴ Հայ դատի հայտարարությունը` ՀՀ խորհրդարանում արտգործնախարարի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարություն է տարածել` ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազյանի հնչեցրած դիրքորոշման...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մերկասառույց Վանաձոր-Դիլիջանի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան. Վահե Հովհաննիսյան
«Արոնյաններ քիչ կան աշխարհում։ Ընդանրապես պետք է հասկանալ, որ Արոնյան ունենալը, զարգացնելը, պահելը շատ բարդ խնդիր է։ Եվ դա երբեք ինքնահոսով չի լինում»:
Աղբյուր` Panorama.am
19:13
«Իմ քայլի» պատգամավորը գումար է վերցրել հարցեր կարգավորելու համար․ Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր զանգ եմ ստացել քրեակատարողական հիմնարկից։ Ազատազրկված մի տիկին (անունը...
Աղբյուր` Panorama.am
19:08
«Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով Երևանում և Արարատում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման...
Աղբյուր` Panorama.am
19:02
Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հետ
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ԱԱԾ-ն  քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հատուկ պետական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ճապոնացիների կարծիքով՝ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի
«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնել է օլիմպիական և...
Աղբյուր` Panorama.am
18:42
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց մեկ պատգամավոր
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծի քվեարկությունը, որը ստացավ ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
18:31
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Մարտի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել,...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մարուքյանն ու Սիմոնյանն անհամաձայնություն են հայտնել ՍԴ եզրահանգումների և հիմնավորումների հետ կապված
Որպես Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ուղիղ մեկ ամիս անց ՊՆ-ից պատասխանեցին՝ տեղեկատվություն առկա չէ
Հայ գերիներին չվերադարձնող Ադրբեջանին անցած ամսվա՝ փետրվարի 1-ին 16 հիվանդ ադրբեջանցի զինծառայող էր հանձնվել։ Ռուսական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}