ԱՄՆ բանակում ծառայող կանանց կթույլատրվի շրթներկ ու եղունգի լաք քսել
ԱՄՆ բանակում ծառայող կանանց թույլատրվելու է երկար վարսերով սանրվածքներ անել, կարճ սանրվածքներ ունենալ, ականջօղեր կրել, շրթներկ ու եղունգի լաք քսել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին։
Հատուկ հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա՝ փոփոխություններ կկատարվեն աշխատողների արտաքին տեսքի պահանջներում։
«Սա այն եղանակներից մեկն է, որով մենք աշխատում ենք բարելավել մեր զինվորների, մեր զորքերի կյանքը` մարդկանց առաջին տեղում դնելով, հասկանալով նրանց խնդիրները, անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկելով», - ասել է գեներալ-լեյտենանտ Գարի Բրիտոն:
Նրա խոսքով, բանակի քաղաքականությունը պետք է աջակցի ներառականությանը և հավասարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ազգային գվարդիայի առնվազն հինգ հազար մարտիկներ կմնան Վաշինգտոնում գոնե մինչև մարտի վերջը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին